Ադրբեջանը հրապարակել է ԼՂ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով իր կորուստների թիվը

Ադրբեջանական կողմը հայտնել է Լեռնային Ղարաբաղում իր իսկ կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ իր ունեցած կորուստների մասին:

«Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական կողմից մահացել է 192 զինծառայող (180-ը եղել են Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ, իսկ 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ), ևս 511-ը` վիրավորվել»,- հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով այդ երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները:

ajax-loader