Tag Archives: բանակ

ERNIE Bot չաթբոթը նշել է աշխարհի ամենաուժեղ բանակները

Չինական ERNIE Bot չաթ-բոթը «ՌԻԱ Նովոստի»-ի հարցազրույցում նշել է աշխարհի ամենաուժեղ բանակները, դրանց թվում են ռուսականը, ամերիկյանը եւ չինականը։ «Դժվար է ասել, թե որ բանակն է ամենաուժեղն աշխարհում, որովհետեւ յուրաքանչյուր բանակի ուժի եւ առավելությունների վրա ազդում են բազմաթիվ գործոններ, այդ թվում երկրի չափը, տնտեսական հզորությունը, ռազմական տեխնոլոգիաները, ռազմավարությունը եւ մարտավարությունը, անձնակազմի որակը»,- գրել է բոթը՝ պատասխանելով թղթակցի համապատասխան հարցին։ Նրա ...

Կարդալ ավելին »

Զինծառայողը հրազենային վիրավորում է ստացել իրեն ամրակցված զենքից. ՊՆ

 Նախնական տվյալներով՝ իրեն ամրակցված զենքից, ապրիլի 13-ին հրազենային վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Հ. Ս.-ն: Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից: Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր: Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն:

Կարդալ ավելին »

Զինվորներին կարգելվի բջջային հեռախոս գործածել ծառայության վայրում

ԱԺ այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սահակյանը ներկայացրել է «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք», «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքներում եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող լրացումներն ու փոփոխությունները: Նա, մասնավորապես, ասել է․ «Զինծառայողների նկատմամբ օրենքով սահմանված սահմանափակումները լրացվում են նաեւ ծառայության կրման վայրում սմարթֆոն տիպի բջջային հեռախոս օգտագործելու արգելքով՝ բացառությամբ պետական լիազոր մարմնի հրամանով սահմանված դեպքերի: ...

Կարդալ ավելին »

Առանց զարգացած տնտեսության չենք կարող ունենալ հզոր բանակ, հզոր պետություն․ Վարդան Ջհանյան

Syuniacyerkir.am-ը զրուցել է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հետ: հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հիմնադրման 70-ամյակի առիթով մեր հրապարակումներում քանիցս անդրադարձ է կատարվել ընկերությունը ղեկավարող թիմին: Լեռնագործների հետ շփումներում բազմիցս գնահատանքի խոսքեր ենք լսել ընկերության կառավարումն իրականացնող պաշտոնյաների մասին: Միևնույն ժամանակ առնչվել ենք հարցերի, որոնց պատասխաններն ընկերության ղեկավարների գործառույթների տիրույթում են: Այդ իսկ ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ-ն համալրվել է տարբեր ԱԹՍ-ներով, հակատանկային և ՀՕՊ միջոցներով. ՊՆ նախարար

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում համառոտ ներկայացրեց, թե ինչ տեսակի սպառազինությամբ է համալրվել զինված ուժերը։ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը համալրվել են տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերով, հակատանկային միջոցներով, հակաօդային պաշտպանության միջոցներով և դրանց արդիականացված համակարգերով, թրթուրավոր և անվավոր ինժեներական տեխնիկայով, ականազերծման լրակազմով, քողարկման ցանցերով, կապի միջոցներով, օպտիկական սարքերով, նռնականետներով, տարբեր տեսակի զինամթերքով ...

Կարդալ ավելին »

Հայաստանի սահմանին այս պահին կուտակումներ չկան․ Պապիկյան

Ռազմական էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, դրա մասին իշխանությունները մշտապես հայտարարել են։ Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Էսկալացիայի վտանգը երբեք էլ չի դադարել, մենք դրա մասին մշտապես հայտարարել ենք՝ հաշվի առնելով մեր հարևան երկրի ղեկավարի հայտարարությունը, այդ թվում՝ ագրեսիվ հռետորաբանությունը։ Դա մեզ տեղիք է տալիս լինել աչալուրջ եւ պատրաստ լինել մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,-ասաց ...

Կարդալ ավելին »
ajax-loader