Tag Archives: ՊՆ

Արսեն Մանգասարյանի գլխավորած պատվիրակությունը այցելել է Ֆրանսիայի ԶՈՒ նախարարություն

Սեպտեմբերի 9-13-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ այցելել է Ֆրանսիայի Հանրապետության զինված ուժերի նախարարություն և Սեն-Սիրի ռազմական ակադեմիա: Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարության արտաքին կապերի և ռազմավարության վարչության ներկայացուցիչների, Սեն-Սիրի ռազմական ակադեմիայի պետ, գեներալ Էմանուել Շարփիի և Սեն-Սիրի վարժարանի ղեկավարության հետ: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել հետագա համագործակցության ...

Կարդալ ավելին »

ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն կատարած այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը սեպտեմբերի 12-ին հանդիպել է ՉԺՀ պաշտպանության նախարար, ծովակալ Դուն Ցզյունի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են երկու երկրների միջև բարձր մակարդակով հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պաշտպանության բնագավառում։ Կողմերը նաև ընդգծել են, որ վերջին տարիների ընթացքում ռազմական համագործակցությունը նկատելիորեն առաջընթաց է ապրել՝ ընդգրկելով նոր ուղղություններ։ Նախարարները պատրաստակամություն են ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հաղորդագրությունը կրկին չի համապատասխանում իրականությանը

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին »

Հայաստանը կրակ չի բացել Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ

Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։

Կարդալ ավելին »

ՊՆ ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ оգոստոսի 3-14-ը ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ:  Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, այցերի շրջանակում պատվիրակությունը Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ակադեմիական ղեկավար, դոկտոր Ստան Անտոնի հետ այցելել է Ֆորտ Մուրում գտնվող ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոն և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ ...

Կարդալ ավելին »

ԶՈՒ կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ չի իրականացրել հայ-ադրբեջանական սահմանագոտում. ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ապատեղեկատվություն է տարածել: Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից:  «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին ժամը 17:40-ի սահմաններում ՀՀ ԶՈՒ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- նշված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Կարդալ ավելին »

ՊՆ-ում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը

Հուլիսի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի Հանրապետության և Վրաստանի պետական օրհներգերը։

Կարդալ ավելին »

Զինվորական ծառայությունից ազատելու համար ՊՆ պաշտոնատար անձինք ստացել են 50000 ԱՄՆ դոլար կաշառք

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տվյալների հիման վրա ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ա. Վ.-ն. զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային ստորաբաժանումներից մեկի զորակոչի բաժնի պետի պաշտոնը, ՊՆ մեկ այլ տարածքային ստորաբաժանման ղեկավար Ա. Հ.-ի և ՊՆ մի շարք այլ պաշտոնատար անձանց հետ խմբի կազմում, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի նկատմամբ ունեցած ազդեցությունն օգտագործելու եղանակով, զորակոչի ենթակա ...

Կարդալ ավելին »

Հրազենային վնասվածքից պայմանագրային զինծառայող է մահացել. ՊՆ

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության N զորամասի պահպանության տեղամասում հուլիսի 3-ին ժամը 00:45-ի սահմաններում դեռևս չպարզված հանգամանքներում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Սարգիս Արթուրի Խաչատրյանը: Ինչպես տեղեկանում ենք ՊՆ-ի տարածած հաղորդագրությունից, դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Կարդալ ավելին »

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

Պաշտպանության նախարարությունը «Վարժական հավաքներ հայտարարելու մասին» նախագիծ է շրջանառության մեջ դրել, որով նախատեսվում է 2024 թվականի սեպտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 15-ը պահեստազորայինների վարժական հավաքներ անցկացնել։ Այդ մասին տեղեկացանք Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքից: Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման   վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader