«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 14-ից մեկնարկում է Երեւան-Բաթումի-Երեւան միջազգային ուղեւորատար գնացքի երթեւեկությունը։ Պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 20-ին Երեւանում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում՝ «ՀԿԵ»-ի եւ «Վրացական երկաթուղի» ընկերության ղեկավարության միջեւ։ Գնացքը կգործի օրը մեջ՝ զույգ օրերին կմեկնի Երեւանից, կենտ օրերին՝ Բաթումիից։ Երթուղին կգործի մինչեւ հոկտեմբերի 2-ը։ Նշված ժամանակահատվածում ժամանակավորապես կդադարեցվի Երեւան-Թբիլիսի-Երեւան գնացքի երթեւեկությունը։ ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Վաշինգտոնը կենտրոնացած է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության հաստատման վրա. Մարկո Ռուբիո
Ամերիկայի Միացյալ Նահանգները Ադրբեջանին փոխանցել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի կնքման կարևորությունը՝ շեշտելով, որ երկու երկրների միջև հնարավոր բախումը կդիտարկվի ապակառուցողական։ Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ասել է Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովում լսումների ժամանակ՝ անդրադառնալով Հանրապետական կուսակցության անդամ Ջիմ Կոստայի՝ Միացյալ Նահանգների կողմից Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության դադարեցման կոչին։ Պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ հարցում Հանրապետական կուսակցության ...
Կարդալ ավելին »Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի մի հատվածը
ՀՀ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ10+770-կմ27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Նորոգվող ճանապարհի երկարությունը 14.7կմ է, այն սկսվում է Ջրվեժ բնակավայրից։ Ինչպես տեղեկանում ենք «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի աշնանը։ Ճանապարհի մի հատվածն արդեն ասֆալտապատ է. մոտ 2կմ տեղամասում տեղադրվել է ասֆալտբետոնե ծածկի ներքին շերտը։ Մյուս ...
Կարդալ ավելին »Բնակարանների գները՝ Երևանում
ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է 2025թ․-ի մարտի դրությամբ Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական միջին գներն ըստ վարչական շրջանների։ Բնակարանների 1քմ մակերեսի հաշվարկով շուկայական միջին գինը Կենտրոն վարչական շրջանում 2025թ․-ի մարտին կազմել է 893,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 1% անկում։ Արաբկիր վարչական շրջանում՝ 622,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի համեմատ գրանցվել է 2.4% անկում։ Դավթաշեն վարչական շրջանում՝ 479,000 դրամ։ 2024թ․-ի համադրելի ցուցանիշի ...
Կարդալ ավելին »«Սա Երևանն է». համերգ՝ նվիրված մայրաքաղաքին
«Սա Երևանն է» խորագրով համերգին, որը նվիրված է քաղաքամայր Երևանին, ելույթ կունենան քաղաքի մշակութային կյանքի ձևավորման ու զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած արտիստներ և երաժիշտներ։ Երեկոյին, որը կանցկացվի մայիսի 24-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ելույթ կունենան Մալխաս ջազ տրիոն, Խաչիկ Սահակյան տրիոն, Ռուբեն Հախվերդյանը, Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, Միքայել Պողոսյանը, Ֆորշը, Դավիթ Մուշեղյանը, Արթուր Իսպիրյանը, Աննա Վարդազարյանն ու Քրիստ Մանարյանը։ Համերգին ...
Կարդալ ավելին »Երևանում հոսանքազրկումները չեն առնչվում ԲԷՑ-ին պատկանող ենթակառուցվածքներին
Երևանում մայիսի 13-ին տեղի ունեցած հոսանքազրկումները բացարձակապես չեն առնչվում «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությանը (ԲԷՑ) պատկանող ենթակառուցվածքներին՝ էլեկտրահաղորդման գծերին ու ենթակայաններին։ Այդ մասին հայտնում են ընկերությունից: «Փաստացի, մայիսի 13-ին, Երևանի մի շարք վարչական շրջանների հոսանքազրկումները հետևանք են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը պատկանող 110 կՎ «Վինիլ», «Հարավային-1», «Կաուչուկ» օդային գծերի վթարային անջատումների»,- նշված է ԲԷՑ-ի տարածած պարզաբանման մեջ:
Կարդալ ավելին »Իսպանացի հանրահայտ երգչուհի Այնոա Արտետան առաջին անգամ հանդես կգա Երևանում
Իսպանացի սոպրանո Այնոա Արտետան առաջին անգամ ելույթ կունենա Հայաստանում: Արտետայի «Ես գալիս եմ Իսպանիայից» խորագրով համերգը տեղի կունենա մայիսի 18-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Երգչուհուն կնվագակցի անվանի դաշնակահար Վիկտոր Կարբախոն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգը կազմակերպել են Հայաստանում Իսպանիայի թագավորության դեսպանությունը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Primavera Foundation of Armenia-ի աջակցությամբ: Երեկոյին կիշխի իսպանական տաք, կոլորիտային ու զգացմունքային ոգին: Կհնչեն իսպանացի հայտնի կոմպոզիտորներ Անտոն ...
Կարդալ ավելին »Երևանում թմրամիջոցի իրացման դեպք է բացահայտվել. մեկ անձ կալանավորվել է
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ մայրաքաղաքի Անդրանիկի փողոցի մի բնակիչ ձեռք է բերում, պահում և օգտագործում է թմրամիջոց։ Ոստիկանությունից հայտնում են, որ Քրեական ոստիկաները Մուրացանի փողոցում 51-ամյա տղամարդուն հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են վարչություն։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 8 գրամից ավելի զանգված ...
Կարդալ ավելին »Մարզերում և Երևանում քամու հետևանքով արտակարգ դեպքեր են գրանցվել
Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ մայիսի 11-ին ժամը 15:45-ից ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանում, Աբովյանում, Վանաձորում, Դիլիջանում, Իջևանում, Արագածոտնի մարզի Ջամշլու, Կոտայքի մարզի Աղավնաձոր, Փյունիկ, Արմավիրի մարզի Մրգաստան գյուղերում վնասվել են տանիքի թիթեղներ, անձրևատար խողովակներ, տապալվել ծառեր․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան ...
Կարդալ ավելին »Երևանում կայանալիք բասկետբոլի Մ20 տարեկանների ԵԱ-ի Հայաստանի հավաքականի ժամանակացույցը՝ հուլիսի 11-ից
Հայաստանի բասկետբոլի մինչև 20 տարեկանների հավաքականը Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մեկնարկում կմրցի Լատվիայի հետ: Խմբային փուլի հանդիպումների ժամանակացույցն է. Հուլիսի 11` Հայաստան – Լատվիա` 20:00 Հուլիսի 12` Չեռնոգորիա – Հայաստան` 20:00 Հուլիսի 13` Հայաստան – Իռլանդիա` 20:00 Հուլիսի 15` Էստոնիա – Հայաստան` 20:00 Խմբային փուլի և մյուս հանդիպումները կկայանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամեգրային համալիրում:
Կարդալ ավելին »