Հայոց ցեղասպանության բանավոր պատմության հավաքածուն, որը Զորյան ինստիտուտի ամենահին եւ մշտապես արդիականացվող նախագծերից մեկն է, փոխանցվել է ՀԲԸՄ Փափազյան գրադարանում գտնվող Զորյան ինստիտուտ–Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բանավոր պատմության կենտրոնին: Ինչպես տեղեկանում ենք «Հայաստանի Զորյան ինստիտուտ» հետազոտությունների եւ զարգացման միջազգային հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, ժողովածուն ներառում է Հայոց ցեղասպանությունն ապրած հայերի ավելի քան 750 հարցազրույց, որոնք այժմ հասանելի են ինչպես ՀԱՀ-ի, այնպես ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանի փողոցներից մեկը կկոչվի Ֆրունզե Դովլաթյանի անվամբ
Երևանի ավագանին ապրիլի 18-ին գումարված արտահերթ նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հաստատեց Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 6-րդ փողոցը հայ կինոռեժիսոր, սցենարիստ և դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ֆրունզե Դովլաթյանի անվամբ անվանակոչելու որոշումը: Երևանի ավագանու մեկ այլ որոշման համաձայն՝ մայրաքաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 2-րդ փողոցն էլ այսուհետ կկրի հայ ականավոր ֆիզիկոս-ճարտարագետ, ակադեմիկոս Պարիս Հերունու անունը: Ավագանու նիստի ընթացքում միաձայն ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանի բյուջեն կավելանա. ընթանում է ավագանու նիստը
Երևանի քաղաքապետին պատվիրակված լիազորությունների կատարման բյուջեն կավելանա համապատասխանաբար 9,994,024.6 հազ. դրամով և 480,000.0 հազ. դրամով, որոնք արդեն ըստ ծրագրային նպատակայնության կարտացոլվեն Երևան քաղաքի բյուջեի ծախսային մասում: Որոշումը միաձայն ընդունվեց Երևան քաղաքի ավագանու 10-րդ նստաշրջանի 3-րդ նիստում, 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 693-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» նախագիծի շրջանակում: Փոփոխությունների համաձայն՝ պետական աջակցությամբ նախատեսվում է հիմնանորոգել Շենգավիթ վարչական շրջանի հ. ...
Կարդալ ավելին »Երևանում կստեղծվի մունիցիպալ ոստիկանություն
Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու հայեցակարգ կա: Այդ մասին հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: «Մենք ունենք մունիցիպալ ոստիկանության ստեղծման հայեցակարգ՝ ի շարունակություն Պարեկային ծառայության բարեփոխումների: Եվ մեր միջազգային գործընկերների հետ էլ քննարկումներ ունենք»,-ասաց Ավինյանը: Նա խնդրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Շավարշ Գրիգորյանին ստանձնել այդ ռեֆորմի իրականացման պատասխանատվությունը: 2 ամսվա ընթացքում արդյունքները պետք է քննարկեն քաղաքապետարանում: Ավինյանի խոսքով՝ ...
Կարդալ ավելին »Երևանում օդի աղտոտվածության լուրջ խնդիր կա. Ավինյան
Երևան քաղաքում օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր կա, հիմնական պատճառները երեքն են: Այդ մասին ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Ավինյանը, խոսելով շինարարական հրապարակները միջազգային ստանդարտներին համապատասխան կահավորելու կարգավորումներից, ասաց. «Երևան քաղաքում մենք ունենք օդի աղտոտվածության շատ լուրջ խնդիր, որոնք գալիս են հիմնականում 3 հարուցիչներից: Առաջինը շահագործվող հանքերն են, որոնք, գրեթե վստահ եմ, փոշու որսիչ կայաններ չունեն: Այստեղ ...
Կարդալ ավելին »Վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին. կան տուժածներ
Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ապրիլի 16-ին ահազանգ է ստացել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ «Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 58-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Կ. Ս., ծնված ...
Կարդալ ավելին »Սեբաստիայի փողոցում այրվել է պահեստային տարածք
Մարտի 20-ին, ժամը 02։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիայի փողոցում այրվում է պահեստային տարածք։ Այդ մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։45-ին, մարվել՝ 04։11-ին։ Մոտ 40 քմ տարածքում այրվել են պոլիէթիլենային ...
Կարդալ ավելին »Red Wings-ը թռիչքներ կիրականացնի Ուֆա-Երևան երթուղով
Red Wings ավիաընկերությունը սույն թվականի ապրիլի 1-ից մեկնարկելու է Ուֆա-Երևան-Ուֆա երթուղով չվերթերը (մեկնումը Երևանից): Ինչպես հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ»-ը, չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ: Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար պետք է այցելել ավիաընկերության կայք՝ flyredwings.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Կարդալ ավելին »Ավտոբուսները խցանումների մեջ չեն ընկնի, մարդիկ հստակ կիմանան՝ որը երբ կլինի կանգառում․ Ավինյան
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրեց, թե ինչ բարեփոխումներ են նախատեսում իրականացնել Երևանի տրասնպորտային համակարգում։ Կառավարության նիստի ժամանակ Ավինյանը նշեց, որ «Գազել» մակնիշի միկրոավտոբուսները շահագործումից հանելուց հետո ավտոբուսների ներկա քանակը բավարար չէ Երևանի ողջ տրանսպորտային խնդիրը լուծելու համար։ Ըստ նրա՝ խնդիրն էականորեն լուծվելու է, երբ 237 նոր ավտոբուսները մտնեն ցանց, նաև կան չինական ավտոբուսներ, որոնք ևս վերանորոգվում են և մտնում ցանց։ ...
Կարդալ ավելին »Գարնանային էտով պայմանավորված՝ Երևանում մասամբ փակ են որոշ փողոցներ
Գարնանային էտով պայմանավորված մարտի 16-ին, ժամը 09:00-ից մասամբ փակ են Երևանի որոշ փողոցներ և փողոցների մայթերին հարող հատվածներ։ Այդ մասին հայտնել է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Մասնավորապես, մասամբ փակ են Բաղրամյան, Ազատության, Տիգրան Մեծ պողոտաները, Հերացի, Տերյան, Մամիկոնյանց, Դավիթ Մալյան, Լենինգրադյան, Շերամի, Մ.Ադամյան Խանջյան, Ագաթանգեղոս փողոցների մայթերին հարող հատվածները:
Կարդալ ավելին »