Tag Archives: Երևան

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի Արարատի hատվածը նորոգվել է

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

Կարդալ ավելին »

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևանում ամենաարագ տեղաշարժվողը. Ավինյան

Հասարակական տրանսպորտը պետք է լինի Երևան քաղաքով ամենաարագ տեղաշարժվող տրանսպորտը՝ շնորհիվ նաև փողոցներում ավտոբուսային առանձնացված գծերի: Այդ մասին շեշտեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում՝ Գարեգին Նժդեհ փողոցում ավտոբուսային գիծ առանձնացնելու հարցի քննարկման շրջանակում: Նա ընդգծշեց՝ տրանսպորտային բարեփոխման կարևորագույն մաս են ավտոբուսային առանձնացված գծերը: «Դա, իհարկե, որոշ անհարմարություններ պատճառում է ավտոմեքենա վարողներին: Այնուամենայնիվ, սա է այն ճանապարհը, որով պետք է ...

Կարդալ ավելին »

Երևանի որոշ շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է. Ավինյանը ներկայացրեց պատճառը

Երևանի որոշ վարչական շրջաններում աղբահանության խնդիրը սրվել է, առկա են աղբահանության տեխնիկայի հետ կապված խնդիրներ: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում այս մասին խոսեցին քաղաքային իշխանության ներկայացուցիչները: «Մենք ունենք որոշակի խնդիրներ՝ աղբահանության տեխնիկայի հետ կապված: Կարծում եմ՝ առաջին հերթին պետք է խոսենք այդ խնդիրների մասին, նաև երևանցիներին որոշակի ժամանակացույց ասենք՝  թե որ տեխնիկան ինչ ժամկետում է լինելու, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ ...

Կարդալ ավելին »

Երևանում օտարերկրացի տղամարդը քարով խփել և կոտրել է ավտոբուսի ապակիները

Երևանում ազգությամբ օտարերկրացի մի տղամարդ ընթացքի ժամանակ քարով խփել և կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակիները: Այդ մասին ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում: Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել 34 ճանապարհատրսնապորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների, ապա անդրադարձավ դեպքերից մեկին: «Հուլիսի 16-ին Ռուբինյանց փողոցի վրա, ժամը 19:00-ի սահմաններում 3-րդ համարի MAN մակնիշի ավտոբուսին ...

Կարդալ ավելին »

Հայտնի է Երևանի ավագանու ընտրության օրը

Երևանի ավագանու հերթական ընտրությունները նշանակվել են 2023 թվականի սեպտեմբերի 17-ին։ Նախագիծն ընդունվել է կառավարության հերթական նիստի ժամանակ։ «Երևանի ավագանու վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին: Ավագանին իր լիազորությունները ստանձնել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Վերջինիս լիազորությունների ժամկետը լրանում է 2023 թվականի հոկտեմբերի 10-ին: «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 127-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Երևանի ավագանու հերթական ...

Կարդալ ավելին »

Հուլիսի 17-ից Երևանի բոլոր անձնագրային ծառայությունները կսպասարկեն էլեկտրոնային հերթագրման համակարգով

Անձնագրային ծառայություններում հերթերը կարգավորելու համար ներդրված էլեկտրոնային հերթագրման համակարգը տալիս է իր արդյունքը։ Քաղաքացիները հերթագրվում են  https://migration.e-gov.am/ էլեկտրոնային հարթակում, մոտենում անձնագրային ծառայություն ու կարճ ժամանակում սպասարկվում։  «Արմենպրես»–ի հետ զրույցում ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը նշել է, որ համակարգի ներդրման առաջին իսկ օրերից անձնագրային ծառայություններում մեծաթիվ հերթեր չկային։ «Դեռ նախորդ տարվա ավարտին, երբ ինստիտուցիոնալ փոփոխություններ տեղի չէին ունեցել, Ոստիկանության անձնագրերի ...

Կարդալ ավելին »

Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկը վերականգնվել է

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ին սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։ Այս մասին հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։ Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։ «Հարավկովկասյան ...

Կարդալ ավելին »

Հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ

ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run ...

Կարդալ ավելին »

Երևանում հին «Գազել»-ները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով. Ավինյան

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի, իսկ առանձին ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով: «Մեր շարժակազմը պետք է ըստ պլանի և քանակի աշխատի ...

Կարդալ ավելին »

Երևանի Բուսաբանական այգում հրդեհի հետևանքով ծառեր են այրվել (լուսանկարներ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 20-ին ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:

Կարդալ ավելին »
ajax-loader