Երևանում օտարերկրացի տղամարդը քարով խփել և կոտրել է ավտոբուսի ապակիները

Երևանում ազգությամբ օտարերկրացի մի տղամարդ ընթացքի ժամանակ քարով խփել և կոտրել է երթուղային ավտոբուսի կողային ապակիները: Այդ մասին ասաց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Մանուկյանը քաղաքապետարանի գործակարգավարական նիստում:

Մանուկյանը նախ տեղեկացրեց, որ հաշվետու ժամանակահատվածում տեղի է ունեցել 34 ճանապարհատրսնապորտային պատահար՝ առանց լուրջ հետևանքների, ապա անդրադարձավ դեպքերից մեկին:

«Հուլիսի 16-ին Ռուբինյանց փողոցի վրա, ժամը 19:00-ի սահմաններում 3-րդ համարի MAN մակնիշի ավտոբուսին ընթացքի ժամանակ ազգությամբ հնդիկ մի տղամարդ քարով խփում է, կոտրում երկու կողային ապակիները: Վարորդն անմիջապես կանգնեցնում է ավտոբուսը, ուղևորների օգնությամբ բռնում են այդ տղամարդուն, ժամանում է ոստիկանությունը, և տղամարդուն տեղափոխում են Ավանի ոստիկանության բաժանմունք»,- ասաց Մանուկյանը:

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ շեշտեց՝ չի կարծում, որ ազգությունը կարևոր է, բայց վստահ է, որ համապատասխան միջոցներ կձեռնարկվեն։

ajax-loader