ԱԺ-ն այսօր՝ հուլիսի 3–ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց Երևանում հասարակական տրանսպորտից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ սահմանելու նախագիծը։ Նախագծին կող քվեարկեց 59, դեմ 26, ձեռնպահ – 1 պատգամավոր։ Նշենք, որ ըստ այդ նախագծի, ուղեվարձը չվճարելու դեպքում վարչական տույժ կսահմանվի. 3,000 դրամ – տրանսպորտ նստելուց հետո տոմսը կամ կրիչը չվավերացնելու դեպքում 10,000 դրամ -չվճարելով օգտվելու դեպքում 15,000 դրամ – այլ անձի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Երևանում տուն է հրդեհվել. ներսում հայտնաբերվել է երեք քաղաքացու դի
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հուլիսի 3-ին ժամը 00։11-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը, Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ ...
Կարդալ ավելին »Երևանի կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացել ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանի բոլոր ծառայությունները մինչև տարեվերջ հասանելի կլինեն էլեկտրոնային տարբերակով
Երևանի քաղաքապետարանը պլանավորում է մինչև տարվա վերջ թվայնացնել իր կողմից մատուցվող բոլոր ծառայությունները։ Երևանի ավագանու նիստի ժամանակ այդ մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Գալիք երկուշաբթի օրը մենք հայտարարելու ենք YES նախագծի՝ Yerevan Electronic Services նոր հարթակի մասին, որտեղ մենք մեր գրեթե բոլոր ծառայությունները թվայնացված ունենալու ենք՝ դեռևս web ֆորմատով։ Մինչև տարվա վերջ մենք պլանավորում ենք քաղաքի կողմից մատուցվող ...
Կարդալ ավելին »ՀՀ-ի սեփականության իրավունքը վերականգնվել է Երևանի հեռուստաաշտարակին հարող տարածքի՝ 1,677,000 ԱՄՆ դոլար արժեքով հողամասի նկատմամբ
Երևան քաղաքի Գ.Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող՝ 1 միլիոն 677 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 653 միլիոն 600 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, «անտառային» նպատակային նշանակության 17 հազար 200 քմ մակերեսով հողամասի նկատմամբ 2025 թվականի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքն է վերականգնվել: Այդ մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից, հիշեցնելով, որ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ ...
Կարդալ ավելին »Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի նիստը
Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն Առևտրի հարցերով գործընկերության կոմիտեի յոթերորդ նիստը: Հայկական կողմից նիստը նախագահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանը, եվրոպական կողմից՝ Եվրոպական հանձնաժողովի Առևտրի հարցերով Գլխավոր տնօրինության Եվրոպայի և Արևելյան հարևանության հարցերով պատասխանատու Մարկո Դյուերկոպը։ Նիստին բացման խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը։ Ինչպես տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրությունից, ...
Կարդալ ավելին »Երևանում ընթանում է Հայաստան-Ռուսաստան միջտարածաշրջանային գործակցության 10-րդ համաժողովը
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև միջտարածաշրջանային համագործակցության տասներորդ համաժողովը, որին մասնակցելու են նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենոն։ Անցկացվող մեկօրյա համաժողովն ընդգրկում է մի շարք թեմաներ, որոնք կարևորություն են ներկայացնում ինչպես հայ-ռուսական միջպետական, այնպես էլ միջհամայնքային հարաբերությունների զարգացման ու ամրապնդման տեսանկյունից։ Համաժողովում հավաքված ...
Կարդալ ավելին »Երևանում Շիրազի փողոցի 735 քմ հողամասը կվերադարձվի ՀՀ-ին
Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության վարչության հերթական հայցը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հունիսի 2-ի վճռով բավարարվել է։ Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի փողոցի ձախակողմյան հատվածում գտնվող՝ 18 միլիոն դրամ արժողությամբ 735 քմ մակերեսով հողամասը: Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հայցադիմումով դատարանից ...
Կարդալ ավելին »Երևանում վիճաբանության ժամանակ 15-ամյա պատանին դանակով հարվածել է 16-ամյա եղբորը
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն օրերս հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 16-ամյա պատանու: Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է՝ մայրաքաղաքի Բագրատունյաց պողոտայի 3-րդ նրբանցքում գտնվող իրենց տանը 16-ամյա պատանին վիճաբանել է 15-ամյա եղբոր հետ, որի ընթացքում էլ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է ավագ եղբորը: 15-ամյա պատանին ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: ...
Կարդալ ավելին »Հայաստանի ֆուտզալի առաջնության չեմպիոնը «Երևան»-ն է
Ֆուտզալի Բարձրագույն խմբի փլեյ օֆֆ փուլի եզրափակիչ երրորդ վճռորոշ խաղում «Երևան»-ը հաղթեց «Յունիսպորտ»-ին 6:4 հաշվով՝ դառնալով 2024/25 մրցաշրջանի հաղթող։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Առաջին խաղակեսում «Յունիսպորտ»-ն ուներ երկու գնդակի առավելություն և հաղթում էր 3:1 հաշվով, սակայն երկրորդ կեսի հենց մեկնարկում «Երևան»-ը կարողացավ դրսևորել կամային որակներ ու անգամ հաշվի մեջ ստացավ առավելություն` 5:3։ «Յունիսպորտ»-ին հաջողվեց վերջնամասում կրճատել տարբերությունը 6 մետրանոց ...
Կարդալ ավելին »