Երևանում հաջորդ տարվանից մեկ վարչական շրջանում կմեկնարկի ճանապարհների ընթացիկ սպասարկման փորձնական ծրագիրը: Այս մասին նշվել է այսօր՝ հոկտեմբերի 16-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ: Կարևոր այս նախագծով հաղթող ճանաչված ճանապարհաշինական ընկերությունները տարին 12 ամիս զբաղվելու են փոսային նորոգմամբ, ճանապարհների ճաքալցմամբ և գծանշումներով, ճանապարհային նշանների և անվահրիչների տեղադրմամբ, պահպանմամբ ու սպասարկմամբ Գծանշումների պարագայում կա հստակ պահանջ. հաջորդ տարվանից գործընթացը կիրականացվի ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Թել Ավիվ-Երևան հատուկ չվերթով Հայաստան կտեղափոխվեն ՀՀ քաղաքացիներ
ՀՀ կառավարության կողմից հոկտեմբերի 16-ին կազմակերպվում է Թել Ավիվ – Երևան հատուկ չվերթ՝ անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով ՀՀ քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների Հայաստան կամավոր տեղափոխմանն աջակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունից: «Նշենք, որ չվերթում ներառված անձանց ցանկը կազմվել է Իսրայելում ՀՀ դեսպանություն և ՀՀ ԱԳՆ ներկայացված դիմումների հիման վրա՝ ըստ դիմելու ժամանակագրության, երեխաների ...
Կարդալ ավելին »Երևանում կանցկացվի կիբերանվտանգության անվճար դասընթաց
«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնի և IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ մեկնարկում է մեկօրյա անվճար վերապատրաստում կիբերանվտանգության և հարակից ոլորտներում դասավանդողների, բակալավրի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար։ Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 10-ը: Վերապատրաստման նպատակն է մասնագետներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը ...
Կարդալ ավելին »ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Երևան՝ աջակցելու ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Հայաստանի խնդրանքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցույց տալու նպատակով: Աջակցությունն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանն ու տեղահանված ուսանողներին հոգեսոցիալական օգնության տրամադրմանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել «ՅՈՒՆԵՍԿՕ»-ն: Տեքստում ասվում է, որ վերջին օրերին ավելի քան 100 հազար մարդ է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվել՝ գալով Հայաստան։ Նրանց՝ մոտ մեկ երրորդը երեխաներ ու ...
Կարդալ ավելին »Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության սկզբունքի պահպանումը․ Շոլց
Գերմանիայի կառավարությունը պնդում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը լուծվի դիվանագիտական բանակցությունների միջոցով և մերժում է ռազմական բռնության ուղին: Նման հայտարարություն է արել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցի ընթացքում, հաղորդում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայությունը: Շոլցը նշել է, որ Բաքվի և Երևանի միջև կայուն խաղաղության հիմքը պետք է լինի տարածքային ամբողջականության ...
Կարդալ ավելին »Ստեղծվել է Երևանի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը
«Սարեր» մշակութային կազմակերպության «Խոսող կտավներ» ներառական նախագծի շրջանակում ստեղծվել է Ալեքսանդր Թամանյանի Երևան քաղաքի գլխավոր հատակագծի շոշափելի կրկնօրինակը: Այն փոխանցվելու է Երևանի պատմության թանգարանին և տեղադրվելու է բնօրինակի կողքին՝ թանգարանի մշտական ցուցադրությունում։ «Ծրագրի թիրախային խումբը տեսողական խնդիր ունեցող բոլոր մարդիկ են՝ անկախ տարիքից: Մեր նպատակն է հպման, ձայնի, հնչյունի միջոցով նրանց հնարավորություն տալ պատկերացում կազմել արվեստի գործերի մասին»,-նշում է «Խոսող կտավներ» ...
Կարդալ ավելին »«Երևանի Ոսկերչական Ֆաբրիկան» 50 աշխատատեղ է ստեղծում Արցախից բռնի տեղահանվածների համար
Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աշխատանքի ապահովման, հանրային ինտեգրման ու սոցիալական բեռի թեթևացման կարիքները, «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ի տնօրինությունը որոշում է ընդունել ներկա փուլում նրանց համար ստեղծել լրացուցիչ 50 աշխատատեղ։ Ֆաբրիկայից հայտնում են, որ աշխատատեղերը հասանելի կլինեն, ինչպես որոշակի մասնագիտական փորձ ունեցող, այնպես էլ ոսկերչության ոլորտում աշխատելու ցանկություն ունեցող անձանց համար։ «Երևանի ոսկերչական ֆաբրիկա»-ն կիրականացնի նաև աշխատանքի անցնող անձանց ուսուցումն ...
Կարդալ ավելին »Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի տնօրենի նախկին տեղակալը դատապարտվել է՝ խոշոր չափերով յուրացում կատարելու համար
Հակակոռուպցիոն դատարանը, համաձայնեցման վարույթի կիրառմամբ, 2023 թվականի սեպտեմբերի 28-ի դատավճռով՝ «Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր» ՊՈԱԿ-ի տնօրենի վարչատնտեսական աշխատանքների գծով տեղակալ Ա.Ա.-ին դատապարտել է ազատազրկման՝ 5 տարի 6 ամիս ժամկետով: Պատիժը պայմանականորեն չի կիրառվել. սահմանվել է 2 տարի ժամկետով փորձաշրջան: Ինչպես տեղեկանում ենք Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունից, դատախազը դեռևս 2023 թվականի հունիսի 27-ին հաստատել էր մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի ...
Կարդալ ավելին »Ռազմական բժիշկ, պրոֆեսոր Սթիվ Ջեֆերին և իր թիմը կժամանեն Երևան՝ բուժելու ԼՂ-ում պայթյունից տուժածներին
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը բրիտանացի հայտնի ռազմական բժիշկ, Բիրմինգեմի համալսարանի Բեկորային և այրվածքային վիրավորումների ուսումնասիրության բաժնի պրոֆոսոր Սթիվ Ջեֆերիի հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հումանիտար հետևանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ գործակցությամբ բժշկին ներկայացվել են տուժածներին մատուցվող բժշկական ծառայությունների ծավալները: Ըստ աղբյուրի՝ ...
Կարդալ ավելին »Երևանում անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով փառատոնը
Երևանում սեպտեմբերի 22-24-ն անցկացվել է «Ընդհանուր լեզու գտնել» կարգախոսով մանկապատանեկան փառատոնը։ Նախագիծն իրականացնում է գերմանական High Art Bureau ընկերությունը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Փառատոնի գործընկերներն էին RBB München Iguanas e.V., Upsala Zirkus, «Ունիսոն» ՀԿ-ն և «Անտարես» մեդիա հոլդինգը։ Նախորդ երկու փառատոներն անցկացվել են Գերմանիայի Մյունխեն և Ցայտց քաղաքներում։ Փառատոնի մեկնարկը տրվել է Գյոթե կենտրոնում կազմակերպված հանդիպմամբ: Ցուցադրվել են տեսանյութեր և ռեպորտաժներ ...
Կարդալ ավելին »