«Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամը (EIF), ISTC կենտրոնի և IBM Academic Initiatives ծրագրի հետ համատեղ մեկնարկում է մեկօրյա անվճար վերապատրաստում կիբերանվտանգության և հարակից ոլորտներում դասավանդողների, բակալավրի բարձր կուրսերի և մագիստրատուրայի ուսանողների համար։
Միանալու համար հարկավոր է գրանցվել այստեղ մինչև հոկտեմբերի 10-ը:
Վերապատրաստման նպատակն է մասնագետներին ներկայացնել ոլորտի նորարարական լուծումները, ծանոթացնել արդիական թեմաներին, կիսվել կիրառական գիտելիքներով և հմտություններով, ինչպես նաև ներկայացնել IBM Academic Initiatives հարթակը և լուծումների ներդրումը դասապրոցեսի մեջ։