Քաղաքապետարանը 2024 թվականին պլանավորում է 200 նոր ավտոբուսով համալրել հանրային տրանսպորտի շարժակազմը: Դեկտեմբերի 25-ին Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին նշեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շարունակում ենք համալրել մեր հանրային տրանսպորտի շարժակազմը, և պլանավորում ենք մոտ 200 ավտոբուս ևս ավելացնել մեր գծերում: Պլանավորում ենք ունենալ նոր, առանձնացված ավտոբուսային գծեր։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք տեղի են ունենում հիմա, մեկ ընդհանուր ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
25 մլրդ դրամով օտարվել է Երևանի «Մայրաքաղաքային գնդի» զորամասի տարածքը. ՏԿԵՆ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնել էին, որ դեկտեմբերի 19-ին ամփոփել են ՀՀ, ք. Երևան, Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող գույքի օտարման նպատակով հայտարարված մրցույթի արդյունքները։ Հայտարարված մրցույթին ներկայացվել է 1 հայտ։ Հանձնաժողովի որոշմամբ՝ ներկայացված առաջարկության ամփոփման արդյունքում մրցույթի հաղթող է ճանաչվել միակ հայտատու «ԷՌ ԷՆ ԷՍ ԱՐՇ» ՍՊԸ-ն։ Ըստ ներկայացրած ներդրումային ծրագրի՝ ընկերությունը պարտավորվել է Արշակունյաց 4/1 հասցեում գտնվող ...
Կարդալ ավելին »ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը դեկտեմբերի 21-ին կայցելի Երևան, որտեղ կհանդիպի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու Մինսկում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները։ Այդ մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։ «2023 թվականի դեկտեմբերի 21-ին նախատեսվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովի այցը Երևան, որի ընթացքում տեղի կունենա հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Նախատեսվում է քննարկել ...
Կարդալ ավելին »Չինաստանի դեսպանի հետ քննարկվել է Երևանի բուսաբանական այգում չինական այգի ստեղծելու գաղափարը
ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգի գլխավորած պատվիրակությունն այցելեց ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ և Երևանի բուսաբանական այգի։ ԳԱԱ-ից հայտնում են, որ ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանի ուղեկցությամբ չինական պատվիրակությունը ծանոթացավ ինստիտուտի արևադարձային և մերձարևադարձային բույսերի ջերմոցի և հնեաբուսաբանական թանգարանի հավաքածուներին, էկոէպիկենտրոնի կարմիրգրքյան և վտանգված բուսատեսակներին։ Արսեն Գասպարյանը ներկայացրեց ինստիտուտի պատմությունը, ...
Կարդալ ավելին »Երևանում տնկվել են 200 արժեքավոր ծառատեսակ և 6000 թուփ, էտվել է 11391 ծառ
Տնկարանային տնտեսության ընդլայնման, զարգացման, արդիականացման միջոցառումները բաժանված են 3 փուլի: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշեց «Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը: Նրա խոսքով, տնկարանի՝ շուրջ 3000 խմ ծավալով ջրամբարը արդեն պատրաստ է, այժմ փորձարկվում է: Զուգահեռաբար ընթանում է պոմպակայանի կառուցումը, պատրաստ են նաև 2000 գծմ ցանկապատի հիմքերը: Շուրջ 15 հեկտարում ...
Կարդալ ավելին »Երևան թռչող «Բոինգը» վերադարձել է Շերեմետևո՝ շասսիի հետ կապված խնդիրների պատճառով
Երևան մեկնող Boeing 737 ինքնաթիռը, որն ուներ վայրէջքի սարքերի հետ կապված խնդիրներ, բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։ «Boeing 737-ը սովորականի պես վայրէջք է կատարել «Շերեմետևո» օդանավակայանում»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Ինքնաթիռի վերադարձի պատճառը եղել է առջևի շասսիի կառավարման սենսորի խափանումը:
Կարդալ ավելին »Ժամանակավորապես ներմուծված ավտոմեքենաները կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում
Թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև Երևանի, Վանաձորի և Սիսիանի մաքսատներում։ Այդ մասին հայտարարությամբ հայտնել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։ «Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ժամանակավոր ներմուծված` ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող թեթև մարդատար տրանսպորտային միջոցները, պետական աջակցության ծրագրի շրջանակում, 2023 թ. դեկտեմբերի 18-ից սկսած կարող են մաքսազերծվել նաև․ ...
Կարդալ ավելին »Երևանի Շոպրոնի փողոցում սպանություն կատարած և մարմնական վնասվածք հասցրած եղբայրները ձերբակալվել են
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը դեկտեմբերի 10-ի ժամը 20.20-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացել, որ շտապօգնության խումբը Շոպրոնի փողոցի 2-րդ նրբանցքի շենքերից մեկի բակից բուժօգնության է տեղափոխել երկու երիտասարդի. իջևանցի 26-ամյա երիտասարդը «աջ զստափոսում երկու կտրած-ծակած վերքեր, սրտի կանգ և կլինիկական մահ» ախտորոշմամբ, իսկ Շոպրոնի փողոցի բնակիչ 27-ամյա երիտասարդը՝ «նստատեղի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ: 26-ամյա երիտասարդը հիվանդանոցում մահացել ...
Կարդալ ավելին »Երևանում անկարգություններ հրահրած ՌԴ քաղաքացին Քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի փորձ է կատարել
Երևանում անկարգություններ հրահրած ՌԴ քաղաքացին առերես հարցաքննությունից հետո քննչական բաժնի զուգարանի պատուհանից փախուստի փորձ է կատարել: Այդ մասին հայտարարություն է տարածել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն: «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով իրականացվող նախաքննության շրջանակներում 2023 թվականի դեկտեմբերի 12-ին ձերբակալված անձի և նույն քրեական վարույթով տուժող ՌԴ քաղաքացի Յու․ Մաքսիմովսկայայի միջև տեղի է ունեցել առերես հարցաքննություն, որի ավարտից ...
Կարդալ ավելին »ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Երևանում օտարերկրացի կնոջ մասնակցությամբ միջադեպի մասին. կան ձերբակալվածներ
Հայաստանն իրավական պետություն է, և ցանկացած հակաօրինական արարք միանշանակ պետք է ստանա գնահատական՝ համապատասխան հետևանքներով, սակայն՝ բացառապես իրավական դաշտում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը՝ անդրադառնալով օրեր առաջ Երևանում տեղի ունեցած միջադեպին: «Դեկտեմբերի 9-ին միջադեպ էր տեղի ունեցել մի օտարերկրացու և չորս անհայտ անձանց միջև, որոնք, իրենց գնահատմամբ՝ հակահասարակական արարքի համար, ծեծի էին ենթարկել կնոջը, ...
Կարդալ ավելին »