Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը հայտնել է, որ Երևանից հայտ չի ստացել անդամակցության կասեցման մասին, իսկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին հայտարարությունը կազմակերպությունը կապում է մի շարք միջոցառումներին Հայաստանի չմասնակցելու հետ։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՀԱՊԿ քարտուղարությունից։«Մինչ օրս ՀԱՊԿ քարտուղարությունը ՀԱՊԿ-ին անդամակցության կասեցման մասին հայտ չի ստացել Երևանից, իսկ ինչ վերաբերում է մասնակցությունը սառեցնելու վերաբերյալ թեզին, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երևան
Ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրեւ
Հայաստանի շրջանների զգալի մասում փետրվարի 23-ին սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային շրջաններում տեղումներ կլինեն ձյան տեսքով։ Օդերևութաբանները կանխատեսում են նաև հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 15-18 մ/վրկ։ Արդեն շաբաթ օրը օդի ջերմաստիճանի աստիճանական նվազում կսկսվի։ Ինչպես փոխանցեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4+6, վաղը ցերեկը՝ +10+12։
Կարդալ ավելին »Երևանի մաքսային սպասարկման կենտրոն պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային դիմումներ
Փետրվարի 19-ից Երեւանի մաքսային սպասարկման կենտրոն-մաքսատուն, վարչություն դիմումներ ներկայացնելու նպատակով այլեւս մաքսատուն այցելելու անհրաժեշտություն չկա։ Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները եւ քաղաքացիներն այսուհետ դիմումները (նամակները) պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային եղանակով՝ Yerevan@customs.am էլեկտրոնային հասցեին: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ էլեկտրոնային նամակների պատասխանները նշված էլեկտրոնային հասցեով կուղարկվեն հետադարձ ծանուցմամբ:
Կարդալ ավելին »Transavia-ն թռիչքներ կիրականացնի Լիոն- Երևան երթուղով
Transavia ավիաընկերությունը ապրիլի 13-ից մեկնարկելու է Լիոն- Երևան- Լիոն երթուղով չվերթերը: Ինչպես տեղեկանում ենք «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերության տարածած հաղորդագրությունից, թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ (հուլիսի 3-ից սկսած՝ նաև չորեքշաբթի) օրերին:
Կարդալ ավելին »Երևանում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն փետրվարի 14-ից
Ներքին գործերի նախարարության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքում բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում բեռնատարների երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն 2024 թ. փետրվարի 14-ից: «Երևան քաղաքի կենտրոնում 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմոբիլների երթևեկությունն արգելված փողոցներում, ժամը 07.00-21.00-ն ընկած ժամանակահատվածում, երթևեկության ժամանակավոր թույլտվությունները կհատկացվեն միայն նշված ճանապարհային նշանների ազդման գոտում հաշվառված ֆիզիկական անձանց սեփականության իրավունքով ...
Կարդալ ավելին »Երևանում կկառուցվի 400 թեքահարթակ
Երևանում 2024 թվականին կառուցվելու է 400 թեքահարթակ։ Այդ մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Խորհրդակցության ընթացքում զեկուցվեց, որ կա թեքահարթակների կառուցման երեք տարբերակ՝ միակողմ, երկկողմ և եռակողմ մոտեցումներով: Տեսողության խնդիրներ ունեցող հետիոտների համար թեքահարթակները երեսպատվելու են բազալտե անհարթ սալիկներով և, ըստ տեղանքի, իրականացվելու են միակողմ, երկկողմ և եռակողմ տարբերակներով: Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ վերջապես թեքահարթակների ...
Կարդալ ավելին »Կենտրոնում բոլոր լարանցումները կիջեցվեն գետնի տակ
Երևանի Թումանյան, Վարդանանց և Խորենացի փողոցներում լարերը գետնի տակ անցկացնելու գործընթացը շարունակվում է: Այդ մասին փետրվարի 12-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանին:Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշեց, որ Ամիրյան փողոցի օրինակով լայնակի բոլոր լարանցումները գետնի տակ իջեցնելու նպատակով պետք է զուգահեռ աշխատանք իրականացնել Կենտրոն վարչական շրջանում:Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց. «Բոլորի հետ պետք է խոսել։ Երբ մենք լարերը անցկացնում ենք գետնի ...
Կարդալ ավելին »Երևանի չորս խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
ՀՀ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով փետրվարի 12-ից Սահակ Պարթև-Սիլիկյան 4-րդ, Նելսոն Ստեփանյան-Մոլդովական, Բագրևանդի-Նվեր Սաֆարյան և Անդրանիկի-Սվաճյան փողոցների խաչմերուկներում երթևեկության կարգավորումը կիրականացվի լուսացույցներով: Այդ մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։
Կարդալ ավելին »Հայտնի են Երևանի ավագանու նոր անդամների անունները
Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ին հրավիրված հերթական նիստում քննարկել է Երևանի ավագանու թափուր մանդատները տրամադրելու մասին հարցը։ Ըստ այդմ՝ Երևանի ավագանու անդամի մանդատներ են տրվել «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքից Արմենակ Բախշիի Դանիելյանին և Սուսաննա Գրիգորի Մելիքյանին, իսկ «Ազգային առաջընթաց» կուսակցության թափուր մանդատը փոխանցվել է Արամ Վարոսի Մանուկյանին։ Ավելի վաղ՝ ՀՀ ԿԸՀ-ն ստացել էր Երևանի ավագանու երեք որոշում՝ ավագանու երեք ...
Կարդալ ավելին »Երևանի քաղաքապետարանը կգործակցի «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հետ
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին: Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել առաջիկա ծրագրերի, երկաթուղու խնդիրների ու երկկողմ գործակցության վերաբերյալ: Քաղաքապետարանից հայտնում են, որ Կարևորելով կառույցի դերը երկաթուղային ցանցի զարգացման տեսակետից՝ Արմեն Փամբուխչյանը նշել է, որ համայնքը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակցել ընկերությանը Երևանի տարածքում նախաձեռնված ծրագրերն իրականացնելու գործում: Շնորհակալություն հայտնելով ...
Կարդալ ավելին »