Tag Archives: Երևան

Երևան-Բաթումի-Երևան գնացքի երթևեկը վերականգնվել է

Երևան-Բաթումի-Երևան միջազգային գնացքի երթուղին, որը խաթարվել էր հուլիսի 2-ին սողանքի հետևանքով, վերականգնվել է։ Չնայած նրան, որ Վրացական երկաթուղու վնասված հատվածով երթևեկությունը վերականգնվել է սահմանափակ ռեժիմով, վրացական կողմը համաձայնեցրել է միջազգային գնացքի երթևեկը Երևանից մինչև Բաթումի։ Այս մասին հայտնել է ՀԿԵ մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը։ Առաջիկա օրերին միջազգային գնացքների չվացուցակը փոփոխություն չի կրի, սակայն քննարկվում է ապագայում դրա վերանայման հարցը։ «Հարավկովկասյան ...

Կարդալ ավելին »

Հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ

ՀՀ պետական խորհրդանշանների և ՀՀ Սահմանադրության տոների համատեքստում անցկացվող միջոցառումներով պայմանավորված՝ հուլիսի 4-ին և 5-ին ժամանակավորապես կփակվեն մայրաքաղաքի կենտրոնի առանձին փողոցներ․ տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ Հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ից փակ կլինի Վ. Սարգսյան փողոցը, 23:00-ից՝ Հանրապետության հրապարակը, 00:00-ից՝ Շահումյանի անվան հրապարակը, ինչպես նաև մասնակի կփակվեն Նալբանդյան, Թումանյան և Աբովյան փողոցները: Ուղիղ կեսգիշերին Հանրապետության հրապարակից մեկնարկելու է «Tricolor» Yerevan night Run ...

Կարդալ ավելին »

Երևանում հին «Գազել»-ները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով. Ավինյան

Երևանում հասարակական տրանսպորտի բարեփոխումների ծրագրով «Գազել» մակնիշի հին միկրոավտոբուսները փուլ առ փուլ փոխարինվում են ավտոբուսներով: Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական արտահերթ նիստի ժամանակ այս մասին հայտարարեց Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն՝ ընդգծելով, որ հուլիսի 1-ից կգործարկվի միանգամից 9 երթուղի, իսկ առանձին ուղեգծեր փոփոխվել են: Երթուղիները կսպասարկվեն «ՄԱՆ», «Ժոնգթոնգ», «Հիգեր» և «Գազել սիթի» շարժակազմերով: «Մեր շարժակազմը պետք է ըստ պլանի և քանակի աշխատի ...

Կարդալ ավելին »

Երևանի Բուսաբանական այգում հրդեհի հետևանքով ծառեր են այրվել (լուսանկարներ)

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 20-ին ժամը 17։15-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բուսաբանական այգում այրվում է խոտածածկույթ։ Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայության տարածած հաղորդագրությունից, այրվել է 600 քմ բուսածածկույթ, 18 ծառ (12-ը մասամբ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։40-ին, մարվել՝ 18:50-ին:

Կարդալ ավելին »

Երևան-Սևան ճանապարհին ձորն ընկած մեքենայի վարորդը և 2 ուղևորներ տեղափոխվել են հիվանդանոց

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հունիսի 18-ին, ժամը 15։51-ին տեղեկություն է ստացել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվեն նոր գազատարներ և բաշխիչ կայաններ

Կառավարությունը հավանություն տվեց Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրին և գազաբաշխման հանգույցների կառուցման իրականացման ժամանակացույցին: Նախագիծը ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ «Նախագծի մշակումը պայմանավորված է Երևանում լայնամասշտաբ կառուցապատմամբ ստեղծված իրավիճակով, քանի որ գազասպասարկման ծավալները կտրուկ աճել են և եղած ցանցը բավարար չէ։ Ընդ որում, հաճախ խոսում ենք նոր կառուցապատվող շենքերի մասին, բայց ստեղծված իրավիճակն այնպիսին ...

Կարդալ ավելին »

Միջազգային գիտաժողովն ամբողջ աշխարհից Երևանում է հավաքել աստղագետների և աստղաֆիզիկոսների

 Երևանում հունիսի 12-ին մեկնարկել է Յակով Զելդովիչի անվան 5-րդ միջազգային գիտաժողովը՝ նվիրված աստղաֆիզիկայի և հարակից բնագավառների արդի ձեռքբերումներին, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին։ Գիտաժողովը կազմակերպել է ՀՀ ԳԱԱ ԻԿՐԱՆԵՏ կենտրոն միջազգային կազմակերպությունը։ Գիտաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության, ՀՀ Ազգային ժողովի ներկայացուցիչներ, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, շուրջ 100 գիտնականներ Իտալիայից, Գերմանիայից, Չինաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ...

Կարդալ ավելին »

«Երևանի ոսկերչական գործարան»-ը, պաշտոնեական չարաշահման և կեղծիքի հետևանքով զրկվել է պարտքը վերադարձնելուց

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում ավարտվել է «Երևանի ոսկերչական գործարան» և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ընկերությունների պաշտոնատար անձանց կողմից ծառայողական լիազորություններն անցնելու, դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից, 80 տոկոս պետական բաժնեմասով «Երևանի ոսկերչական գործարան» ԲԲ ընկերության և «Երևանի ոսկերչական գործարան-1 «Գնոմոն» ԲԲ ...

Կարդալ ավելին »

Երևանում կկայանա hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորում

Իսպանիայի առևտրային պալատն ու Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը հրավիրում են hայ-իսպանական ագրոարդյունաբերական ֆորումին մասնակցելու։  Ֆորումի ընթացքում իսպանական 8 ընկերություններ ներկայացնելու են իրենց արտադրանքն ու ծառայությունները հետևյալ ոլորտներում՝ ջերմատներ, պարարտանյութեր, ոռոգման համակարգեր, IoT սենսորներ՝ բույսերի համար, հենասյուներ՝ խաղողի և այլ այգիների համար։ Միջոցառման ընթացքում իսպանական ընկերությունները կներկայացնեն իրենց գործուենությունն ու առաջարկները, ինչպես նաև տեղի կունենան երկկողմ (B2B) հանդիպումներ՝ ըստ ծրագրի։ Միջոցառումը տեղի կունենան ...

Կարդալ ավելին »

Բորելը կպատասխանի Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ ԵԽ անդամների հարցերին

Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը կքննարկվի այս շաբաթ՝ Եվրախորհրդարանի հունիսյան նստաշրջանի ընթացքում։ Interfax-ի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի Հետազոտական ծառայության տվյալներով՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը կպատասխանի Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին, Ադրբեջանի Ղարաբաղի տարածաշրջանում և Լաչինի տիրող իրավիճակին վերաբերող հարցերին։ Այս հարցերը կքննարկվեն երեքշաբթի՝ հունիսի 13-ին։

Կարդալ ավելին »
ajax-loader