Tag Archives: Երևան

Երևանի կենտրոնում ծառի հսկայական ճյուղը պոկվել և ընկել է մեքենաների և կոմունիկացիոն լարերի վրա

Այսօր՝ հուլիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պուշկին-Փարպեցի փողոցների խաչմերուկում, Պոշիկին 42 հասցեի մոտ՝ «Ֆենիքս» հյուրանոցային համալիրի դիմաց, ծառի հսկայական ճյուղը կոտրվել է և ընկել է ավտոմեքենաների վրա, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Կայանված ավտոմեքենաները կարելի է ...

Կարդալ ավելին »

Տեսչական մարմինը Երևանում և Արմավիրում կապարակնքել է վառելիքի վաճառքով զբաղվող մի շարք կազմակերպություններ

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Արին Բերդի 14 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել նաև Արմավիրի մարզի Գայ բնակավայրի գյուղամթերքի մեծածախ առևտրի շուկայի հարակից տարածքում Ford Transit 2.5D մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի ...

Կարդալ ավելին »

Երևանում նախատեսում է 32 մանկապարտեզի վերակառուցում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ աննախադեպ քանակով մանկապարտեզներ են հիմնանորոգվում։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Հաջորդ փուլի ծրագրով նախատեսել ենք 32 մանկապարտեզի վերակառուցում էներգոարդյունավետության և սեյսմոկայունության բաղադրիչով։ Ֆինանսավորումն արդեն իսկ հաստատվել է։ Դրանք հիմա ավելի խիստ ստանդարտներով վերանախագծվում են և շուտով կդրվեն մրցույթների։ Այս պահի դրությամբ մոտ մեկ տասնյակից ավել մանկապարտեզներ գտնվում են հիմնանորոգման փուլում»,- նշեց Ավինյանը։  ...

Կարդալ ավելին »

Երևանի 350 հասցեներում կվերակառուցվեն մոտ 70 կմ երկարությամբ կոյուղագծեր

Երևան քաղաքի ջրահեռացման համակարգի արդիականացման ծրագրի շրջանակներում քաղաքապետարանն առաջնահերթության կարգով նախաձեռնել և իրականացնում է թաղամասերի և փողոցների կոյուղագծերի կառուցման աշխատանքներ։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ «Նախորդ տարի Երևան քաղաքը իր նախաձեռնությամբ կառուցել է մոտ 14 կմ կոյուղի, այս տարի նույնպես նմանատիպ ծավալի աշխատանք է իրականացվում։ Շարունակաբար իրականացնելու ենք շուրջ 350 հասցեներում մոտ 70 կմ երկարություն ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կառավարությանն առաջարկել է վերանայել «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրը

Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատու «Վեոլիա Ջուր» ընկերությունը բավարար չափով ներդրումներ չի իրականացնում՝ պայմանավորված պայմանագրային իրողություններով։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով վերջին շրջանում տեղատարափ անձրևների հետևանքով Երևանի տարբեր փողոցներում առաջացած հեղեղումների մասին։   «Հեղեղատարների սպասարկման և շահագործման պատասխանատուն  «Վեոլիա Ջուր» ընկերությունն է։ Հաշվի առնելով իրավիճակը՝ համայնքն իր հերթին նախաձեռնել է գործընթաց, որը հիմա քննարկում ...

Կարդալ ավելին »

Երևանում բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող խումբ. երեք անձ կալանավորվել է

Երևանում բացահայտվել է իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով սինթետիկ և այլ բնույթի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր խումբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:  «2024 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողները Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցից, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, Ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևան քաղաքի 33-ամյա բնակիչ Վ.Կ-ին՝ ...

Կարդալ ավելին »

Սեփականատերերը պարտավոր են պահպանել հուշարձան-շենքերը. Երևանի քաղաքապետարանը նոր գործընթաց է սկսել

Պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պահպանության նպատակով Երևանի քաղաքապետարանը ԿԳՄՍ նախարարության հետ մեկնարկել է նոր գործընթաց՝ հուշարձան-շենքերի սեփականատերերին գտնելու և շենքերը վերականգնելու համար: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից՝ հիշեցնելով Տիգրան Ավինյանի խոսքերը, որ քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ քաղաքապետարանն անելիք ունի Քաղաքապետի խոսքով՝ Երևանում այսօր անմխիթար վիճակում գտնվող շուրջ 3 տասնյակ ...

Կարդալ ավելին »

Երևանում փակ կլինեն որոշ փողոցներ

Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունը տեղեկացնում է, որ Երևանի ռեստորանային օրեր «ՌեստոՖեստ» 2024 փառատոնի կազմակերպչական աշխատանքներն իրականացնելու և անցկացնելու նպատակով ս.թ. հուլիսի 18-ից մինչև հուլիսի 22-ը՝ ժամը 07:00-ն բոլոր տեսակի մեքենաների երթևեկության համար փակ կլինեն Փարպեցի փողոցից մինչև Թումանյան փող.- Սարյան փող. խաչմերուկ, և Բաղրամյան պող.-Մոսկովյան փող. հատվածից մինչև Մոսկովյան փող.- Թումանյան փող. խաչմերուկ հատվածները:

Կարդալ ավելին »

Չեխիան կարող է զբաղվել Երեւանի մետրոպոլիտենի արդիականացմամբ

Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանների կառուցման հարցերն են քննարկվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պյոտր Պիրունչիկի հանդիպման ընթացքում: Երեւանի մետրոպոլիտեի հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը հույս է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել նաև տրանսպորտային ոլորտում՝ համագործակցության եզրեր գտնելով Չեխիայի մետրոպոլիտենի հետ։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ...

Կարդալ ավելին »

Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը: Մինչև աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիրստացել: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվությունծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին: ՀՈԱԿ-ը մտադիր է ...

Կարդալ ավելին »
ajax-loader