Չեխիան կարող է զբաղվել Երեւանի մետրոպոլիտենի արդիականացմամբ

Երևանի մետրոպոլիտենի արդիականացման և նոր կայարանների կառուցման հարցերն են քննարկվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանի և Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպան Պյոտր Պիրունչիկի հանդիպման ընթացքում:

Երեւանի մետրոպոլիտեի հաղորդագրության համաձայն, ողջունելով հյուրին՝ Բաբկեն Սեդրակյանը հույս է հայտնել, որ հայ-չեխական հարաբերությունները կշարունակեն զարգանալ ու ամրապնդվել նաև տրանսպորտային ոլորտում՝ համագործակցության եզրեր գտնելով Չեխիայի մետրոպոլիտենի հետ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Պետր Պիրունչիկինը նշել է, որ իր լիազորությունների շրջանակում կանի հնարավորը՝ նոր հարաբերությունների հաստատման ու գործնական ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվ կապ պահպանել մեկնարկած քննարկումները շարունակելու և գործնական քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։

ajax-loader