Երևանում քարտեզագրվել է ավելի քան 50 հազար ծառ, ստեղծվել տեղեկատվական շտեմարան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից իրականացվում է կանաչ տարածքների ամբողջական քարտեզագրում, ստեղծվել է տեղեկատվական շտեմարան՝ GIS հիմքով:

Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ կանաչ տարածքների մեջ առանձին արտացոլված է բուսականությունը:

Մինչև աժմ ավելի քան 50 հազար ծառ է քարտեզագրվել ու անձնագիր
ստացել: Շտեմարանում ներառված է մանրամասն տեղեկատվություն
ծառերի գտնվելու վայրի, բարձրության, լայնության և վիճակի մասին:

ՀՈԱԿ-ը մտադիր է հետագայում ստեղծել բաց հարթակ և ծառերի մասին
պարբերաբար թարմացվող տեղեկատվությունը հասանելի դարձնել նաև
հանրությանը:

ajax-loader