Tag Archives: Երևան

Երևանում կկառուցվի վարչական շրջանները միմյանց կապող նոր ճանապարհ

Երևանում նախատեսվում է կառուցել ճանապարհ, որը միմյանց կկապի Երևան քաղաքի մի շարք վարչական շրջաններ։ Այդ նպատակով կառավարությունը 60 միլիոն դրամի վարկ կվերցնի Ասիական զարգացման բանկից։ Կառավարության՝ հունվարի 18-ի նիստում Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը ներկայացրեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի Հանրապետության ...

Կարդալ ավելին »

30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում է

Հայաստան ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են. առաջիկայում դրանք կմտնեն երթուղի: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում ասաց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը: «Նախորդ պայմանագրի շրջանակում ներմուծվող 30 նոր ավտոբուսներից 28-ն արդեն Երևանում են, իսկ մյուս երկուսն առաջիկա շաբաթվա ընթացքում նույնպես կլինեն Երևանում»,-ասաց Հարությունյանը: Ըստ նրա՝ նոր ավտոբուսները երթուղի դուրս կգան  մաքսազերծումից հետո, առաջիկա 15- ...

Կարդալ ավելին »

Երևանում խաղահրապարակ է այրվել

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունվարի 14-ին, ժամը 19:07-ին  ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի մոտակայքում: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։  Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։21-ին, մարվել՝ 19։31-ին: «Մալաթիա» պուրակում այրվել է ...

Կարդալ ավելին »

Երևանից, Թեհրանից և մի քանի քաղաքներից ուղևորված ինքնաթիռները չեն կարողացել վայրէջք կատարել Թբիլիսիի օդանավակայանում

Թբիլիսիի միջազգային օդանավակայանը հունվարի 11-ին մառախուղի պատճառով չի կարողացել մի քանի չվերթի ինքնաթիռ ընդունել:Այդ մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:Մոսկվայից չվերթ իրականացնող Georgian Airways ավիաընկերությունը վայրէջք է կատարել Քութայիսում։ Հետ են վերադարձել Երևանից, Թեհրանից և Բաքվից թռչող ինքնաթիռները: Երևանից Թբիլիսի չվերթն իրականացնում էր Air Dilijans ավիաընկերությունը:Ավելի վաղ Վրաստանի շրջակա միջավայրի ազգային գործակալությունը զգուշացրել էր առաջիկա օրերին եղանակային պայմանների վատացման մասին։

Կարդալ ավելին »

Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման ընթացքում երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի

Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի։ Այդ մասին ասաց Երևանի քաղաքապետարանի   շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար  Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ  կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն:  «Մեր քննարկումների արդյունքում եկանք այն  համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս:  Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ...

Կարդալ ավելին »

Երևանում ապօրինի շինություններն ապամոնտաժվում են (տեսանյութ)

Երևանում շենքերի կողքին, մայթերին ու կանաչ գոտիներում ապօրինի կառուցված և նորմերին չհամապատասխանող շինություններն ապամոնտաժվում են և վերադարձվում երևանցիներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը։ Նշված աշխատանքներն իրականացվել են Քանաքեռ-Զեյթուն, Ավան և Արաբկիր վարչական շրջանների կողմից, և գործընթացը լինելու է շարունակական:

Կարդալ ավելին »

Երևանն ակնկալում է Հունաստանի աջակցությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում

Հայաստանի և Հունաստանի երկկողմ օրակարգը բավականին հարուստ է բոլոր ոլորտներում։ Այդ մասին ասաց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ Նախարարի խոսքով՝ իր հույն գործընկերոջ այցը Հայաստանի համար կարևոր էր այս ժամանակաշրջանում։ «Հայ և հույն ժողովուրդների միջև բարեկամությունը, իհարկե, գալիս է դարերի և հազարամյակների խորքից․ հայկական և հունական պետությունները սերտ համագործակցել ...

Կարդալ ավելին »

Երևանում մեկնարկել է Հայաստանի և Հունաստանի ԱԳ նախարարների առանձնազրույցը

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Հունաստանի արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսի առանձնազրույցը։ Այդ մասին հայտնել է ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Հունաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յորղոս Գերապետրիտիսը ժամանել է ՀՀ ԱԳՆ: Մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ առանձնազրույցը»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Բադալյանը: Հունաստանի ԱԳ նախարարը ...

Կարդալ ավելին »

Երևանում կկառուցվի ԵՄ չափանիշներով նոր աղբավայր

Երեւանում կստեղծվեն Եվրամիության չափանիշներին համապատասխան աղբավայրեր, կփակվեն այն աղբանոցները, որոնց արդիականացումը կդիտվի ոչ նպատակահարմար: Որոշումն ընդունվել է կառավարության նիստում: Նախագիծը կիրականացվի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) աջակցությամբ: Նախատեսվում է նաեւ ՎԶԵԲ աջակցությամբ «Հայաստանի 8 մարզի կոշտ թափոնների կառավարման ինտեգրված համակարգի ներդրում» ծրագրի իրականացումը: Ծրագրի շրջանակում կգոտիավորվի ՀՀ տարածքը՝ կոշտ թափոնների կառավարման մասով, կստեղծվի ինստիտուցիոնալ եւ կառավարման արդյունավետ համակարգ, այնուհետեւ ...

Կարդալ ավելին »

Երևանի քաղաքապետարանը կկանաչապատի Մյասնիկյան պողոտայի տարածքը

Երևանի քաղաքապետարանը նախատեսում է կանաչապատել Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող տարածքները՝ ազատելով այդ հատվածում սահմանազատված տարածքները։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ղեկավար Արմեն Բեգոյանը հայտնեց, որ քաղաքապետ Տիգրան Ավինյանի հանձնարարականից հետո մի քանի այց են ունեցել այդ տարածք․ նա նշեց, որ այդ հատվածում առկա է շուրջ 25 հետկար անտառապատման ենթակա տարածք՝ մինչև Երևանի կենդանաբանական այգու ...

Կարդալ ավելին »
ajax-loader