Ռուսթավիում սպանվել է 24-ամյա էթնիկ ադրբեջանցի։ Ինչպես տեղեկացրել է APA-ն Թբիլիսիից, միջադեպը տեղի է ունեցել վեճի պատճառով։ Հետագայում վեճը վերաճել է զինված միջադեպի։ Սպանվածը Բոլնիսի բնակիչ Վուղար Յաղուբովն է։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Կարդալ ավելին »Tag Archives: Վրաստան
Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը
Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Հայտնում են ՀՀ կատռավարության մամուլի ծառայությունից: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի ...
Կարդալ ավելին »Վրաստանը ռեկորդային եկամուտ է ստացել գինու և ոգելից խմիչքների արտահանումից
2024-ին Վրաստանը արտահանել է 565 միլիոն դոլար արժողությամբ գինիներ և ալկոհոլային խմիչքներ, ինչը 24%-ով գերազանցում է 2023-ի ցուցանիշը: Գինու ազգային գործակալության տվյալներով՝ անցյալ տարի Վրաստանը 276.1 միլիոն դոլար արժողությամբ մոտ 95 միլիոն լիտր գինի է արտահանել 72 երկիր: 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ քանակական աճը կազմել է 6%, իսկ եկամտաբերությունը՝ 7%: Արտահանումն աճել է դեպի հետևյալ երկրներ՝ Լեհաստան՝ 12% (6.7 ...
Կարդալ ավելին »Վերջին մի քանի օրերին Վրաստանում «խոզի գրիպից» մահացել է մի քանի մարդ
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Վրաստանում խոզի գրիպից մի քանի մարդ է մահացել, հայտնել է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը։ Պացիենտները մահացել են ուղեկցող հիվանդություններից՝ H1N1 վիրուսի հետ կապված բարդությունների պատճառով, նրանցից ոչ ոք պատվաստված չի եղել։ Պացիենտները հիվանդանոց են դիմում հիմնականում ջերմությամբ, իսկ բարձր ջերմությունը չի ենթարկվում դեղորայքով բուժմանը, նշել է հեռուստաալիքը։ Բժիշկները նշել են, որ «խոզի գրիպի» հակավիրուսային բուժումը արդյունավետ է հիվանդության առաջին 72 ժամվա ընթացքում, ուստի հորդորում են պացիենտներին ժամանակին դիմել բժշկի եւ չդիմել ինքնաբուժության։ Բժիշկներն սպասում են, որ վիրուսի բարձրակետը կլինի հունվարի վերջին։
Կարդալ ավելին »Վրաստանից մեքենաների ամենախոշոր արտահանողը Ղրղզստանն է
Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն ընթացիկ տարվա հունվար-նոյեմբերին կազմել է ավելի քան 21.1 միլիարդ դոլար, ինչը 6.6%-ով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալներից: Ներմուծման ծավալները տասը ամիսների ընթացքում գերազանցել են 15.1 միլիարդ դոլարը՝ տարեկան կտրվածքով աճելով 6.1%-ով: Արտահանումն աճել է 7.9%-ով և կազմել 6 միլիարդ դոլար: Բացասական առևտրային հաշվեկշիռը գերազանցել է 9 միլիարդ դոլարը: Սա ընդհանուր արտաքին առևտրաշրջանառության 43.1%-ն է: Վիճակագրության ...
Կարդալ ավելին »Վրաստանում տեղի ունեցած հերթական ցույցից հետո 26 մարդ հոսպիտալացվել է
Թբիլիսիում դեկտեմբերի 2-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ վիրավորված 26 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ Ներքին գործերի նախարարության 3 աշխատակից։ Ըստ Վրաստանի առողջապահության նախարարության՝ տուժածներից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ մասին հաղորդում է Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը։ Բացի այդ, տեղում բուժօգնություն է ցուցաբերվել մի շարք քաղաքացիների, այդ թվում՝ ցուցարարների, լրատվամիջոցների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, որոնք հոսպիտալացման կարիք չեն ...
Կարդալ ավելին »Վրաստանը Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի 2025-ին
Վրաստանը 2025-ին ազատ առևտրի համաձայնագիր կստորագրի Հարավային Կորեայի հետ: Այս մասին ասված է կառավարության ծրագրում, որը ներկայացվել է խորհրդարանին: Փաստաթղթում ասվում է, որ ազատ առևտրի համաձայնագրեր ստորագրելու կառավարության ջանքերը կշարունակեն հեշտացնել տեղական ընկերությունների մուտքն արտաքին շուկաներ: Կառավարության տվյալներով՝ բանակցություններն ավարտվել են, և Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը կստորագրվի 2025 թվականին: «Բանակցություններ կանցկացվեն նաև Հնդկաստանի և Իսրայելի հետ ազատ առևտրի ...
Կարդալ ավելին »Վրաստանի նախագահի թեկնածու է առաջադրվել նախկին ֆուտբոլիստ Միխեիլ Ղավելաշվիլին
Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որպես նախագահի թեկնածու ներկայացրել է Միխեիլ Ղավելաշվիլիին, հայտարարվել է «Վրացական երազանք»-ի կենտրոնական գրասենյակում մեծամասնության և կուսակցության քաղխորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում։ Վրաստանի հանրային հեռարձակող ընկերությունը հաղորդում է, որ նախագահի թեկնածուին ներկայացրել է «Վրացական երազանք»-ի պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին: Լրատվամիջոցը նշում է, որ Միխեիլ Ղավելաշվիլին Վրաստանի 11-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր է։ 2016-2020 թվականներին եղել է 9-րդ ...
Կարդալ ավելին »Վրաստանում նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 14-ին
Խորհրդարանի որոշմամբ՝ նախագահական ընտրությունները Վրաստանում նշանակված են դեկտեմբերի 14-ին, տեղեկացրել է SOVAA-ն։ Որոշման նախագիծը, որը ներկայացրել է խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին լիագումար նիստում, 85 ձայնով արժանացել է հավանության։ Նախագահի երդմնակալությունը տեղի կունենա ընտրություններից հետո երրորդ կիրակի օրը՝ դեկտեմբերի 29-ին։ Նշենք, որ Վրաստանի վերջին նախագահը, որն ընտրվել է ուղիղ քվեարկությամբ (Վրաստանի ժողովրդի կողմից ընտրատեղամասերում- խմբ.), Սալոմե Զուրաբիշվիլին է։ Նրա լիազորություններն այս պաշտոնում ...
Կարդալ ավելին »Վրաստանի վարչապետի թեկնածու Կոբախիձեն հայտնել է կառավարության նոր կազմը
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում ներկայացրել է իր կառավարության կազմը, որին նոր գումարման խորհրդարանն այսօր իր առաջին նիստում պետք է վստահության քվե հայտնի։ Այդ մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: Կոբախիձեի խոսքով՝ այս կառավարությունում կա երեք նոր նախարար. արտաքին գործերի նախարարի պաշտոնում առաջարկվել է Մայա Բոչորիշվիլին, որը նախկին խորհրդարանում զբաղեցնում էր արտաքին գործերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը։ Արդարադատության նախարարի ...
Կարդալ ավելին »