Վրաստանից 2024-ին վերաարտահանվել է 106,051 ավտոմեքենա

Վրաստանից ավտոմեքենաների վերաարտահանումը աստիճանաբար սկսել է նվազել, իսկ գները բարձրացել են։ 2024 թվականին արտահանվել է 106.051 ներկրված ավտոմեքենա՝ ընդհանուր 2.426 միլիարդ դոլարով, միչդեռ 2023 թվականին արտահանվել է 107.898 արտասահմանյան ավտոմեքենա՝ 2.126 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով:

Արտահանված մեքենաների քանակով առաջին տեղում է Ղազախստանը։ Մինչդեռ ավտոմեքենաների արտահանման արժեքով առաջատարը Ղրղզստանն է։ Ղրղզստան արտահանման համար նախատեսված մեկ մեքենայի միջին արժեքը կազմել է 34.600 դոլար։ Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների և փորձագետների՝ մեքենաների մեծ մասը շարունակում է ճանապարհը դեպի Ռուսաստան։

Ավտոմեքենաների վերաարտահանման թոփ-5 ուղղություններն են

  1. Ղազախստանը՝  751.033 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 48.986 մեքենա,
  2. Ղրղզստանը՝ 1.194 միլիարդ դոլար ընդհանուր արժողությամբ 34.560 ավտոմեքենա,
  3. Ադրբեջանը՝ 290.1 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 12.849 ավտոմեքենա,
  4. Հայաստանը՝ 99.6 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 5017 ավտոմեքենա,
  5. Տաջիկստանը՝ 24.2 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ 1496 մեքենա:

Ամբողջ 2024 թվականին Վրաստան է ներկրվել 207.589 ավտոմեքենա՝ ընդհանուր 3464 միլիարդ դոլարով։ Երկիրը վերջին 15 տարվա ընթացքում դարձել է ավտոշուկայի կարևոր տարածաշրջանային հանգույց: Երկիր են գալիս օգտագործված մեքենաներ ԱՄՆ-ից, Ճապոնիայից և ԵՄ երկրներից։ Երկիրը նաև ունի համաշխարհային ավտոարտադրողների մեծ մասի ավտոսրահներ:

ajax-loader