Tag Archives: Ռուսաստան

Ռուսաստանում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ շաբաթում աճել է մոտ 20 %-ով

Կորոնավիրուսային վարակով հիվանդացությունը վերջին շաբաթվա ընթացքում Ռուսաստանում աճել է գրեթե 20 %-ով․ աճ է գրանցվել 46 տարածաշրջաններում: Այդ մասին հայտնել են նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից։ «Անցած շաբաթվա ընթացքում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության ցուցանիշը 100 հազար բնակչության համար կազմել է 2,82 և նախորդ շաբաթվա համեմատությամբ ավելացել 19,6 %-ով։ Հիվանդացության աճ է նշվել Ռուսաստանի Դաշնության 46 սուբյեկտներում, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »

Դեպի Ռուսաստան և Չինաստան․ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 8,9 մլրդ դոլար.

2023թ. հունվար-հունիսին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել 8.9 մլրդ դոլար, ինչը 2022թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 3.75 մլրդ դոլարով կամ 72.90%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 3.081 մլրդ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 87.29%-ով կամ 1.436 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում Չինաստանն է՝ 1.012 ...

Կարդալ ավելին »

Փաշինյանն ու Միշուստինը վստահ են՝ Հայաստանի և Ռուսաստանի հետագա գործակցությունը կլինի ավելի արդյունավետ

Հայաստանում կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստից առաջ կայացել է Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Միխայիլ Միշուստինի հանդիպումը։ Վարչապետը հիշեցրել է, որ Միշուստինի հետ իր վերջին հանդիպման ժամանակ ռուսական կողմը խոստացել էր, որ շուտով նոր ուղիներ կբացվեն Վերին Լարսի անցակետում, քանի որ այնտեղ վերջին շրջանում գոյացել էին բազմակիլոմետրանոց հերթեր։ Խոստումն արդեն իրականություն է, և այդ հանգամանքն, ըստ Փաշինյանի,  շատ ...

Կարդալ ավելին »

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն արտոնություններ են ուզում ԵԱՏՄ-ի հետ առևտրում. Ռուսաստանի ԱԳՆ

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։ «Կառուցողականորեն տրամադրված շատ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից, շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցում», – ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։ ...

Կարդալ ավելին »

Հայաստանից Ռուսաստան արտահանումը ռեկորդային աճ է գրանցել. ՌԴ ԱԳՆ

Ընթացիկ տարվա հունվար-մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը, անցած տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ, ռեկորդային աճ է գրանցել։ Այս մասին ՏԱՍՍ-ի հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։ Նա ընդգծել է, որ Հայաստանը մնում է Ռուսաստանի մերձավոր դաշնակիցներից եւ կարեւոր գործընկերներից մեկը  Հարավային Կովկասում։ Իսկ Մոսկվայի եւ Երեւանի փոխգործակցության լոկոմոտիվը ղեկավարների վստահալից երկխոսությունն է, ինչպես նաեւ կառավարությունների, նախարարությունների ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը գերձայնային մարդատար ինքնաթիռ կկառուցի

Ռուսաստանը նախատեսում է գերձայնային մարդատար ինքնաթիռ պատրաստել, որը մոտ կրկնակի արագ կթռչի սովորական մարդատար ինքնաթիռներից և կկոչվի «Стриж», այս մասին տեղեկացնում է ixbt.com-ը: Նոր ինքնաթիռը (այսինքն՝ սերիական արտադրական տարբերակը, ոչ թե ցուցադրական տարբերակը) կստանա մեկ զույգ հզոր շարժիչներ, որոնք կտեղակայվեն ինքնաթիռի հետևում և վերևում։Ինքնաթիռը պատրաստված կլինի մետաղական կոմպոզիտից, իսկ աերոդինամիկայի հատուկ կառուցվածքի շնորհիվ կունենա ձայնային հարվածի ցածր մակարդակ: Օդանավի ուղևորատարողությունը ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանում բարձրացրել են զորակոչային տարիքի վերին շեմը

 Ժամկետային ծառայության զորակոչային տարիքը 2024 թվականի հունվարի 1-ից կբարձրանա մինչև 30 տարեկան։ Այդ մասին տեղեկացնում է ТАСС գործակալությունը: Զորակոչային տարիքի բարձրացման մասին օրինագծի փոփոխությունները հավանության են արժանացել Պետդումայի պաշտպանության հարցերով պրոֆիլային հանձնաժողովի կողմից։ Փաստաթղթի համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից ժամկետային ծառայության զորակոչի են ենթակա 18-ից մինչև 30 տարեկան տղամարդիկ։ Նոր նորմերը չեն ենթադրում զորակոչային տարիքի վերին շեմի աստիճանական բարձրացում: Փոփոխությունները կատարվում են «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենքում։ Մինչ այս ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանի ԱԳՆ-ում Ադրբեջանի դեսպանին հայտնել են Լաչինի միջանցքի ապաշրջափակման անհրաժեշտության մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն ՌԴ-ում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուի հետ քննարկել է իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև Երևանի և Բաքվի հաշտեցման գործընթացը։ Այդ ՌԴ ԱԳՆ-ի տարածել է հաղորդագրություն։ «Ռուսական կողմը հաստատել է Լաչինի միջանցքի ամբողջական և անհապաղ ապաշրջափակման, դրա երկու ուղղություններով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման անհրաժեշտությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ինչպես նաև ...

Կարդալ ավելին »

Ռուսաստանը թվային ռուբլու մասին օրինագիծ է ընդունել

Ռուսաստանի CBDC նախագիծը՝ թվային ռուբլին, մի քայլով մոտեցել է իրականությանը: Հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի ստորին պալատը՝ Պետդուման, երրորդ ընթերցմամբ ընդունել է թվային ռուբլու մասին օրինագիծը։ Օրենսդրությունն այժմ տեղափոխվում է ասամբլեայի վերին պալատ՝ Դաշնության խորհուրդ, և եթե ընդունվի՝ նախագահի նստավայր: Օրինագիծը, որը վերջին անգամ փոփոխվել է հունիսի վերջին, սահմանում է «պլատֆորմի», «մասնակիցների» և «օգտատերերի» իրավական սահմանումները, ինչպես նաև CBDC ...

Կարդալ ավելին »

Քերոբյանը Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության մինչև 60%-ի աճ է կանխատեսում

Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճը տարեվերջին կարող է հասնել 60 %-ի։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ-2023» ցուցահանդեսին։ «Անցյալ տարի Ռուսաստանի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 5 մլրդ դոլար։ Այժմ մենք գտնվում ենք կրկնակի աճի մակարդակում։ Կարծում եմ՝ տարեվերջին կհասնենք 50-60 %-ի աճի»,- ասել է Քերոբյանը։ Նախարարն ընդգծել է, որ ...

Կարդալ ավելին »
ajax-loader