Tag Archives: պարեկ

Պարեկները կազմել են վարչական իրավախախտման վերաբերյալ կեղծ արձանագրություններ. ՆԳՆ

ԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության մոնիթորինգի բաժնի համագործակցության արդյունքում՝ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում իրականացված ծառայողական քննությամբ պարզվել է, որ ՆԳՆ ոստիկանության ՊԾ մի խումբ ծառայողներ, բարձր ցուցանիշներ ապահովելու նպատակով, 2023 թ. նոյեմբերից 2024 թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում շրջիկ ծառայություն իրականացնելիս, առանց ճանապարհային երթևեկության կանոնները խախտած վարորդների ավտոմեքենաները կանգնեցնելու և նրանց մոտենալու, կամ ...

Կարդալ ավելին »

Ձերբակալվել է պարեկներին 80 հազար դրամ կաշառք առաջարկած անձը

Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու և ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով ձերբակալվել և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե է ներկայացվել Ա. Ս.-ն:  Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, ըստ նախաքննությամբ ստացված տվյալների՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության երկու աշխատակիցներ 2023 թվականի նոյեմբերի 20-ին Նուբարաշենի խճուղում ծառայություն իրականացնելիս տեխնիկական զննության ժամկետն անցած լինելու պատճառով կանգնեցրել են Ա. Հ.-ի վարած «Մերսեդես» ...

Կարդալ ավելին »

Գյումրիում տեղի կունենա «Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավը

«Եղի՛ր ուժ մեր երկրի համար» իրազեկման արշավի շրջանակում նոյեմբերի 24-ին ժամը 14:00-ին Գյումրու «Վարդանանց» հրապարակում տեղի կունենա միջոցառում՝ պարեկային ծառայությունում կանանց ներգրավվածության բարձրացման նպատակով: Ինչպես տեղեկացնում  են Շիրակի մարզպետարանից՝ մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն աշխատակազմի պատասխանատուների, Գյումրի համայնքի և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ։ Խորհրդակցության ժամանակ քննարկվել են կայանալիք միջոցառման կազմակերպչական աշխատանքներին առնչվող հարցեր։ Իրազեկման արշավը նպատակ ունի բարձրացնել ...

Կարդալ ավելին »

Նոյեմբերի 20-ից բեռնատարները չեն կարող մտնել Փոքր կենտրոն. պարեկները կկիրառեն վարչական միջոցներ

«Նոյեմբերի 20-ից պարեկային ծառայությունը կիրառելու է վարչական ներգործության միջոցներ: Այդ մասին տեղեկացնում է ՆԳՆ-ն: Հաղորդագրությունում ասվում է. «Հարգելի՛ քաղաքացիներ, հորդորում ենք պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: Երևանի քաղաքապետարանի որոշմամբ նոյեմբերի 13-ից մայրաքաղաքի կենտրոնում՝ Խանջյանից մինչև Սարյան և Գրիգոր Լուսավորչից մինչև Կորյուն փողոցների միջև ընկած տարածքում, արգելվում է 2,5 տոննայից ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատարների երթևեկությունը։ Սահմանափակումը գործում է ժամը 7-ից մինչև ...

Կարդալ ավելին »

ԵՄ դիտորդները պարեկություն են անում Երասխում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլարանը

Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։ Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։ «Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ...

Կարդալ ավելին »

Երևանում պարեկները ծառայության են դուրս գալիս նոր տեխնիկայով (տեսանյութ)

Էլեկտրական ինքնահավասարակշռվող սեգվեյներ, մոտոցիկլետներ և էլեկտրամոբիլներ. պարեկներն արդեն շուրջօրյա ծառայություն իրականացնում են նաև տեխնիկական նոր միջոցներով։ Ինչպես հայտնում է ՀՀ ոստիկանությունը, ինքնահավասարակշռվող սեգվեյների կիրառումը հետիոտն կարգախմբին հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կազմակերպել ծառայությունը, ուշադրության կենտրոնում պահել և օպերատիվորեն արձագանքել ցանկացած իրավիճակի։ Սեգվեյներով ծառայությունը հատկապես մարդաշատ վայրերում նպաստում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման խնդիրների պատշաճ իրականացմանը։ Դրան զուգահեռ ...

Կարդալ ավելին »

Պարեկային ծառայողը կրակել է իր վրա կացնով հարձակված տղամարդու ուղղությամբ. նա մահացել է

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ Հրազդան քաղաքում տեղի ունեցած գողության, պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու և պարեկային ծառայողի կողմից առերևույթ գողություն կատարող անձին կրակոցով վնասազերծելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն: Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2023 թվականի մարտի 13-ին` ժամը 00:44-ին, Հրազդան քաղաքի բնակչուհուց ...

Կարդալ ավելին »
ajax-loader