Կառավարության որոշմամբ դպրոցաշինության ոլորտում կսահմանվեն գնման գործընթացների կազմակերպման առանձնահատկություններ՝ պետական գնումների շրջանակներում իրականացվող շինարարական ծրագրերը շինարարական ընկերությունների համար ավելի գրավիչ դարձնելու նպատակով: Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտեմբերի 26-ի նիստում։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց, թե ինչու են կայացրել այս որոշումը։ «Մենք պետք է մինչև 2026 թվականն ավարտին հասցնենք կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոցների շինարարությունը։ Մենք պետք է սկսենք ու ավարտենք թվով 170, ...
Կարդալ ավելին »Tag Archives: դպրոց
Յուրաքանչյուր աշակերտ դպրոցից պետք է դուրս գա ուժեղ մտքով, ուժեղ հոգով և ուժեղ մարմնով. վարչապետն այցելել է Երևանի նորակառույց դպրոցներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի թիվ 6 և թիվ 111 հիմնական դպրոցներ՝ ծանոթացել կատարված վերակառուցման աշխատանքներին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վարչապետին ուղեկցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և այլք: Երևանի թիվ 6 հիմնական դպրոցի նոր ...
Կարդալ ավելին »Հաստատվել է դպրոցներում երկարօրյա ուսուցման նոր կարգը
ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։ Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ...
Կարդալ ավելին »Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել թիվ 18 դպրոցի բացմանը (տեսանյութ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ։ «Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի ...
Կարդալ ավելին »Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. վարչապետ
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, ...
Կարդալ ավելին »ԿԳՄՍ նախարարը կարևորել է բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագիրը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-իրանական հարաբերությունների շարունակական ...
Կարդալ ավելին »Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի և հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ
Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց»-ի տնօրենը, 2016-2019 թվականներին ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու ...
Կարդալ ավելին »Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին չհամապատասխանի, կքանդենք և նորը կկառուցենք. վարչապետը խիստ հանձնարարական տվեց
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց անձամբ հետևել աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանելիությանը սահմանված ստանդարտներին՝ հիշեցնելով Դեղձուտի դպրոցում նկատած շատ խնդիրների մասին: Վարչապետ Փաշինյանը, խոսելով դպրոցական գույքի ստանդարտի մասին, նշեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր այցի մասին: «Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում, որ տեղի է ունենում դրանց ...
Կարդալ ավելին »Չինաստանում դպրոցի առաստաղի փլուզման զոհերի թիվը հասել է 11-ի
Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող միջնակարգ դպրոցի սպորտային մասնաշենքում առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հաղորդում է Xinhua պարբերականը։ Փլատակներում 15 մարդ էր մնացել։ Հուլիսի 24-ին փլատակներից դուրս բերված 4 հոգու կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մեկ հոգու գտել են մահացած։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկրի հյուսիս-արևելյան Հեյլունցզյանի նահանգի Ցիցիկար ...
Կարդալ ավելին »Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցում. ԿԳՄՍ նախարար
Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել ...
Կարդալ ավելին »