Tag Archives: դպրոց

Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել թիվ 18 դպրոցի բացմանը (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոցի բացման արարողությանն ու առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում` կից հրապարակելով տեսանյութ։ «Դպրոցի նախկին շենքը քանդվել է, վերակառուցման ժամանակ պահպանվել է միայն նախկին շենքի ճակատային պատը, որը պատմամշակութային արժեք ունի: Նոր շենքն ամբողջությամբ կառուցվել է երկաթբետոնե կոնստրուկտիվ լուծումներով: Շենքի ...

Կարդալ ավելին »

Ուզում եմ բոլորս դպրոցն ընկալենք որպես թռիչքուղի, որի միջոցով պիտի սկսվի երեխաների թռիչքն իրենց երազանքների վրայով. վարչապետ

Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց և Երևանի Մուրացանի անվան թիվ 18 հիմնական դպրոց: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի դպրոցը կառուցվել է Կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրի շրջանակում: Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, ...

Կարդալ ավելին »

ԿԳՄՍ նախարարը կարևորել է բուհերում և դպրոցներում պարսկերեն դասավանդողների վերապատրաստման ծրագիրը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:Ինչպես տեղեկանում ենք ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ նա իր դիվանագիտական գործունեությամբ կնպաստի հայ-իրանական հարաբերությունների շարունակական ...

Կարդալ ավելին »

Կարճաղբյուրի միջնակարգ դպրոցի տնօրենի և հաշվապահի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. ՔԿ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի Կարճաղբյուր բնակավայրի «Ա.Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոց»-ի տնօրենը, 2016-2019 թվականներին ունենալով կազմված աշխատավարձերի բաշխման վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը ստուգելու և դրանից հետո միայն հաստատելու, հսկելու պարտականություն, առանց օրենսդրական հիմքերի, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգից օգտվելու կանոնները չիմանալու պատճառաբանությամբ, իր փոխարեն նշված գործողությունների կատարումը վստահել է դպրոցի հաշվապահին՝ վերջինիս տրամադրելով իր նույնականացման քարտը, աշխատավարձերի վճարման գանձապետական համակարգ մուտք գործելու ...

Կարդալ ավելին »

Եթե որևէ դպրոց մեր ստանդարտին չհամապատասխանի, կքանդենք և նորը կկառուցենք. վարչապետը խիստ հանձնարարական տվեց

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր նախարարներին, գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարեց անձամբ հետևել աշխատանքների ընթացքին, դրանց համապատասխանելիությանը սահմանված ստանդարտներին՝ հիշեցնելով Դեղձուտի դպրոցում նկատած շատ խնդիրների մասին:   Վարչապետ Փաշինյանը, խոսելով դպրոցական գույքի ստանդարտի մասին, նշեց Արարատի մարզի Դեղձուտ համայնքի դպրոց իր այցի մասին: «Սա այն պարզ օրինակներից է, որտեղ այս դահլիճում ամենաոսկեղենիկ հայերենով գրված որոշումները դեռևս չեն նշանակում, որ տեղի է ունենում դրանց ...

Կարդալ ավելին »

Չինաստանում դպրոցի առաստաղի փլուզման զոհերի թիվը հասել է 11-ի

Չինաստանի հյուսիս-արևելքում գտնվող միջնակարգ դպրոցի սպորտային մասնաշենքում առաստաղի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 11-ի: Այս մասին հաղորդում է Xinhua պարբերականը։ Փլատակներում 15 մարդ էր մնացել։ Հուլիսի 24-ին փլատակներից դուրս բերված 4 հոգու կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս մեկ հոգու գտել են մահացած։ Ավելի վաղ հաղորդվել էր 10 զոհի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 23-ին երկրի հյուսիս-արևելյան Հեյլունցզյանի նահանգի Ցիցիկար ...

Կարդալ ավելին »

Բարձրագույն կրթություն չունեցող ուսուցիչներն այլևս չեն աշխատելու դպրոցում. ԿԳՄՍ նախարար

Դպրոցներում դեռևս մնացել են 1300 ուսուցիչներ, որոնք տարբեր հանգամանքների բերումով չունեն բարձրագույն կրթություն։ Ազգային ժողովի արտահերթ նիստին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։ «Շուրջ 12 տարի առաջ «Հանրակրթության մասին» օրենքով պետությունը ուսուցիչների համար սահմանել է պահանջ, որպեսզի նրանք պարտադիր ունենան բարձրագույն կրթություն։ Եվ տրվել ...

Կարդալ ավելին »

Ատեստավորում չանցած ուսուցիչները դպրոցում աշխատելու հնարավորություն չեն ունենա․ վարչապետ

Հայաստանում կամավոր ատեստավորում անցել է 1565 ուսուցիչ, որի արդյունքում նրանց 28 տոկոսը ստանում է 300 հազար դրամից ավել աշխատավարձ։ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկումների ժամանակ այդ մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր ուրախությամբ և հպարտությամբ ուզում եմ արձանագրել, որ այսօր Հայաստանում կա 30 ուսուցիչ, որոնք ստանում են 400 հազար դրամից ...

Կարդալ ավելին »

107 դպրոց և կրթահամալիր՝ շուրջ 30 հազար երեխայի համար

ՀՀ կառավարության որոշմամբ ԿԳՄՍ նախարարությանը 2023 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցներից կատարվել է վերաբաշխում 396 մլն 600 հազար դրամ գումարի չափով: Այդ մասին հայտնել է ԿԳՄՍ նախարարությունը։ Գումարը կուղղվի Արագածոտնի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում 42 հաստատության՝ 20 կրթահամալիրի ստեղծման և 22 դպրոցի կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակմանը ու փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը։ Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բոլոր դպրոցներում վաղը կհնչի «Վերջին զանգ»-ը

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց՝ ավարտողներից շատերը վաղուց են սպասել, որ իրենց դպրոցները մի օր վերանորոգվեն։ «Այս դպրոցներից շատերը վաղուց են սպասում նման որոշման, որովհետև հատկապես խոշոր դպրոցները վատ պայմաններում գտնվող շենքերում են։ Ես կցանկանամ դպրոցների անուններ հնչեցնել, որոնք վերանորոգման ծրագրում են. սա նաև լրացուցիչ ոգևորությունն է և տոնական նշելու առիթ կլինի վաղվա համար»,- ասաց ...

Կարդալ ավելին »
ajax-loader