ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել Եմենի մայրաքաղաք Սանային և մի քանի նահանգների, որոնց հետևանքով կան զոհեր և վիրավորներ. նրանց թիվը չի հստակեցվում։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ 14 հարձակումներով թիրախավորվել է մայրաքաղաք Սանայի ալ-Սաբային նահանգի ալ-Հաֆա շրջանը: Al Hadath հեռուստաընկերության տեղեկություններով՝ ալ-Հաֆա շրջանում հիմնական թիրախներից մեկը հութիների ուսումնական ճամբարն էր։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ն երեք ավիահարված է հասցրել ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԱՄՆ
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է 139 օտարերկրյա ծրագիր, այդ թվում՝ Հայաստանում
ԱՄՆ պետքարտուղարությունը չեղարկել է օտարերկրյա օգնության ծրագրերի ֆինանսավորումը տարբեր երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, Մեծ Բրիտանիայում, Բելառուսում, Մոլդովայում և Ղրղզստանում: Այդ մասին հաղորդում է ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE): «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն շարունակում է ուշադրությամբ վերանայել Պետքարտուղարության կողմից տրամադրվող օտարերկրյա օգնությունը: Այսօր չեղարկվել է 215 միլիոն դոլարի 139 աննպատակ դրամաշնորհ», – նշված է X սոցիալական հարթակում վարչության տարածած հաղորդագրության մեջ։ Այնուհետև ...
Կարդալ ավելին »Եվրոն՝ այլընտրանք ԱՄՆ դոլարին
Եվրոն ամրապնդվում է ամերիկյան ակտիվների նկատմամբ աճող շուկայական անվստահության ֆոնին, որը պայմանավորված է օտարերկրյա ապրանքների վրա ԱՄՆ-ի մաքսատուրքերով, իսկ եվրոպական արժույթը սկսել է «ապահով ապաստան» լինել ներդրողների համար: Այդ մասին գրում է Bloomberg-ը։ Նրա խոսքով՝ ամերիկյան մաքսատուրքերի ներդրման ֆոնին եվրոյի աճի տեմպը ռեկորդային է եղել 15 տարվա ընթացքում։ Անցած նոյեմբերին ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո դոլարը եվրոյի նկատմամբ ...
Կարդալ ավելին »500 միլիարդ դոլար․ NVIDIA-ն ԱՄՆ-ում կկառուցի AI ենթակառուցվածքներ
Ամերիկյան Chipmaker Nvidia Corp.-ն այլ ընկերությունների հետ համատեղ հաջորդ չորս տարում նախատեսում է արհեստական բանականության ենթակառուցվածքներ կառուցել Միացյալ Նահանգներում՝ մինչև 500 միլիարդ դոլարի չափով: Այդ ընկերությունների թվում է Թայվանի TSMC-ը, որն արդեն սկսել է NVIDIA Blackwell AI չիպերի արտադրությունն Արիզոնայում: Ներդրումներ են առաջարկում նաև Foxconn-ը ևWISTRON-ը, որոնք պատրաստ են իրենց գործարաններում գերհամակարգիչների արտադրություն սկսել: Nvidia-ից հայտնում են, որ առաջիկա տասնամյակների ...
Կարդալ ավելին »ԱՄՆ ֆինանսների նախարարը չի բացառել Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների խզումը
Ներմուծման մաքսատուրքերի փոխադարձ բարձրացման ֆոնին ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը չի բացառում Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև առևտրային հարաբերությունների խզումը: Այդ մասին նա ասել է Bloomberg TV-ին տված հարցազրույցում: «Խզումը պարտադիր չէ, բայց նման բան կարող է տեղի ունենալ», – ասել է Բեսենթը։ Նախարարը նշել է, որ երկու երկրների միջև համաձայնության կարելի է հասնել, բայց ընդգծել է, որ Չինաստանի հետ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ը հարվածել է Եմենում հութիների ենթակառուցվածքներին
ԱՄՆ-ն մի շարք հարվածներ է հասցրել Եմենում հութիների «Անսար Ալլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին։ Այդ մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկացմամբ՝ Եմենի Մարիբի նահանգի Ռաղուան և Մադղալ շրջաններում առնվազն 15 ավիահարված է գրանցվել: Նավթով հարուստ Մարիբի նահանգը բաժանված է հութիների և Եմենի կառավարության միջև: Հարձակման թիրախում են հայտնվել նաև ալ-Ջաուֆի և ալ-Հոդեյդայի նահանգներում հրամանատարական կենտրոնները, զենքի պահեստները, ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն ԱՄՆ-ին առաջարկել է չեղարկել «Աերոֆլոտի» դեմ պատժամիջոցները
Ռուսաստանն ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցության վերսկսումը կապում է ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ պատժամիջոցների վերացման հետ: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին Ալմաթիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Դա (խմբ.՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումը)…. պետք է դառնա «Աերոֆլոտ»-ին պատժամիջոցներից դուրս բերելու հետևանք», – ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ ռուսական կողմը նման առաջարկություն ...
Կարդալ ավելին »Աշխարհի ամենահարուստն Իլոն Մասկն է, ամենաշատ միլիարդատերերն ԱՄՆ-ում են
ԱՄՆ-ն միլիարդատերերի թվով կրկին գլխավորել է Forbes-ի համաշխարհային վարկանիշը՝ 902 ամերիկացի ընդգրկվել է մոլորակի 3000 ամենահարուստ մարդկանց ցուցակում։ Երկրորդ տեղում Չինաստանն է. 516 չինացի միլիարդատեր կա ցանկում: Եռյակը եզրափակում է Հնդկաստանը, որտեղից 205 միլիարդատեր կա: Ամենահարուստ միլիարդատերերի 39-րդ ամենամյա վարկանիշում ընդգրկվել է 146 ռուսաստանցի, որոնցից 15-ը՝ առաջին անգամ: 2025 թվականին ամսագրի ցուցակում ընդգրկված էր 3028 մարդ, այդ թվում՝ 406 կին։ ...
Կարդալ ավելին »Ուկրաինան և ԱՄՆ-ն օգտակար հանածոների համաձայնագրի շուրջ խորհրդակցություններ են անցկացնում նախարարների մակարդակով
Ուկրաինայի և Միացյալ Նահանգների նախարարությունները խորհրդակցություններ են անցկացնում օգտակար հանածոների համաձայնագրի նոր նախագծի շուրջ։ Այդ մասին Reuters գործակալությանը հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Խորհրդակցությունները դեռ շարունակվում են տարբեր նախարարությունների մակարդակով», – ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված համաձայնագրի նոր նախագիծը։ Ավելի վաղ համաձայնագրի վրա աշխատանքը հաստատել էր Ուկրաինայի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն։ ...
Կարդալ ավելին »ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը. դեսպան
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Արարատի «Ջի Թի Բի Սթիլ» գործարան, որը հայ-ամերիկյան համատեղ ներդրումներով ստեղծված մետաղաձուլարան է: «Նորաբաց «Ջի Թի Բի Սթիլ» գործարանը խոշոր ամերիկյան ներդրում է Հայաստանում, որի գործունեությունը երկուստեք շահեկան է մեր երկրների համար: Գործարանն արտադրում է ամրաններ ու մետաղական այլ արտադրանք՝ նպաստելով Հայաստանում աճի ապահովմանը»,- ասվում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրությունում: Նշվում է, որ ...
Կարդալ ավելին »