Tag Archives: ԱՄՆ

ԱՄՆ-ը ցանկանում է 10000 հոգանոց ռազմաբազա կառուցել Գազայի մոտ

ԱՄՆ զինված ուժերը ուսումնասիրում են Գազայի հատվածի մոտակայքում 10,000 զինվորական տեղակայելու համար նախատեսված ժամանակավոր բազա կառուցելու հնարավորությունը, որպես Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև հրադադարի պահպանմանը վերահսկող օտարերկրյա զորքերի կայունացման ուժեր ստեղծելու ջանքերի մաս, հաղորդում է Bloomberg-ը։ Ռազմածովային նավատորմը նախապես որակավորված ընկերությունների ցուցակից գնահատված ծախսեր է պահանջում «ժամանակավոր, ինքնավար ռազմական բազայի» համար, որը «կարող է սպասարկել 10 000 զինծառայողի և ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան կնվազեցնի նավթի գները Ասիայի և ԱՄՆ-ի համար

Սաուդյան Արաբիան դեկտեմբերից կտրուկ կնվազեցնի նավթի գները ասիական գնորդների համար: Այս մասին ասվում է պետական Saudi Aramco ընկերության հաղորդագրությունում։ Ասիայի համար մատակարարվող հիմնական տեսակը՝ Arab Light-ը, կէժանանա 1.2 ԱՄՆ դոլարով՝ մեկ բարելի դիմաց։ Ըստ Saudi Aramco-ի՝ դրա գինը կլինի 1 դոլարով բարձր, քան Օմանի և Դուբայի նավթային զամբյուղի միջին գինը։ ԱՄՆ-ի համար նախատեսված բոլոր տեսակի նավթերի գները կնվազեն 0.5 դոլարով՝ ...

Կարդալ ավելին »

ՊՆ-ն մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից․ Սուրեն Պապիկյան

ՊՆ-ն մշտական հիմունքներով մասնագիտացված խորհրդատվական օժանդակություն է ստանում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից, մի շարք ուղղություններով համակարգված օժանդակություն է ցուցաբերում նաև Հունաստանը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 22–ին, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի 108-րդ «Ռոուզ-Ռոթ» սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: «Այս փուլում այդ ուղղության առաջնային ջանքերը կենտրոնացվել են նոր մոդելով և չափորոշիչներով ռազմավարական փաստաթղթերի մշակման, Զինված ուժերի կառուցվածքի և կառավարման համակարգի ...

Կարդալ ավելին »

Ամենաշատը՝ ԱՄՆ-ից․ Հայաստանն 1-ին կիսամյակում ստացել է ավելի քան 17 մլն դոլարի մարդասիրական օգնություն

Հայաստանն այս տարվա առաջին կիսամյակում ստացել է 17 մլն 98.4 հազար դոլարի մարդասիրական օգնություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75 տոկոսով: Այդ մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Հունվար-հունիսին մարդասիրական օգնության տեսքով ամենաշատը Հայաստան է ուղարկվել քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ 9 մլն 534.4 հազար դոլարի, ապա մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ 1 մլն ...

Կարդալ ավելին »

ՇՀԿ երկրները դատապարտել են Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանին

Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ պետությունները խստորեն դատապարտել են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից 2025 թ. հունիսին Իրանին հասցված հարվածները և նշել են ռազմական հակամարտությունների ժամանակ միջուկային ենթակառուցվածքները վնասելու անթույլատրելիությունը։ Այդ մասին ասվում է Թիենծինում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հռչակագրում։ «Անդամ պետությունները խստորեն դատապարտել են Իսրայելի Պետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից 2025 թ. հունիսին Իրանի Իսլամական Հանրապետությանը հասցված ռազմական հարվածները։ ...

Կարդալ ավելին »

Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից լրացուցիչ 28 HIMARS համակարգ գնել

Թայվանը նախատեսում է ԱՄՆ-ից ձեռք բերել ամերիկյան արտադրության HIMARS բազմակի արձակման ռեակտիվ համակարգերի (ԲԱՌՀ) ևս 28 համալիր՝ ի հավելումն նախկինում գնված 29-ի։ Այս մասին հայտնում է Taipei Times թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այսպիսով, բոլոր գնումների և ԱՄՆ-ից առաքման ավարտից հետո Թայվանը կունենա HIMARS համակարգի 57 համալիր։ Այս համակարգերը կարող են համալրվել կամ 227 մմ տրամաչափի վեց ռեակտիվ արկերից բաղկացած ...

Կարդալ ավելին »

Վաղվանից ԱՄՆ-ը մաքսատուրքեր կսահմանի 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր՝ 68 երկրի և ԵՄ-ի նկատմամբ առևտրային մաքսատուրքերի սահմանման մասին։ Մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին, որպեսզի մաքսային և սահմանապահ ծառայությունը հասցնի կատարել անհրաժեշտ փոփոխություններ՝ նոր մաքսատուրքերի գանձման համար: Սպիտակ տանը պարզաբանել են, որ որոշ երկրների, այդ թվում՝ Չինաստանի, Կանադայի և Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը կարգավորվում են առանձին հրամանագրերով։ Մասնավորապես, Կանադայի նկատմամբ մաքսատուրքերը բարձրացվել են ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը գնահատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հետևանքները

Վաշինգտոնը գնահատել է հակառուսական պատժամիջոցների բոլոր բացասական հետևանքները, նույնիսկ նրանք, որոնք կարող են վնաս հասցնել հենց ԱՄՆ-ին: Այդ մասին հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թեմի Բրյուսը։ «Նախագահն այն մարդը չէ, որն ընթացքից որոշումներ է կայացնում։ Սա հստակորեն հաշվի է առնվել հենց սկզբից։ Եվ մենք պատրաստ ենք անել այն, ինչն անհրաժեշտ է», – ասել է նա ճեպազրույցում։ Բրյուսի խոսքով՝ ամբողջ ազդեցությունը հաշվի ...

Կարդալ ավելին »

ԱՄՆ-ը սառեցրել է արտահանման սահմանափակումները՝ Չինաստանի հետ առևտրային բանակցությունների նախօրեին

ԱՄՆ-ի և Չինաստանի պատվիրակությունները կփորձեն լուծել իրենց տնտեսական տարաձայնությունները՝ բանակցությունների հերթական փուլում։ Հանդիպումը, որի նպատակն է երեք ամսով երկարաձգել աշխարհի առաջին և երկրորդ տնտեսությունների միջև առևտրային հրադադարը և կանխել մաքսատուրքերի կտրուկ բարձրացումը՝ տեղի կունենա երկուշաբթի օրը Ստոկհոլմում։ Չինական ներմուծման ապրանքների վրա գերբարձր մաքսատուրքերի ներդրման ներկայիս հետաձգումը Միացյալ Նահանգներում լրանում է օգոստոսի 12-ին։ Վերլուծաբանները հավանական են համարում այն ևս 90 օրով ...

Կարդալ ավելին »

Ապահովել հայերի անվտանգ վերադարձն Արցախ․ ԱՄՆ 87 կոնգրեսականի կոչը Սպիտակ տանը

Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ Կոնգրեսի ավելի քան ութսուն անդամների երկկուսակցական կոչը, որը, ըստ էության, ներկայացնում է ԱՄՆ-ի քսանչորս նահանգները՝ ընդգրկելով ավելի քան 66 միլիոն ամերիկացիների։  ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակի տեղեկացրել է, որ կոնգրեսականներն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են անում ապահովել բռնագաղթված հայերի «համախմբված, պաշտպանված և արժանապատիվ վերադարձը» իրենց բնօրրան՝ Լեռնային Ղարաբաղ, միջազգային իրավունքի շրջանակներում ...

Կարդալ ավելին »
ajax-loader