Tag Archives: Եգիպտոս

Իսրայելը տարհանել է իր դիվանագետներին Մարոկկոյից և Եգիպտոսից

Մարոկկոյում և Եգիպտոսում Իսրայելի դեսպանատան աշխատակիցներն ու կցորդները հատուկ չվերթով տարհանվել են հայրենիք։ Այս մասին հայտնում է «Իսրայելի ձայն» Telegram ալիքը, տեղեկացնում է  cursorinfo-ն։  Լրատվամիջոցի տվյալներով, Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների պատճառով առաջացած բողոքի ցույցերի պատճառով Իսրայելը ստիպված է եղել տարհանել Եգիպտոսում և Մարոկկոյում իր դիվանագիտական ​​ներկայացուցչությունները։ Իսրայելի մյուս դեսպանություններում  հայտարարվել   բարձր պատրաստվածության ռեժիմ: «Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը միջոցներ ...

Կարդալ ավելին »

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել Գազայի հիվանդանոցի հրթիռակոծության զոհերի հիշատակին

Սիրիան և Եգիպտոսը եռօրյա սուգ են հայտարարել հոկտեմբերի 17-ին Գազայի հիվանդանոցում տեղի ունեցած պայթյունի հարյուրավոր զոհերի հիշատակին։ SANA լրատվական գործակալությունը հաղորդում է, որ պետության բոլոր դրոշները կիջեցվեն Սիրիայի Արաբական Հանրապետությունում, ինչպես նաև արտերկրում երկրի բոլոր դեսպանատների և դիվանագիտական առաքելությունների շենքերի վրա։ Egypt Today պարբերականն, իր հերթին, հայտնում է, որ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին երկրում եռօրյա համազգային սուգ է հայտարարել՝ ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում նախագահի ընտրությունը տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը

Եգիպտոսում նախագահական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 10-12-ը, հայտնել է ընտրական հանձնաժողովը:  Սպասվում է, որ նախագահ Աբդել Ֆաթթահ Աս Սիսին կվերընտրվի երրորդ ժամկետով։   68-ամյա Սիսին կարող է առաջադրվել երրորդ ժամկետով՝ շնորհիվ 2019 թվականին կատարված սահմանադրական փոփոխությունների, որոնք ավելացրել են նախագահական ժամկետների տեւողությունը՝ չորսից մինչեւ վեց տարի։ Ակնկալվում է, որ ընտրությունների արդյունքները կհայտարարվեն դեկտեմբերի 23-ին, իսկ երկրորդ փուլի դեպքում վերջնական արդյունքները կհայտարարվեն ...

Կարդալ ավելին »

Եգիպտոսում կանցկացվեն Հայաստանի մշակութային օրեր

Եգիպտոսում Հայաստանի դեսպան Հրաչյա Փոլադյանը հանդիպում է ունեցել Եգիպտոսի մշակույթի նախարար Նեվին Յուսեֆ ալ-Քիլանիի հետ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։ Բարձր գնահատելով երկու բարեկամ երկրների միջև մշակութային ոլորտում համագործակցության լավ ավանդույթները՝ զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել փոխգործակցության հետագա զարգացման համար։ Այս կապակցությամբ ՀՀ դեսպանը առանձնահատուկ կարևորել է երկու երկրների միջև համապատասխան իրավապայմանագրային դաշտի թարմացումն ու ...

Կարդալ ավելին »

Գիտնականները վերստեղծել են 3500 տարի առաջ Եգիպտոսում օգտագործված մումիֆիկացման բալզամի բույրը

Ժամանակակից գիտնականները վերստեղծել են հին եգիպտացիների կողմից օգտագործվող մումիֆիկացիոն բալզամների բույրը, հայտնում է CNN-ը։ Գերմանական Մաքս Պլանկի երկրաբանության ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են բալզամի մնացորդները, որոնք մնացել են անոթների ներսում, որոնք օգտագործվում էին ավելի քան 3500 տարի առաջ մահացած Սենեթնի անունով ազնվական կնոջ մումիֆիկացված օրգանները պահելու համար: Բուրավետ բալզամները ներառում էին մեղրամոմի, բուսական յուղերի և հեռավոր երկրներից հազվագյուտ ծառերի խեժերի բարդ խառնուրդ, որոնք հավանաբար Եգիպտոս էին բերվել բարդ առևտրային ...

Կարդալ ավելին »

Եվս 6 երկրներ կմիանան BRICS-ին

Արգենտինան, Եգիպտոսը, Իրանը, Եթովպիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան կդառնան BRICS միավորման (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան և Հարավաֆրիկյան Հանրապետություն) նոր անդամներ: Ինչպես տեղեկացնում է ТАСС-ը, այս մասին հայտնել է բրազիլական UOL հարթակի Ժնևյան թղթակից Ժամիլ Շադը՝ վկայակոչելով խմբի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթի նախագիծը։ Ըստ լրագրողի տեղեկության` ընտրության հիմնական չափանիշներից մեկը եղել է աշխարհագրական գործոնը, որը պետք է ապահովի տարածաշրջանային հավասարակշռությունը ...

Կարդալ ավելին »

Կահիրեի միջազգային տոնավաճառում օտարերկրացիները հետաքրքրվում են հայկական արտադրանքով

Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է ս.թ. մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։ Ինչպես տեղեկացնում է Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը, դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։ Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են գտնվել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար տիկին Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և Տեղական ...

Կարդալ ավելին »
ajax-loader