Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ճանապարհի մառախուղի և որոշ վարորդների ոչ ձմեռային անվադողերով ավտոմեքենա վարելու հետևանքով խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Շահումյան գյուղի վարչական տարածքում մոտ 1,5 կմ հատվածում բախվել են 26 տարբեր մակնիշի ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով կան տուժածներ, որոնց կյանքին բարեբախտաբար վտանգ չի սպառնում: Այսքան շատ պարեկների ...
Կարդալ ավելին »Tag Archives: Երասխ
Փաշինյանը Երասխում հետևել է մարզադպրոցի կառուցման աշխատանքներին
Նիկոլ Փաշինյանն այսօր ՏԿԵՆ նախարար Գնել Սանոսյանի և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այցելել է Երասխ, հետևել մարզադպրոցի կառուցման աշխատանքներին։ Փաշինյանն այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել։ «Երասխում սուբվենցիոն ծրագրով ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր արժեքը 173 մլն դրամ է, որից շուրջ 113 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը: Համայնքի մասնակցությունը 15% չափով է, իսկ մասնավորինը ...
Կարդալ ավելին »ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենն այցելել է Երասխ և Եղեգնաձոր
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ-ի հարցերով գործադիր տնօրեն Միխայել Զիբերտի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին նշված է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ՝ հավելելով, որ պատվիրակության անդամներն այցելել են Երասխ, ինչպես նաև ԵՄ առաքելության՝ Եղեգնաձոր քաղաքում գտնվող շտաբ-գրասենյակ։ Honoured to host ...
Կարդալ ավելին »Երասխի գործարանն Արարատ տեղափոխելու համար 3,5 միլիարդ վարկ կտրամադրվի
Կառավարությունը «Ջի Թի Բի ՍԹԻԼ» ՍՊԸ-ին ֆինանսավորում կտրամադրի. ընկերությունն Արարատ գյուղում նախատեսում է իրականացնել պողպատի գործարանի կառուցման ներդրումային ծրագիր: Ըստ հիմնավորման՝ ընկերության կողմից Երասխ բնակավայրում գտնվող պողպատի գործարանի կառուցումը դադարեցվել է: Երասխում պողպատի գործարանի կառուցման նպատակով ընկերությունը կատարել է շուրջ 2 միլիարդ դրամի շինարարական ծախսեր: Առաջարկվում է «Համահայկական ֆոնդ» փակ ոչ հրապարակային պայմանագրային ներդրումային ֆոնդին, որի կառավարիչն է «Հայաստանի ...
Կարդալ ավելին »Երասխի մետաղաձուլական գործարանը կկառուցվի մոտակա այլ վայրում․ Քերոբյան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ մետաղաձուլական գործարանը, որը սկսել էր կառուցվել Երասխում, կկառուցվի մոտակա մեկ այլ վայրում։ Այդ մասին Քերոբյանն ասել է լրագրողների հետ զրույցում։ Նա տեղեկացրել է է, որ հայ-ամերիկյան մետաղաձուլական գործարանի նախագծի իրագործման աշխատանքները շարունակվում են։ Անդրադառնալով հարցին, թե արդյոք լինելո՞ւ է կառուցվող գործարանի վայրի տեղափոխություն, Քերոբյանը կարճ պատասխանել է․ «Մոտակայքում»։ Նկատառմանը, թե այդպիսով տուրք ...
Կարդալ ավելին »ԵՄ դիտորդները պարեկություն են անում Երասխում՝ ներառյալ կառուցվող մետաղաձուլարանը
Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը հայտարարել է, որ դիտորդները պարբերաբար պարեկություն են իրականացնում Երասխի հատվածում, ներառյալ՝ կառուցվող մետաղաձուլական գործարանի հատվածը։ Այդ մասին հայտնում է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության X-ի էջը։ «Եվրոպական Միության դիտորդական առաքելությունը պարբերաբար պարեկություն է իրականացնում Երասխի հատվածում՝ ներառյալ մետաղաձուլական գործարանը՝ դիտարկելու համար անվտանգային և ռազմական ցանկացած զարգացում։ Մեր ներկայությամբ մենք նպաստել ենք ավելի անվտանգ և ապահով միջավայրի ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը
Ադրբեջանը 3 օր շարունակ բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Այդ մասին տեղեկանում է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տարածած հաղորդագրությունից: «Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Կատարվել է ավելի քան 60 կրակոց»,- ...
Կարդալ ավելին »Հայաստանը պատասխանել է Երասխի գործարանի վերաբերյալ Ադրբեջանի նամակին
Հայաստանի շրջակա միջավայրի նախարարությունը ստացել է Ադրբեջանի նամակը Երասխում կառուցվող մետաղաձուլարանի վերաբերյալ և պատասխանել դրան։ Հայաստանը պատասխան նամակում հերքել է Ադրբեջանի մեղադրանքները, թե գործարանը կառուցվում է բնապահպանական նորմերի խախտումներով և իր հերթին պահանջել, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի անօրինական ուժի կիրառումը Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա։Ինչպես «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարարի մամուլի քարտուղար Անի Հակոբյանը, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում ...
Կարդալ ավելին »Երասխում կառուցվող մետաղաձուլարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել. «Sputnik Արմենիա»
Երասխում կառուցվող մետաղաձուլական գործարանն առաջիկայում նախատեսվում է տեղափոխել այլ` ավելի անվտանգ վայր։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ամենահավանական տարբերակն Արարատ քաղաքին հարող հատվածն է։ Գործարանի տնօրինությունը կայքի հետ զրույցում ո՛չ հերքել, ո՛չ էլ հաստատել է տեղեկությունը՝ չցանկանալով մեկնաբանել այն։ Հիշեցնենք` հունիսի 13-ից ադրբեջանական կողմը պարբերաբար կրակում է Երասխում կառուցվող մետալուրգիական ձեռնարկության ուղղությամբ։ Հունիսի 14-ին տեղի ունեցած հրաձգության հետևանքով հաստատությունում աշխատող երկու հնդիկ է վիրավորվել։ ...
Կարդալ ավելին »20 կամազն ավելի շատ է օդն աղտոտում, քան Երասխի գործարանի ծուխը կլինի․ Օսիկյան
Երասխում կառուցվող գործարանն ընդամենը մետաղաձուլարան է, ոչ թե մետալուրգիական գործարան․ 20 հատ կամազ ավտոմեքենան ավելի շատ փոշի է հանում և օդը CO գազով աղտոտում։ Լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարեց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության ներկայացուցիչ Արամ Օսիկյանը՝ անդրադառնալով մեր երկրի հանքարդյունաբերութան դեմ հոխորտացող ադրբեջանցի «բնապահպաններին»։ «Այնտեղ երկաթ է ձուլվելու, ջուրը հովացման համար է օգտագործվելու։ Հայկական կողմը նպատակահարմար չի գտել ...
Կարդալ ավելին »