Tag Archives: Երասխ

Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհի Արարատի hատվածը նորոգվել է

Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի ճանապարհահատվածի Արարատ համայնքի տարածքում գտնվող 12,2 կմ հատվածը հիմնանորոգվել է: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կից հրապարակելով տեսանյութ: Ծրագրի նպատակով պետբյուջեից հատկացվել է 1 մլրդ 192,5 մլն դրամ: Ընդհանուր առմամբ, 2018-2022 թվականների ընթացքում Արարատի մարզում հիմնանորոգվել է 94 կմ ճանապարհ: 2023-ի ընթացքում նախատեսվում է մարզում հիմնանորոգել 52 կմ ճանապարհ:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող ձուլարանի բանվորների ուղղությամբ (տեսանյութ)

Այսօր՝ հուլիսի 10-ին, ժամը 12:25-ին Ադրբեջանը կրկին կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղի ձուլարանի բանվորների ուղղությամբ: Արարատի մարզի Երասխ գյուղում մետալուրգիական գործարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հրապարակել է Ադրբեջանի զինված ուժերի կրակոցների կադրերը՝ նշելով, որ զոհեր և վիրավորներ չունենք:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ է բացել Երասխում կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ

 Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հունիսի 20-ին ժամը 16:30-ին տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից:

Կարդալ ավելին »

Երասխում կառուցվող մետաղաձուլարանի տարածքում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ-ի դրոշները

Երասխում հայ-ամերիկյան ներդրմամբ կառուցվող  մետաղաձուլարանի շինհրապարակում բարձրացվել են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշները․ կառուցվող գործարանի ղեկավարությունն այդպիսով արձանագրում է իր հստակ որոշումը, որ, չնայած ադրբեջանական կողմի կրակոցներին և սադրիչ գործողություններին, շարունակելու են գործարանի կառուցման աշխատանքները, չեն պատրաստվում որևէ տեղ հեռանալ։ Դրոշների բարձրացման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակել է Սոթքի և Երասխի ուղղությամբ

Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ Հայկական կողմում տուժածներ չկան:

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրկին կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ

Հունիսի 16-ին՝ ժամը 10:00-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակել էին նաև հունիսի 13-ին և 14-ին։ Հունիսի 14-ին ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել էին գործարանի շինարարական աշխատանքներում ներգրավված Հնդկաստանի 2 քաղաքացիներ։

Կարդալ ավելին »

Մենք ՀՀ ինքնիշխան տարածքում ենք, շարունակելու ենք աշխատել. Երասխում մետաղաձուլարան կառուցող ընկերության տնօրեն

Ներկա պահին գործարանի շինհրապարակում աշխատանքներ չեն ընթանում: Պատկան մարմինների հետ մի քանի տեխնիկական հարցեր ճշտելուց հետո գործարանի տարածքում աշխատանքները կշարունակենք: Երասխ այցելած լրագրողների հետ զրույցում ընդգծեց Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տնօրեն Տիրան Հակոբյանը: «Իհարկե՝ միջադեպից անհանգստացած ենք, բայց խուճապ չկա: Մենք գտնվում ենք Հայաստանի ինքնիշխան տարածքում, հաստատակամ ենք մեր գործունեության մեջ, ...

Կարդալ ավելին »

Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները կայցելեն Երասխ

Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները հունիսի 15-ին կայցելեն Երասխի այն հատված, որի ուղղությամբ ադրբեջանական կողմը ագրեսիայի է դիմել: Այդ մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին: ԱԳ նախարարն ուշագրավ համարեց, որ այդ վայր, Երասխի այդ հատված մեկնել է ԵՄ մշտադիտարկման առաքելությունը: «Վաղը մեր հրավերով այնտեղ ներկա կգտնվեն նաև ՀՀ-ում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Հարցն ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանը կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ԱԳՆ

Ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է վարել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Այդ մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հայտարարության մեջ: «Ադրբեջանի զինված ուժերը հունիսի 13-ին, հերթական անգամ դիմելով ուժի կիրառման, կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Երասխ բնակավայրի մոտ տեղակայված ՀՀ ԶՈւ դիրքերի և քաղաքացիական նշանակության օբյեկտների ուղղությամբ:  Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը թիրախավորված կրակ է ...

Կարդալ ավելին »

Շարունակելու ենք գործունեությունը սահմանամերձ Երասխում. մետաղաձուլարան կառուցող ընկերությունը հակադարձել է Ադրբեջանին

Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Երասխ գյուղում մետաղաձուլարան կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերությունը հայտարարություն է տարածել՝ հակադարձելով Ադրբեջանի բնապահպանության նախարարության այն պնդմանը, թե մետաղաձուլարանի կառուցումը և շահագործումը վնաս է հասցնելու իրենց երկրի շրջակա միջավայրին: «Մամուլում տարածվեց Ադրբեջանի բնապահպանության նախարարության հայտարարությունը Հայաստանում՝ Արարատի մարզի Երասխ գյուղում, սև մետաղի ջարդոնի վերամշակման գործարանի (մետաղաձուլարանի) կառուցման վերաբերյալ։ Ադրբեջանի բնապահպանության նախարարությունն իր հայտարարությամբ հայտնել է, ...

Կարդալ ավելին »
ajax-loader