Ադրբեջանը կրակել է Սոթքի և Երասխի ուղղությամբ

Հունիսի 19-ին՝ ժամը 00:45-02:20-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել սահմանագոտու արևելյան (Սոթք) և հարավարևմտյան (Երասխ) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Այդ մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հայկական կողմում տուժածներ չկան:

ajax-loader