Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկը նախատեսում է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների բանկերի հետ կիբեռվարժանքներ անցկացնել։ Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները՝ հղում կատարելով ՌԴ Կենտրոնական բանկի տեղեկատվությանը։ «ԵԱՏՄ անդամ պետությունների բանկերի հետ նախատեսվում է 2024-2025 թվականներին կիբեռվարժանքներ անցկացնել, որոնց ընթացքում լրացուցիչ կմշակվի փոխգործակցությունն, այդ թվում` տարբեր վճարային գործիքների օգտագործմամբ իրականացվող չարտոնված անդրսահմանային գործառնությունների ժամանակ»,-նշվում է հաղորդագրության մեջ: Եվրասիական տնտեսական միությունը ...
Կարդալ ավելին »Tag Archives: ԵԱՏՄ
Հայաստանի առաջարկած առաջնահերթությունները թույլ կտան ակտիվացնել գործակցությունը ԵԱՏՄ-ում․ Ղազախստանի դեսպան
Տասը տարիների ընթացքում Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) վերափոխվել է միջազգային տարածքում կարևոր և հեռանկարային ինտեգրացիոն միավորման: «Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողություններն ու հեռանկարները» խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի տասներորդ հոբելյանական ամենամյա նիստին այդ մասին հայտարարել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը: Նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ նշված ժամանակահատվածում ընդունվել են ավելի քան 1000 նորմատիվ ակտեր, որոնք կարգավորում են ԵԱՏՄ ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում ուժի մեջ է մտել գիտական աստիճանների՝ փոխադարձ ճանաչման համաձայնագիրը
Ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության պետություններում գիտական աստիճանների մասին փաստաթղթերի փոխադարձ ճանաչման համաձայնագիրը: Այդ մասին հաղորդում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ Աղբյուրի համաձայն` փաստաթուղթը ստորագրվել է 2023 թվականի հունիսի 8-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։ Այժմ եվրասիական հնգյակի երկրների (Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի) քաղաքացիների գիտական աստիճանի մասին ազգային փաստաթղթերը ճանաչվում են ինքնըստինքյան (առանց ճանաչման ազգային ընթացակարգերի ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքի ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին: Համաձայնագիրը, որը ստորագրվել է 2023-ի դեկտեմբերին, սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների ...
Կարդալ ավելին »Թաիլանդը մտադիր է բանակցություններ սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ
Թաիլանդը հաստատում է իր մտադրությունը՝ բանակցություններ սկսելու Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման հարցի շուրջ։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Թաիլանդի արտաքին գործերի նախարար Պարնպրի Բահիդհա-Նուկարան՝ ամփոփելով Բանգկոկում իր ղազախ պաշտոնակից Մուրատ Նուրթլեուի հետ հանդիպման արդյունքները։ «Ես ուրախ եմ, որ Ղազախստանը Թաիլանդի խոշորագույն առևտրային գործընկերն է Կենտրոնական Ասիայում: Հուսով եմ, որ ազատ առևտրի մեր երկկողմ համաձայնագիրը պատրաստ կլինի ...
Կարդալ ավելին »Գազավորված և չգազավորված ջրերը կմակնշվեն ԵԱՏՄ չափանիշներով
Հայաստանում աղբյուրի եւ հանքային ջուրը թվային մակնշում կանցնի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) չափանիշներով։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստին: Գազավորված եւ չգազավորված ջրերի` նույնականացման միջոցներով դրոշմավորման համակարգի ներդրումը կհանգեցնի պետբյուջեի ծախսերի կրճատման, հայկական արտահանողների կողմից ԵԱՏՄ այլ երկրների օպերատորներին հսկիչ նշանների համար վճարվելիք գումարը կվճարվի հայկական տնտեսվարողներին եւ իր դրական ազդեցությունը կունենա ՀՀ տնտեսության վրա: Արդյունքում՝ կլինի դրոշմապիտակի միասնական ձեւ ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում արդյունաբերական արտադրությունն աճել է 6.6%-ով
ԵԱՏՄ արդյունաբերական արտադրությունն ընթացիկ տարվա հունվար-փետրվարին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6.6%-ով։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։ «2024 թվականի հունվար-փետրվարին Եվրասիական տնտեսական միության արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է նախորդ տարվա հունվար-փետրվարի մակարդակի 106.6%-ը»,- ասված է զեկույցում։ Արդյունաբերական արտադրության աճ է նկատվել անդամակցող բոլոր երկրներում՝ Հայաստանում՝ 28.9%-ով, Ղրղզստանում՝ 7.8%-ով, Բելառուսում՝ 7.1%-ով, Ռուսաստանում՝ 6.6%-ով և Ղազախստանում՝ 4.6%-ով։ ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է․ վարչապետ
Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Lրագրողների հետ ճեպազրույցում այd մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «ԵԱՏՄ-ի մայիսի 8-ի նիստին Հայաստանի մասնակցության հարցը քննարկվում է։ Երբ որոշում լինի, այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ կհայտարարենք»,-ասաց Փաշինյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ 2024 թվականին Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) նշում է իր 10-ամյակը, և մայիսի 8-ին Մոսկվայում տեղի կունենա ԵԱՏՄ հոբելյանական ...
Կարդալ ավելին »ԵԱՏՄ-ում ուժի մեջ են մտնում մսամթերքի տեխնիկական կանոնակարգի փոփոխությունները
Ապրիլի 7-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որը փոփոխություններ է մտցնում սպանդային արտադրանքի և մսամթերքի սննդային արժեքի մասին պիտակավորման մեջ նշված տեղեկատվության վերաբերյալ «Մսի և մսամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներում։ Փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ մորթված կենդանիների միսը և սպանդի արտադրանքը, այդ թվում՝ որպես հումք օգտագործվողները, բնութագրվում են սպիտակուցների և ...
Կարդալ ավելին »Ուժի մեջ են մտել ԵԱՏՄ-ից ՌԴ ներմուծվող մեքենաների համար վճարի նոր կանոնները
Ապրիլի 1-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրներից Ռուսաստան ավտոմեքենաների ներմուծման համար վճարի չափի հաշվարկման նոր կարգը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այժմ ԵԱՏՄ երկրներից Ռուսաստանի Դաշնություն ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի նվազեցման պատճառով թերավճարված հարկերն ու տուրքերը հաշվի կառնվեն որպես յուրաքանչյուր մեքենայի ներմուծման համար վճարվող մաքսազերծման վճարի մաս։ Որոշումը թույլ կտա հավասար պայմաններ ստեղծել այն քաղաքացիների ...
Կարդալ ավելին »