Tag Archives: ԵԱՏՄ

ԵԱՏՄ ապրանքաշրջանառության 90%-ը 2023-ին կլինի ազգային արժույթներով. Լավրով

2023 թվականին Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ազգային և բարեկամական արժույթներով փոխադարձ առևտրաշրջանառությունը կհասնի 90%-ի: Այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ուսանողների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ հանդիպմանը։ Ըստ Լավրովի՝ 2022 թվականին այդ ցուցանիշը կազմել է 76%։ «Եթե չեմ սխալվում, անցյալ տարի Եվրասիական տնտեսական միության երկրների միջև փոխադարձ առևտրի և փոխադարձ հաշվարկների 76%-ն արդեն իրականացվել է ...

Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում կարևորել է ԵԱՏՄ գազի և էներգետիկայի ընդհանուր շուկայի ստեղծումը

Ծաղկաձորում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի վարչապետները: Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նիստում  քննարկվելու են Եվրասիական տնտեսական միության զարգացման հեռանկարները: «Պետք է ընդգծեմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, միջազգային դժվար իրավիճակին` ԵԱՏՄ-ն լավ զարգանում է: Պետք է նկատեմ, որ ԵԱՏՄ-ի շրջանակում ...

Կարդալ ավելին »

Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Հայաստան, որտեղ կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի արտահերթ նիստին։ ТАСС գործակալությունը հաղորդում է, որ ՌԴ նախարարների կաբինետի ղեկավարի ինքնաթիռը վայրէջք է կատարել Երևանում։ Այստեղից Միշուստինը կմեկնի Ծաղկաձոր, որտեղ տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Միխայիլ Միշուստինը նաև երկկողմ հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Միջոցառմանը ներկա կլինեն նաև Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ...

Կարդալ ավելին »

Սահմանվել են 2024-ին ԵԱՏՄ մսի առանձին տեսակների և կաթի շիճուկի ներկրման քվոտաներ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիան սահմանել է 2024 թվականին ԵԱՏՄ մսի առանձին տեսակների և կաթի շիճուկի ներկրման տարիֆային քվոտաներ։ Ինչպես տեղեկացնում է ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամուլի ծառայությունը։ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել 2024 թվականի համար մսամթերքի առանձին տեսակների և կաթի շիճուկի տարիֆային քվոտաների սահմանման և բաշխման վերաբերյալ: ԵԱՏՀ-ն տարիֆային քվոտաներ է սահմանում ...

Կարդալ ավելին »

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրներն արտոնություններ են ուզում ԵԱՏՄ-ի հետ առևտրում. Ռուսաստանի ԱԳՆ

Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի երկրները շահագրգռված են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ առևտրի արտոնյալ ռեժիմով: Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է ՌԴ ԱԳՆ տնտեսական համագործակցության վարչության տնօրեն Դմիտրի Բիրիչևսկին։ «Կառուցողականորեն տրամադրված շատ պետություններ, ինչպես նաև միավորումներ Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից, Մերձավոր Արևելքից և Ասիայից, շահագրգռված են ԵԱՏՄ-ի հետ առևտրի արտոնյալ ռեժիմ սահմանելու հարցում», – ասել է նա գործակալությանը տված հարցազրույցում։ ...

Կարդալ ավելին »

Կգործի ԵԱՏՄ-ից արտահանվող ապրանքի ծագման որոշման միասնական համակարգ

Կառավարությունը հերթկան նիստին հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրին: Համաձայնագրի նախագիծը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի ապրիլի 21-ի թիվ 11 կարգադրությամբ: Համաձայնագրի նախագիծը սահմանում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգ։ Համաձայնագրի հիմնական նպատակն է համակարգել և միավորել երրորդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված ...

Կարդալ ավելին »

ԵԱՏՄ-ն մտադիր է ավելի շատ ազատ առևտրի գոտու պայմանագրեր կնքել

ԵԱՏՄ-ն մտադիր է մեծացնել այն պետությունների ցանցը, որոնց հետ պայմանագրեր է կնքում ազատ առևտրի գոտու մասին: Այս մասին «ՌԻԱ նովոստիին» տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը։ «Ազատ առևտրի գոտու համաձայնագրերը Միության և երրորդ երկրների և ինտեգրացիոն ասոցիացիաների միջև միջազգային համագործակցության ամենաառաջադեմ ձևերից են: Միևնույն ժամանակ, իսկապես, ԵԱՏՄ անդամ երկրների ծրագրերն են ընդլայնել նման ...

Կարդալ ավելին »

Աֆրիկյան երկրների հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 60%-ով

ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը Աֆրիկյան միության երկրների հետ 2015-2022 թվականներին աճել է գրեթե 60%-ով՝ հասնելով ավելի քան 19 միլիարդ դոլարի։ 2015-2022 թվականներին ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության ծավալը Աֆրիկյան միության երկրների հետ աճել է գրեթե 60%-ով՝ հասնելով ավելի քան 19 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ արտահանումը աֆրիկյան մայրցամաքի երկրների շուկաներ աճել է 74%-ով, ներմուծումը՝ 15.5%-ով: Գերակշռում են պարենային ապրանքները, գյուղատնտեսական հումքը (բացի տեքստիլից), մասնավորապես՝ ...

Կարդալ ավելին »

Հայաստանից արտահանման մոտ 51 տոկոսը բաժին է ընկել ԵԱՏՄ-ին. ի՞նչ գործոններ են նպաստել

 Հայաստանից այս տարվա առաջին 5 ամսում կատարվել է 2 մլրդ 689 մլն 637.2 հազար դոլարի արտահանում՝ 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 93.3 տոկոսով: Նման աճը պայմանավորված է ինչպես վերաարտահանման, այնպես էլ արտահանվող հիմնական ապրանքատեսակների պահպանման ու աճի շնորհիվ: ԵԱՏՄ արտահանումն աճել է, ԵՄ արտահանումը՝ նվազել, թեև ԵՄ առանձին երկրներ արտահանումը նույնիսկ անգամներով է աճել: «Արմենպրես»–ի  փոխանցմամբ՝ այդ մասին ասաց տնտեսագետ Մերի ...

Կարդալ ավելին »

Փաշինյանը հույս է հայտնել, որ ԵԱՏՄ-ն և Իրանն այս տարի կստորագրեն ազատ առևտրի համաձայնագիր

Եվրասիական տնտեսական միությունը և Իրանը կարող են 2023 թվականին ընթացքում ազատ առևտրի համաձայնագիր կնքել։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: «Իրանի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը կհանդիսանա ռազմավարական հարաբերությունների զարգացման հզոր խթան և կարևոր ուղղություն՝ համագործակցության զարգացման համար։ Ամբողջական համաձայնագրի կնքման ուղղությամբ կատարված աշխատանքները հնարավորություն են տվել ձևավորել միության անդամ երկրներից ...

Կարդալ ավելին »
ajax-loader