Աֆրիկյան երկրների հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 60%-ով

ԵԱՏՄ առևտրաշրջանառությունը Աֆրիկյան միության երկրների հետ 2015-2022 թվականներին աճել է գրեթե 60%-ով՝ հասնելով ավելի քան 19 միլիարդ դոլարի։

2015-2022 թվականներին ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառության ծավալը Աֆրիկյան միության երկրների հետ աճել է գրեթե 60%-ով՝ հասնելով ավելի քան 19 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ արտահանումը աֆրիկյան մայրցամաքի երկրների շուկաներ աճել է 74%-ով, ներմուծումը՝ 15.5%-ով:

Գերակշռում են պարենային ապրանքները, գյուղատնտեսական հումքը (բացի տեքստիլից), մասնավորապես՝ ցորենը, գարին, ինչպես նաև հանքային և վառելիքաէներգետիկ արտադրանքը: ԵԱՏՄ ներմուծումն ավանդաբար ներկայացված է հիմնականում մրգերով, ցիտրուսային մրգերով, կակաոյի հատիկներով և այլն։

ajax-loader