Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն մանրամասներ է ներկայացրել հիփոթեքային վարկերի տոկոսների մարման համար եկամտահարկի վերադարձի ծրագրի վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ՊԵԿ-ի ներկայացրած տեղեկատվությունը․ «Հիփոթեքային վարկերի տոկոսները վերադարձվում են վճարված եկամտային հարկի գումարների չափով, բայց ոչ ավել, քան յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 միլիոն դրամը /ՀՀ հարկային օրենսգիրք, 160-րդ հոդված/։ Տարիների ընթացքում նվազում է հիփոթեքային վարկերի վճարվող տոկոսների գումարների չափը և ավելանում է ...
Կարդալ ավելին »Tag Archives: ՊԵԿ
Սեպտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ. սեպտեմբեր ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 726 056, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 34 969-ով կամ 5.1% -ով: Այս մասին տեղեկանում է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրությունից:
Կարդալ ավելին »Լարսի անցակետում դեպի Ռուսաստան մեքենաների հերթեր գրեթե չկան. ՊԵԿ նախագահի տեղակալ
Վերին Լարսի անցակետում դեպի Ռուսաստան գնացող ուղղությամբ հայկական բեռնատարների հերթեր գրեթե չկան, Ռուսաստանից դուրս եկող ուղղությամբ որոշակի հերթեր առաջանում են: ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը: Մուրադյանը վստահեցրեց, որ ՊԵԿ-ն ամենօրյա ռեժիմով, նույնիսկ օրական մի քանի անգամ իր հսկողության ներքո է պահում Վերին Լարսում իրավիճակը՝ գիտակցելով դրա կարևորությունը: Ըստ ...
Կարդալ ավելին »Նախապատրաստական դասընթաց` ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատանքի ընդունվելու համար կազմակերպվում է անվճար նախապատրաստական դասընթաց` երկուսից երեք ամիս տևողությամբ: Դասընթացի ընթացքում մասնակիցները ձեռք կբերեն Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործության տեսակներին, պետությանը ...
Կարդալ ավելին »ՊԵԿ․ սեպտեմբերին արձանագրվել է հարկային խախտումով ապրանքների մատակարարման 32 դեպք
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) սեպտեմբերին 32 դեպքով արձանագրել է առանց համապատասխան հաշվարկային փաստաթղթեր դուրս գրելու` ընդհանուր 8.531.382 ՀՀ դրամի ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտումով ապրանքների տեղափոխման կամ մատակարարման դեպքեր: Հնարավոր տուգանքի գումարը կազմում է 36.963.318 ՀՀ դրամ։ ՊԵԿ-ից հայտնել են, որ 12 դեպքով կազմվել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություններ։ Ապօրինի ձեռնարկատիրական եկամտի չափը կազմել է 19․040․000 ՀՀ ...
Կարդալ ավելին »Հունվար-սեպտեմբերին հավաքագրվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտ եւ պետտուրք
2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից ապահովվել է 1 տրլն 617.1 մլրդ դրամ հարկային եկամուտն եւ պետական տուրքեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 211.3 մլրդ դրամով կամ 15.0%-ով: ՊԵԿ-ից հայտնել են, որ 2023 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում հարկ վճարողներին եւ ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 265.2 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ...
Կարդալ ավելին »Անդրադարձ է կատարվել բնապահպանական հարկին՝ մեքենա ներմուծելիս. ՊԵԿ
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը։ Այd մասին հայտնում են ՊԵԿ-ից: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները: ՊԵԿ նախագահը կարևորել է պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսությունը և խորհրդի անդամների ակտիվ մասնակցությունը՝ ներկայացվող օրենսդրական նախագծերի շուրջ քննարկումներին: Խորհրդի նիստի օրակարգում ...
Կարդալ ավելին »Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 717 280. ՊԵԿ
Հարկ վճարողների կողմից 2023 թ. օգոստոս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի եւ սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 280: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) տեղեկացնում է, որ այս թիվը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 39 914-ով կամ 5.9 %-ով:
Կարդալ ավելին »ՊԵԿ-ը կվերահսկի անշարժ գույքի վարձակալության շուկան
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) մտադիր է վերահսկողություն սահմանել անշարժ գույքի վարձակալության շուկայում՝ այն ստվերից դուրս բերելու նպատակով: Այդ մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՊԵԿ փոխնախագահ Կարեն Թամազյանը։ Առաջարկվող օրինագծի համաձայն, անշարժ գույք վարձակալող ֆիզիկական անձիք պարտավոր են հայտարարագրել անշարժ գույքի վարձակալությունից իրենց եկամուտները և ստանալ պետական գրանցում: Հակառակ դեպքում վերջիններս ծանրաբեռնված կլինեն գույքի կադաստրային արժեքի ...
Կարդալ ավելին »Հակառուսական պատժամիջոցների պատճառով ՊԵԿ նախագահը մաքսային եկամուտների նվազում է կանխատեսում
9 ամսվա արդյունքներով Հայաստանում էապես կկրճատվեն մաքսային եկամուտները։ Այդ մասին ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը: Որպես հիմնական պատճառ ՊԵԿ նախագահը նշել Է ԵԱՏՄ-ում որոշակի փոփոխությունները և միջազգային պատժամիջոցների հետ կապված խստացումները: Այս առումով նա որպես օրինակ նշել է ավտոմեքենաների արտահանման հետ կապված իրավիճակը, ինչը էապես կնվազեցնի մաքսային մարմինների կողմից հավաքագրված ...
Կարդալ ավելին »