Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոսի, Լիճքի, Ներքին Գետաշենի, Վարդենիկի և Ծովինարի մանկապարտեզներն իրենց տանիքներին տեղադրված արեւային ֆոտովոլտային կայանների շահագործման շնորհիվ արդեն երկու ամիս է, ինչ սեփական միջոցներով են հոգում էներգետիկ կարիքները։ Ինչպես տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ծրագիրն իրականացվել է Մարտունու համայնքապետարանի և Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության փոխգործակցության արդյունքում։ Ծրագրի արժեքը կազմել է 26 միլիոն 400 հազար դրամ, ...
Կարդալ ավելին »Tag Archives: Մարտունի
Մարտունիում ծնվել է Արցախից բռնի տեղահանված Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան
Գեղարքունիքի մարզի Մարտունու ծննդատանը լույս աշխարհ է եկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Մարտունի քաղաքում վերաբնակություն հաստատած Արթուրիկ և Լիաննա Գրիգորյանների ընտանիքի 9-րդ երեխան: Փոքրիկին անվանել են Լեո: Ունի 3350 գրամ քաշ և 50 սմ հասակ։ Նորածինն ունի 6 եղբայր և երկու քույր։
Կարդալ ավելին »Գեղարքունիքի մարզպետը գերմանական կողմի հետ քննարկել է Գավառում և Մարտունիում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագիրը
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության (GIZ) կազմակերպության EU4Sevan ծրագրի ներկայացուցիչներին և նրանց հետ քննարկել է Գավառ և Մարտունի համայնքներում կոյուղաջրերի մաքրման կայանների կառուցման ծրագրերը։ Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, «EU4Sevan» ծրագրի ներկայացուցիչները տեղեկացրել են, որ ծրագրի շրջանակներում առաջիկայում ավարտին կհասցվեն Գավառ քաղաքի Բարեկամության- 42 բազմաբնակարան և Նորատուս բնակավայրի թիվ 1 և թիվ 2 մանկապարտեզների շենքերի կոյուղաջրերի մաքրման ...
Կարդալ ավելին »Մարտունիում մեկնարկել են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում մեկնարկել և ընթանում են խմելու ջրատարի ներքին ցանցի կառուցման աշխատանքները։ Ինչպես տեղեկացրին «Վեոլիա Ջուր» ընկերության հանրային կապերի բաժնից, շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են Գետափնյա փողոցում և նրբանցքներում։ Աշխատանքները կատարվում են «Վեոլիա Ջուր» ընկերության Մարտունու տեղամասի միջոցներով՝ 20 մլն դրամի ներդրմամբ։ Այստեղ նախորդ դարի 70-ական թվականներին կառուցված մետաղական ջրատար ցանցը փոխարինվում է պոլիէթիլենային խողովակներով՝ 950 մ երկարությամբ։ Առաջիկա ...
Կարդալ ավելին »Բարսելոնայից ժամանած թատերախմբի ելույթը՝ Մարտունի համայնքում
Իսպանիայի Բարսելոնա քաղաքից Հայաստան ժամանած «Ծաղրածուներ առանց սահմանների» թատերախումբը ելույթ է ունեցել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի երեխաների համար։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, իսպանական թատերախումբը հանդես է եկել քաղաքի մշակույթի տան հրապարակում։ Իսպանական «Ծաղրածուներ առանց սահմանների» թատերախումբը Մարտունի քաղաք է այցելել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի նախաձեռնությամբ: «Մարտունի քաղաքի մշակույթի տան հրապարակում ծաղրածուներ Նաչոն, Պեպոն ու Անժին ներկայացրեցին հետաքրքիր շոու-ծրագիր ...
Կարդալ ավելին »Մարտունիում սուբվենցիոն 14 ծրագիր է իրականացվել
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում ՀՀ կառավարության կողմից 2021-2022-2023 թվականներին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում հիմնանորոգվել են Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս, Գետափնյա-2 փողոցների երթևեկելի մասերը, բազմաբնակարան 5 շենքի տանիք, սալիկապատվել Սայաթ-Նովա, Գևորգ Զիրոյան, Հեռուստաաշտարակի, Թումանյան, Կարապետյան, Կոմիտաս փողոցների մայթերը, բազմաբնակարան շենքերի բակային տարածքները, կառուցվել արտաքին լուսավորության ցանց, ոռոգման և ջրահեռացման համակարգ, համայնքի կարիքների համար ձեռք է բերվել գույք։ Ինչպես տեղեկացանք Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, ...
Կարդալ ավելին »Կաշառք ստանալու մեղադրանքով կալանավորվել է Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետը
Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ պաշտպանության նախարարության Մարտունու ռազմական ոստիկանության տարածքային բաժանմունքի պետ Է. Ա.-ն կաշառք տվողի մատնանշած անձի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է խոշոր չափերով՝ 570.000 ՀՀ դրամ կաշառք: Այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։ Մասնավորապես՝ պարզվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողի ...
Կարդալ ավելին »Արցախի Մարտունի քաղաքում ապամոնտաժվում է Մոնթե Մելքոնյանի արձանը
Արցախի Մարտունի քաղաքից հանվում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի, արձանը։ Լրատվամիջոցերը տարածել են լուսանկարներ, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։
Կարդալ ավելին »Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ կիրառել է հրաձգային զենք
Ադրբեջանի ԶՈւ-ն հունիսի 18-ի ժամը 09:30-ից հունիսի 19-ի ժամը 01։08-ն ընկած ժամանակահատվածում Մարտունու և Մարտակերտի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք։ Այդ մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունից, որի մեջ նշվում է, որ հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Հունիսի 19-ի ժամը 09։15-ի դրությամբ իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն ...
Կարդալ ավելին »Մարտունու բաժնի ոստիկանները ձերբակալել են ինքնաշեն հրազենով սպանության փորձ կատարած տղամարդուն
Մարտունու բժշկական կենտրոնից հունիսի 3-ին, ժամը 23.35-ին ոստիկանները հաղորդում են ստացել, որ հրազենային վիրավորումով բուժօգնության է տեղափոխվել Գեղհովիտ գյուղի 44-ամյա մի բնակիչ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը, հիվանդանոց մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ժամը 22.30-ի սահմաններում Գեղհովիտ գյուղի կահույքի արտադրամասի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 40-ամյա տղամարդը ինքնաշեն հրազենով կրակել է 44-ամյա համագյուղացուն, ապա, հրազենը թողնելով ...
Կարդալ ավելին »