Արցախի Մարտունի քաղաքից հանվում է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս, Արցախյան պատերազմի ակտիվ մասնակից, հրամանատար, ՀՀ բանակի փոխգնդապետ Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի, արձանը։ Լրատվամիջոցերը տարածել են լուսանկարներ, որոնցում երևում են ապամոնտաժման աշխատանքները։
Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հեղինակն է քանդակագործ Լևոն Թոքմաջյանը։