Tag Archives: ՀՆԱ

ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների հարաբերակցությունն էապես նվազել է․ ԿԲ

ՀՆԱ-ի նկատմամբ դրամական փոխանցումների հարաբերակցությունը 2023 թվականին զգալիորեն նվազել է։ Այդ մասին հունիսի 3-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նա նշել է, որ վերջին մի քանի տարիներին տնտեսության վրա փոխանցումների ազդեցության տեսանկյունից տնտեսական էֆեկտը շարունակաբար թուլացել է։ «Եթե 10 և ավելի տարի առաջ այդ ցուցանիշը կազմում էր ՀՆԱ-ի մոտ 18%, ապա այժմ այն 8%-ից ...

Կարդալ ավելին »

Հայաստանն առաջատարը կլինի տարածաշրջանում ՀՆԱ աճով. ՎԶԵԲ

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) բարելավել է Հայաստանի իրական ՀՆԱ աճի կանխատեսումը 2024թ.՝ 6,2 տոկոս։ Նախորդ կանխատեսումը ցածր էր 1,7 տոկոսով, այսինքն՝ կազմում էր 4,5 տոկոս։ Նույն կանխատեսումներով՝ ՀՆԱ իրական աճը 2025թ. կավելանա 4,8 տոկոսով։ Ադրբեջանի դեպքում ՀՆԱ իրական աճը 2024թ. կանխատեսվում է 3,1 տոկոսի մակարդակում։ Դա 0,6 տոկոսով բարձր է, քան նախորդ կանխատեսումը։ ՀՆԱ աճը 2025թ. կլինի 2,7 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գերազանցել է 8 հազար դոլարը

2023 թվականին Հայաստանում բնակչության մեկ շնչի հաշվարկով համախառն ներքին արդյունքը կազմել է 8170 ԱՄՆ դոլար: ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է ՀՆԱ-ի՝ 2022 թվականի վերջնական հաշվետու և 2023-ի՝ վերանայված ցուցանիշները: 2023 թվականի ամփոփ տվյալների համաձայն՝ տարեկան կտրվածքով մեկ շնչի հաշվարկով ՀՆԱ-ն կազմել է 8170 դոլար (7464 եվրո կամ 3 մլն 206 հազար 674 դրամ): Ընդ որում՝ տարվա առաջին եռամսյակում այն կազմել ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ն 2023-ին աճել է 8.7 %-ով․ որ ոլորտներն են առաջատարը

Հայաստանի համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) 2023 թ-ին աճել է 8.7 %-ով՝ կազմելով 9․5 տրլն դրամ, որը ներկա փոխարժեքով համարժեք է 23․5 մլրդ դոլարի։ Վիճակագրական կոմիտեի նախնական տվյալների համաձայն՝ տնտեսության աճին 6.7 %-ային կետով նպաստել է առևտրի և ծառայությունների ոլորտը, 1.07 %-ային կետով՝ շինարարության ոլորտը, արդյունաբերությունը՝ 0․32 %-ային կետով, գյուղատնտեսությունը՝ ընդամենը 0․02 %-ային կետով։ Մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն անցյալ տարի կազմել ...

Կարդալ ավելին »

ՀՆԱ-ի աճի վրա վերաարտահանման ազդեցությունը չի գերազանցել 1%-ը․փոխնախարար

Վերաարտահանման ազդեցությունը ՀՆԱ աճի վրա 2022 թվականին կազմել է մոտ 1 տոկոս, իսկ 2023 թվականին՝ ավելի ցածր, ինչը պայմանավորված էր պատժամիջոցների միջավայրի փոփոխությամբ, ավանդական ուղղություններին փոխարինող նոր իրողությամբ։ Այդ մասին ՀՀՀ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։ Փոխնախարարը պարզաբանել է, որ ապրանքների այն ավելացված արժեքը, որը մտնում է Հայաստան վերաարտահանման համար, աննշան ազդեցություն է ունենում տնտեսության վրա, քանի ...

Կարդալ ավելին »

2024-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս․ ԵԱԶԲ

2024 թվականին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կկազմի 5,7 տոկոս: Նման կանխատեսմամբ է հանդես եկել Եվրասիական զարգացման բանկը, որը ներկայացրել է ԵԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետի շաբաթական մակրոզննումը։ Աղբյուրի համաձայն՝  2023 թվականի արդյունքներով Հայաստանում տնտեսական ակտիվությունն աճել է 9.4%- ով: Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին տնտեսական ակտիվության աճը, հիմնականում, ապահովել են ծառայությունների և առևտրի հատվածները (համապատասխանաբար՝ +10% և +25,7%)։ Արդյունաբերության դինամիկան (+4,1%) չորրորդ եռամսյակում դրական ...

Կարդալ ավելին »

Արժույթի միջազգային հիմնադրամը բարելավել է ԱՄՆ ՀՆԱ-ի աճի կանխատեսումը 2023-24-ին

Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է, որ այս տարի ԱՄՆ ՀՆԱ-ն կաճի 2.1%-ով, իսկ հաջորդ տարի՝ 1.5%-ով։ Այս մասին ասվում է հիմնադրամի՝ համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարների մասին զեկույցում։ ԱՄՀ-ի մասնագետները 2023 թվականին ԱՄՆ ՀՆԱ-ի աճի իրենց կանխատեսումները բարելավել են 0.3 տոկոսային կետով՝ դա բացատրելով երկրորդ եռամսյակում ավելի ակտիվ բիզնես ներդրումներով և սպառման կայուն աճով: Դա պայմանավորում են նաև ԱՄՆ-ում աշխատուժի մեծ պահանջարկով։ Ըստ հիմնադրամի ...

Կարդալ ավելին »

2024-ին պետական պարտքը կկազմի ՀՆԱ-ի 48,4 տոկոսը, դեֆիցիտը՝ 3,2

ՀՀ 2024 թ. պետական բյուջեի դեֆիցիտը կկազմի 340 մլրդ դրամ կամ ՀՆԱ–ի 3.2 տոկոսը, որի արդյունքում պարտք–ՀՆԱ հարաբերակցությունը 2024 թ. տարեվերջին կկազմի 48.4 տոկոս։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 28-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով 2024 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը։ «Այսպիսի մակարդակում պարտքի պահպանումը հնարավորություն է ընձեռնում պահպանել ՀՀ վարկանիշի դրական միտումները, ստեղծել լրացուցիչ կայունության պաշար` ...

Կարդալ ավելին »

Վերաարտահանման հնարավոր սահմանափակումները ՀՆԱ-ի վրա կարող են ունենալ 0,24 տոկոս ազդեցություն. Քերոբյան

Սահմանափակումները, որոնք կարող են առաջիկայում լինել ապրանքների վերաարտահանման վրա, Հայաստանի այս տարվա համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա կարող են ունենալ 0.24 տոկոս ազդեցություն: Այդ մասին հայտարարեց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցերին: Հայաստանում նկատված տնտեսական ակտիվության բարձր տեմպը պատգամավորը կապեց հիմնականում արտաքին ժամանակավոր գործոնների հետ՝ նկատելով, որ երկրորդ կիսամյակում նկատվում ...

Կարդալ ավելին »

Հնդկաստանի ՀՆԱ աճը կազմել է 7,8%

Հնդկաստանի ՀՆԱ-ն 2023-2024 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում (սկսվել է ապրիլի 1-ին) նախորդ տարվա համեմատ աճել է 7.8%-ով։ Այս մասին հայտնում է երկրի վիճակագրության նախարարությունը։ «2022-2023 ֆինանսական տարվա առաջին եռամսյակում իրական ՀՆԱ-ն, ըստ նախնական գնահատականների, հասել է 483 միլիարդ դոլարի՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 452 միլիարդ դոլարի դիմաց՝ ցույց տալով 7.8% աճ՝ նախորդ տարվա 13.1%-ի համեմատ», – ասված է հաղորդագրության մեջ: ...

Կարդալ ավելին »
ajax-loader