Tag Archives: միջանցք

Հնդկաստանը օդային միջանք է ստեղծում դեպի ՀՀ

Հնդկաստանը ռազմավարական նշանակության արտահանումներն իրականացնելու նպատակով օդային միջանցք է ստեղծում դեպի Հայաստան: Այս մասին հաղորդում է IADN-ը (Հնդկական օդատիեզերական պաշտպանության նորություններ): «HAL & CONCOR-ը նույն նպատակով ստեղծել է HALCON՝ համատեղ աշխատանքային խումբ: Սա կուժեղացնի Հնդկաստանի և Հայաստանի միջև լոգիստիկան»,- նշված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին »

Իսրայելը հայտարարել է, որ Գազայի հարավում նորից չորս ժամով «միջանցք» է բացել

Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) արաբալեզու խոսնակ Ավիչայ Ադրային հայտարարել է, որ ԻՊԲ-ն կրկին «միջանցք» է բացել այն քաղաքացիական անձանց համար, որոնք Գազայի հատվածի հյուսիսից հեռանում են հարավ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին պաշտոնյան գրառում է կատարել X սոցիալական հարթակում։ Ադրային նշել է, որ ԻՊԲ-ն Սալահ ալ Դին ճանապարհով անցումը թույլ կտա տեղի ժամանակով ժամը 10։00-ից 14։00-ը։ #عاجل أيها سكان غزة، انضموا ...

Կարդալ ավելին »

Ադրբեջանն ամբողջությամբ դադարեցրել է երթևեկությունը Լաչինի միջանցքով

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը հայտնել է Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետը փակելու և միջանցքով առանց այդ էլ սահմանափակ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցնելու մասին։ Ըստ Ադրբեջանի պետական սահմանային ծառայության տարածած հաղորդագրության՝ որպես երթևեկությունը դադարեցնելու պատճառ Ադրբեջանում նշում են այն, թե իբր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ավտոմեքենաներով մաքսանենգ ապրանքներ տեղափոխելու դեպքեր են բացահայտվել։    Նշվում է, որ մինչև անհրաժեշտ քննչական գործողությունների ավարտն անցակետով ...

Կարդալ ավելին »

Նրանց ներկայությունն արդեն իսկ ներդրում է․ ԱԳ փոխնախարարը՝ Հայաստանում ԵՄ առաքելության մասին

Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելությունն ամբողջությամբ կատարում է իր մանդատը, ադրբեջանական ագրեսիային իրենք չէին կարող արձագանք տալ, իրենց դերակատարումն է պարբերաբար այցելել սահմանի բոլոր հատվածներ, զեկույցներ պատրաստել Բրյուսելի համար: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն՝ անդրադառնալով մայիսի 11-ից Սոթքի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիային ու ԵՄ առաքելության արձագանքին: «Դիտորդները չէին կարող որևէ արձագանք տալ: Իրենց դերակատարումն է՝ ...

Կարդալ ավելին »

ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից տեղափոխվել է ևս 9 բուժառու, 7 անձ վերադարձել է

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 9 անձ մարտի 3-ին «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Ըստ Արցախի առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության՝ 7 բուժառու, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ...

Կարդալ ավելին »
ajax-loader