Tag Archives: Հայաստան

Իսրայելից բժիշկներ են ժամանել Հայաստան՝ օգնելու ԼՂ-ում բենզինի պահեստի պայթյունից տուժածներին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը: Հայաստանում Իսրայելի դեսպանությունից հայտնում են, որ բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» ...

Կարդալ ավելին »

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 452-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով

Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը մեկ շաբաթում ավելացել է 14-ով և հասել է 452-ի: Այդ մասին հայտնել է  ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ «Այս շաբաթ հոսպիտալացվել է 1 քաղաքացի։ 287 բուժառու արդեն դուրս է գրվել»,– ասված է հաղորդագրությունում։ Վարակվածներից 315-ը երեխաներ են, 137-ը` մեծահասակներ։

Կարդալ ավելին »

Համատեղ լուծենք խնդիրները․ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հանդիպում է կազմակերպել բնապահպանական կառույցների հետ

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում բնապահպանական հասարակական կառույցների ներկայացուցիչների հետ։ Նպատակը հանրապետության բնապահպանության հեռանկարների քննարկումն էր։ Օրակարգը ներառում էր՝ Երկխոսություն Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության և ՀՀ-ում բնապահպանական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին միջև՝ բնապահպանական խնդիրների շուրջ փոխգործակցության, համատեղ լուծումներ գտնելու պատրաստակամությամբ։ Հայաստանի հանքարդյունաբերության և ՀԿ սեկտորի դեմ ադրբեջանական քաղաքականության վերլուծություն, իրավիճակի, ռիսկերի գնահատում, համատեղ պայքարի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը ստեղծել է տվյալների բազա Արցախից բռնի տեղահանվածների համար

Հարգելի արցախցիներ, Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը բռնի տեղահանվածների զբաղվածության խնդիրները գնահատելու նպատակով ստեղծել է  հանքերում աշխատանքային փորձ ունեցող մասնագետների տվյալների բազա։ Այն բռնի տեղահանված բնակիչները, որոնք աշխատել են Արցախի հանքարդյունաբերության ոլոտում, կարող են դիմել հետևյալ հեռախոսահամարներով՝ +374 60 700 705 կամ այցելել Երևան, Գ․ Լուսավորիչ 9,  ՀՀՄՄ-ի գրասենյակ տվյալների բազայում գրանցվելու համար։ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության տնօրինություն

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան տեղափոխված բռնի տեղահանվածների թիվը հասել է 70 հազար 500-ի

Լեռնային Ղարաբաղից սեպտեմբերի 28-ի ժամը 14:00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 70 հազար 500 բռնի տեղահանված անձ: Այդ մասին Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսի ընթացքում տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ նրանցից 50 հազար 866-ն արդեն հաշվառված է: Նրա խոսքով՝  ինտենսիվությունը չի նվազել և շարունակվում է ժամում մոտավորապես  1000 անձի սպասարկումը, ուղղորդումն ու հաշվառումը:

Կարդալ ավելին »

Հայաստանը մեծ ավտոբուսներ կուղարկի Ստեփանակերտում մնացած բռնի տեղահանվածներին տեղափոխելու համար

Գորիսում մոբիլիզացված են 35 մեծ տարողությամբ ավտոբուսներ, որոնք պետք է ուղևորվեն դեպի Ստեփանակերտ՝ այնտեղ մնացած բռնի տեղահանված անձանց Հայաստան տեղափոխելու համար։https://www.youtube.com/embed/1bEMlAM0tdU?si=u_ETT88FANk39K7T Այս մասին սեպտեմբերի 28-ին ՀՀ կառավարության նիստում հայտարարեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը՝ ընդգծելով, որ Լեռնային Ղարաբաղի գործընկերներից տեղեկացված են՝ բավական մեծ թվով մարդիկ կան, որ սեփական տրանսպորտային միջոցներ չունեն՝ դեպի Հայաստան ուղևորվելու համար։  «Կա պայմանավորվածություն, որ այդ անձանց կաջակցենք ավտոբուսներ ...

Կարդալ ավելին »

ԼՂ-ից Հայաստան բռնի տեղահանվածների թիվը հասել է 68386-ի

 Ժամը 12:00-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 68386 անձ է ժամանել Հայաստանի Հանրապետություն։ Այդ մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ «Բոլոր նրանց, ովքեր չունեն կեցության նախապես որոշված վայր, կառավարությունն ապահովում է համապատասխան կեցավայրով: Աջակցության կարիքների նպատակով հաշվառումը շարունակվում է»,- ի հավելումն տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Կարդալ ավելին »

Լեռնային Ղարաբաղից Հայաստան է մուտք գործել բռնի տեղահանված արդեն 42 հազար 500 անձ

Լեռնային Ղարաբաղից Հայաստան 2023 թվականի սեպտեմբերի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 42 հազար 500 անձ, որից 22 հազար 800 անձը հաշվառվել է։ Հումանիտար կենտրոնում կայացած ասուլիսում այս մասին ասաց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը, հավելելով, որ Կոռնիձորի վրանային կայանը հատելուց հետո քաղաքացիները հաշվառում են ստանում կամ Գորիսի, կամ Վայքի հատուկ հաշվառման կենտրոններում։ «4002 անձ ապահովվել է ...

Կարդալ ավելին »

Հայաստանում արտահանումն աճել է 51,8%-ով

2023թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 11,995.7 մլն ԱՄՆ դոլար։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 53.0%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ժամանակահատվածում գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 3,077.9 մլն ԱՄՆ դոլարով: Այսպես, 2023թ. հունվար-օգոստոսին Հայաստանն արտահանել է 4,458.9 մլն ԱՄՆ դոլարի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները հետաձգվում են

Հաշվի առնելով ստեղծված լարված և անկանխատեսելի իրավիճակը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան որոշում է ընդունել անորոշ ժամանակով հետաձգել ՀՀ ԳԱԱ 80-ամյակին նվիրված միջոցառումները: Այդ մասին տեղեկացրին ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Կարդալ ավելին »
ajax-loader