Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայցով Իսրայելի Պետության առողջապահության նախարարությունը երկու բժիշկ է ուղարկել Երևան՝ աջակցելու սեպտեմբերի 25–ին Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած բենզինի պահեստի պայթյունի հետևանքով տուժածներին։ Այդ մասին X-ի իր միկրոբլոգում հայտնել է Հայաստանում Իսրայելի դեսպան Ժոել Լիոնը:
Հայաստանում Իսրայելի դեսպանությունից հայտնում են, որ բժիշկներից Յարոմ Շոհամը Իսրայելի «Սորոկա» բժշկական կենտրոնի այրվածքաբանության բաժնի վարիչն է, իսկ Ադի Մաիսել Լոթանը Իսրայելի «Շաարե Զեդեք» բժշկական կենտրոնի պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության փորձագետ է։ Նրանք կմիանան պայթյունից տուժածներին բժշկական աջակցություն ցուցաբերողների միջազգային փորձագետների խմբին։
Just had a talk with our 2 #Israeli Doctors, Dr. Yaron Shoham and Dr. Adi Maisel Lotan, who upon the request of @WHO, @IsraelMOH, dispatched to #Yerevan in order to provide emergency medical assistance to the victims of the horrific fuel depot explosion (26.9.23). @MFAofArmenia… pic.twitter.com/XK2OO7BrQl
— Joel Lion (@ambassadorlion) October 1, 2023
«Բենզինի պահեստում տեղի ունեցած պայթյունը հանգեցրել է մեծածավալ վնասների, ինչի հետևանքով կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։ Իսրայելից ժամանած բժիշկներն իրենց փորձով կկիսվեն՝ օգնելու Հայաստանի բժիշկներին բուժել այս հիվանդներին։
Այս ողբերգության կապակցությամբ Իսրայելի կառավարությունը իր զորակցությունն ու աջակցությունը ցուցաբերելու իր պատրաստակամությունն է հայտնել հայ ժողովրդին։ Այս երկու բժիշկների առաքելությունը վկայում է Իսրայելի հումանիտար օգնության հանդեպ ունեցած իր նվիրվածության և հայ ժողովրդին աջակցության մասին.,- նշված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքում` բենզինի պահեստում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ