Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ստորագրել է Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթը: Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ օրենքի ուժի մեջ մտնելով ներդրվել է նոր՝ «համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթը», կարգավորում է տրվել վարութային գործողությանը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը առողջապահության նախարարի կողմից սահմանելու համար: Այսպիսով. 2024 ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Սպասվում են տեղումներ, բայց ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հայաստանի տարածքում փետրվարի 12-13-ը, 14-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 14-ի ուշ երեկոյան ժամերին՝ առանձին շրջաններում, 15-16-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային գոտում հնարավոր է նաև ամպրոպ։ Այդ մասին տեղեկացրին ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ «Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, փետրվարի 13-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ...
Կարդալ ավելին »Հայաստան ամենաշատն օգնություն են ուղարկել ԱՄՆ-ը, Իտալիան և Շվեյցարիան
Հայաստան նախորդ տարի ուղարկվել է 35 մլն 649.1 հազար դոլարի մարդասիրական օգնություն: Ամենամեծ ծավալի մարդասիրական օգնություն ուղարկած երկիրը Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, հաջորդում են Իտալիան ու Շվեյցարիան: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: 2023-ին Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալը 58.8 տոկոսով նվազել է 2022-ի նկատմամբ: Նախորդ տարի ուղարկված մարդասիրական օգնության առյուծի բաժինը՝ 25 մլն 228.8 հազար դոլարը, կազմում ...
Կարդալ ավելին »Հայաստանում գնանկումը կազմել է 0․9%
Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնանկումը (2024թ. հունվարը 2023թ. հունվարի նկատմամբ) կազմել է 0.9%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ գրանցվել է 1.2% գնաճ: Վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի 5.8% գնանկում, իսկ 2023թ. դեկտեմբերի համեմատ՝ 2.2% գնաճ: Բանջարեղենի ապրանքախմբում 2024թ. հունվարին 2023թ. հունվարի համեմատ արձանագրվել է 11.6% գնանկում, իսկ ...
Կարդալ ավելին »Հայաստանի բնակչության թիվն ավելացել է գրեթե մինչև 3 մլն
Մինչեւ 2024 թվականը Հայաստանի բնակչության թիվը հասել է 2,991 միլիոնի՝ մեկ տարում ավելանալով 1,8 տոկոսով կամ 53.4 հազարով։ Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները։ Ընդ որում, Երևանի բնակչությունը հաշվետու տարում ավելացել է 1,4% – ով՝ գերազանցելով 1,104 մլն մարդը, այսինքն, մայրաքաղաքում կենտրոնացված է երկրի ընդհանուր բնակչության 36,9%-ը։ Վիճակագրական տվյալների համաձայն, 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ քաղաքային բնակչությունը կազմել ...
Կարդալ ավելին »ԵՊՀ-ն դարձավ Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության անդամ
Այսօր Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության խորհրդի արտահերթ նիստում քննարկվեց Երևանի պետական համալսարան հիմնադրամի՝ Միությանն անդամակցելու հարցը։ Հեռավար նիստին մասնակցում էին Խորհրդի անդամ 5 ընկերությունների ներկայացուցիչները և Միության աշխատակազմը։ Հայաստանի hանքագործների և մետալուրգների միության խորհրդի կազմում են ԶՄՊԿ, Ագարակի ՊՄԿ, Լիդիան Արմենիա, Թեղուտի ՊՄՀ և Կապանի ԼՀԿ ընկերությունները։ Կարևորելով Հայաստանի տնտեսության երկարաժամկետ զարգացման գործում հանքարդյունաբերության ոլորտի, ընդերքի ռացիոնալ ու համալիր ...
Կարդալ ավելին »Հայաստանից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների ցուցանիշը
Անցած տարվա հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է մուտք գործել տարբեր երկրների 4 մլն 764 հազար 274 քաղաքացի, իսկ հակառակ ուղղությամբ երկրի սահմանը հատել է 4 մլն 793 հազար 768 մարդ: Ժամանածներից 1 մլն 972 հազար 135-ը և մեկնածներից 2 մլն 8 հազար 647-ը եղել են ՀՀ քաղաքացիներ: Այդպիսի տվյալներ է ներկայացրել ՀՀ վիճակագրական կոմիտեն: Մեկնածների թիվը 29 հազար 494-ով գերազանցել ...
Կարդալ ավելին »Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի աշխատանքը ՀԱՊԿ-ում
Ռուսաստանն ակնկալում է, որ Հայաստանը կվերսկսի բնականոն աշխատանքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում։ «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինն ասել է, որ Հայաստանի շտապ վերադարձը ՀԱՊԿ-ի նորմալ և լիարժեք աշխատանքային շրջանակ, կնպաստի կազմակերպության գործունեության արդյունավետության բարձրացմանը։ «Մենք բոլորս հետաքրքրված ենք ՀԱՊԿ գործունեության հետագա կատարելագործմամբ և նրա՝ որպես ռազմաքաղաքական դաշինքի արդյունավետությամբ։ Անշուշտ, դրան կնպաստեր Հայաստանի շտապ վերադարձը կազմակերպության ...
Կարդալ ավելին »Հայաստանում շարունակում են գերիշխել արյան շրջանառության հիվանդություններով պայմանավորված մահվան դեպքերը
Հայաստանում 2023 թվականին մահացել է 24 հազար 305 մարդ՝ 2387-ով պակաս, քան նախանցյալ տարի: Այդ մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Ինչպես 2022 թվականին, մահացության դեպքերի գերակշիռ մեծամասնությունը պայմանավորված է արյան շրջանառության համակարգի հիվանդություններով: Անցյալ տարի դա հանդիսացել է 12 հազար 973, իսկ 2022-ին՝ 14 հազար 239 մարդու մահվան պատճառ: 2023-ին նորագոյացություններից մահացել է 5089 (2022-ին՝ 5141), շնչառական օրգանների հիվանդություններից՝ 2090 (2363), ...
Կարդալ ավելին »Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը նվազել է 5.8%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2023թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 289,607.9 տոննա պղնձի խտանյութ։ 2022թ. համադրելի ցուցանիշի համեմատ արտադրության ծավալները նվազել են շուրջ 5.8%-ով։ Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը նվազել է 17.9%-ով և կազմել 8,161.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութի արտադրությունն աճել է 4.6%-ով և կազմել 23,353.5 տոննա։ Ինչ վերաբերում է մետաղագործությանը, ապա ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 15.6%-ով և ...
Կարդալ ավելին »
 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
			