Tag Archives: Հայաստան

Հայաստանը բավականին խոցելի է կլիմայի փոփոխության տեսանկյունից. նոր զեկույցը նախանշել է անհրաժեշտ բարեփոխումները

Հայաստանը կլիմայի փոփոխության հետ առնչվող բազմաթիվ մարտահրավերների է բախվում: Համաշխարհային բանկի խմբի՝ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ը ռիսկերը մեղմելու համար կարևորում է բնական գազի օգտագործման նվազեցումը, փոխարենը՝ վերականգնվող էներգետիկայի զարգացումը, ջրի օգտագործման արդյունավետության բարձրացումը և մի շարք այլ քայլեր: Հունիսի 13-ին Երևանում կայացավ Հայաստանի վերաբերյալ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ի շնորհանդեսը: «Հայաստանն իր զարգացման առումով առանցքային խաչմերուկում է գտնվում: ...

Կարդալ ավելին »

Հայաստանը դատապարտել է Իսրայելի հարձակումը Իրանի վրա

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը։ Հայաստանի ԱԳ նախարարության հայտարարությունը հրապարակվել է նախարարության X-ի միկրոբլոգում։  «Իրանի դեմ միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլին ընդառաջ (խմբ. ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցություններ՝ Օմանի միջնորդությամբ) այն սպառնալիքի տակ է դնում խաղաղ ջանքերը, ինչպես նաև ընդհանուր տարածաշրջանային կայունությունն ու գլոբալ խաղաղությունը։ Մենք դատապարտում ենք նման գործողությունները ...

Կարդալ ավելին »

Հայաստանը վերահաստատել է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական և կայուն կառավարման համակարգ ստեղծելու իր հանձնառությունը

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի գլխավորած պատվիրակությունը Շվեյցարիայի Ժնև քաղաքում մասնակցել է ՄԱԿ-ի Աղետների ռիսկի նվազեցման Գլոբալ Պլատֆորմին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ՆԳ նախարարության տարածած հաղորդագրությունից, Արմեն Ղազարյանը ելույթով անդրադարձել է կլիմայական փոփոխություններով, գեոդինամիկ գործընթացներով, արդյունաբերական զարգացմամբ և տեխնոլոգիական վերափոխումներով պայմանավորված համաշխարհային մակարդակով աճող ռիսկերին՝ ընդգծելով, որ Հայաստանը վերահաստատում է ժամանակակից պահանջներին համահունչ՝ ներառական, հարմարվողական և կայուն կառավարման ...

Կարդալ ավելին »

Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի: Այդ մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:   «Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է ...

Կարդալ ավելին »

Ստեփանավանում կկազմակերպվի Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես

ՀՀ կենտրոնական բանկից տեղեկացնում են, որ 2025 թվականի մայիսի 31-ից հունիսի 5-ը Ստեփանավան քաղաքի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատում (հասցե՝ Գարեգին Նժդեհ 5) կկազմակերպվի Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ցուցահանդես՝ Կենտրոնական բանկի նախաձեռնությամբ։ Ներկայացվելու են տարբեր պատմական ժամանակաշրջանների նմուշներ՝ ներառյալ Արտաշեսյանների թագավորության, Կիլիկյան Հայաստանի, Ցարական Ռուսաստանի, Սովետական միության, ինչպես նաև Հայաստանի առաջին և երրորդ հանրապետությունների թողարկած դրամական նշանները և Կենտրոնական բանկի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը սկսում է մարզական հավաքը

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը մայիսի 29-ից հունիսի 6-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Հունիսի 3-ին և 6-ին թիմը կանցկացնի 2 ընկերական հանդիպում Կիպրոսի հետ։ Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ն: Գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Հայաստանի Մ-21 հավաքականի հավաքին և հանդիպումներին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին։ Դարպասապահներ Դոնովան Ջիվան Փարիսիան – «Նյու Ինգլանդ Ռեվոլուշն» (ԱՄՆ)Դավիթ  Դավթյան   – ԲԿՄԱ   ...

Կարդալ ավելին »

Հայաստանը 2027 թվականին կհյուրընկալի ֆրանկոֆոնիայի երկրների մշակույթի նախարարների կոնֆերանսը

Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը:  Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում  կհաստատվի Ֆրանկո­ֆոնիայի միջազգային ...

Կարդալ ավելին »

Հայաստանն ու Սինգապուրն արդարադատության նախարարությունների միջև համաձայնագրի կնքման պայմանավորվածություն են ձեռք բերել

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ Հայաստանի պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Սինգապուրում՝ մասնակցելու «Վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմներ և արդյունավետ դատական համակարգի լավագույն փորձ» խորագրով բարձր մակարդակի միջոցառմանը։ Այցի նպատակն է ծանոթանալ Սինգապուրի արդարադատության և դատական համակարգին, վեճերի լուծման այլընտրանքային մեխանիզմների կիրառությանը։ Արդարադատության նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Սրբուհի Գալյանը հանդիպել է Սինգապուրի արդարադատության նախարար (Minister of law) Էդվին Թոնգի ...

Կարդալ ավելին »

Մոսկվայի անվտանգության համաժողովին Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ չեն նախատեսվում

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը հայտնել է, որ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով պատասխանատու բարձրաստիճան ներկայացուցիչների հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև առանձին բանակցություններ չեն նախատեսվում։ Այդ մասին Ալեքսեյ Շևցովը հայտարարել է «Ինտերֆաքս»-ին տված հարցազրույցում։ «Եթե խոսքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև պաշտոնական եռակողմ հանդիպումների մասին է, ապա ոչ, դրանք նախատեսված չեն։ Միջոցառման ծրագիրը շատ խիտ է, այն ...

Կարդալ ավելին »

Հայաստանում վայրի կենդանիների փրկությունը դառնում է իրականություն

Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուծման համար պետությունն ու բնապահպանական կազմակերպությունները ձեռք մեկնեցին միմյանց:Կենսաբազմազանության միջազգային շաբաթվա շրջանակում կարևոր հանդիպում կայացավ Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC): Այս հավաքի նպատակն էր համատեղ լուծումներ գտնել մասնավոր տարածքներում և ժամանցի վայրերում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդիրների համար: Հանդիպմանը մասնակցեցին պետական կառույցների ներկայացուցիչներ՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի գլխավորությամբ: Ներկա ...

Կարդալ ավելին »
ajax-loader