Նախորդ տարի Հայաստանի քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի

ՀՀ նախագահի հրամանագրերով՝ 2024 թվականին քաղաքացիություն է շնորհվել 20 հազար 770 անձի: Այդ մասին ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Խաչատուր Պողոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության ներկայացմանը:  

«Կառավարության լիազոր մարմինների առաջարկությունների հիման վրա՝ 2024–ին ՀՀ նախագահի կողմից ընդունվել են ՀՀ քաղաքացիության վերաբերյալ 185 հրամանագրեր: Արդյունքում, Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն շնորհվել է 20 հազար 770 անձի»,–ասաց Պողոսյանը: 

ajax-loader