Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը ողջունել է Հայաստանի կողմից Պաղեստինի պետության ճանաչումը։ Այդ մասին X-ի իր էջում գրել է Պաղեստինի ազատագրման կազմակերպության գործադիր կոմիտեի քարտուղար Հուսեյն աշ-Շեյխը։ «Մենք ողջունում ենք բարեկամ Հայաստանի կողմից Պաղեստինի Պետության ճանաչումը՝ միջազգային իրավունքին համապատասխան։ Սա իրավունքի, արդարության, լեգիտիմության հաղթանակն է ազատագրման և անկախության համար պաղեստինյան ժողովրդի պայքարի հաղթանակն է։ Շնորհակալություն, բարեկամ Հայաստան»,- գրել է աշ-Շեյխը։ Քաղաքականություն
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմի անդամները լուրջ են մոտենում փոքր երկրների Եվրոպայի առաջնությանը
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանու անդամները վերջին նախապատրաստական մարզումներն են անցկացնում փոքր երկրների Եվրոպայի առաջնությունից առաջ: Ազգային ընտրանին երևանյան հավաքով եզրափակում է նախապատրաստական փուլը: «Հավաքականը բավականին լավ է պատրաստվել առաջիկա խաղերին: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ: Լինելով հավաքականի ամենակրտսեր անդամը՝ ձգտելու եմ հավասարվել բոլորին ու շատ բան սովորել նրանցից»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց Սեդա Գաբրիելյանը: Վերջինս ընդգծեց, որ ...
Կարդալ ավելին »Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ
Ադրբեջանական կողմը հունիսի 21-ին հայկական կողմին է փոխանցել ենթադրաբար 2022 թվականի սեպտեմբերյան երկօրյա մարտական գործողությունների ժամանակ զոհված 2 հայ զինծառայողների դիակ-մասունքներ։ Այդ մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից:
Կարդալ ավելին »Հայաստանի ՀՆԱ-ն կաճի 7,5%-ով․ ԵԱԶԲ
Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին Հայաստանում ՀՆԱ-ի աճը կկազմի 7,5%։ ԵԱԶԲ-ի «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ Բելառուսում աճը կկազմի 3,4%, Ղազախստանում` 5%, Ղրղզստանում` 5,5%, Ռուսաստանում` 3,0% եւ Տաջիկստանում` 8,0%: «Հայաստանում, Ղրղզստանում եւ Տաջիկստանում ներքին ուժեղ պահանջարկը եւ հիմնական մետաղների արտահանման աճը 2024 թվականի սկզբին ապահովել են աճի բարձր տեմպեր»,- ասվում է փաստաթղթում։ «Մակրոտնտեսական կանխատեսման» մեջ նշվում է, որ ...
Կարդալ ավելին »Սևծովյան պատմություններ․ Հայաստանում կհյուրընկալվեն գրականության նախագծի գրողները
Գրականությանն առնչվող «Սևծովյան պատմություններ» տարածաշրջանային նախագծի շրջանակում Հայաստանում կհյուրընկալվեն գրողներ Վրաստանից, Ուկրաինայից, Ռումինիայից և Բուլղարիայից։ Նրանց կմիանան նաև Հայաստանի իրենց գործընկերները։ Հրավիրած ասուլիսում Գյոթե կենտրոնի տնօրեն Յան-Թագե Քյուհլինգը նշեց, որ նախագծի նպատակն է երկխոսություն սկսել հեղինակների միջև, կապեր հաստատելու հնարավորություն տալ, միմյանց ստեղծագործությունները ճանաչելի դարձնել լայն հասարակության շրջանում։ Նախագծի համադրող, գերմանաբնակ գրող Նինո Հարաթիշվիլիի հետ Գյոթե ինստիտուտը 2023 թ․ հունիսից սկսած ...
Կարդալ ավելին »Հայաստանի 1000 խոշոր հարկատուների 81,4%-ը Երևանից է
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2024թ. հունվար-մարտ ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այդ մասին տեղեկացնում են ՊԵԿ-ից։ 1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 387.11 մլրդ դրամ, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշից ավել է 6 մլրդ դրամով կամ 1.58%-ով։ ՀՀ 1,000 խոշոր հարկ վճարողներից բացարձակ մեծամասնությունը գրանցված է Երևանում։ Խոսքը գնում է 814 ընկերության մասին կամ՝ ընկերությունների 81.4%։ 2023թ.-ի համադրելի ցուցանիշի համեմատ Երևանյան ընկերությունների ...
Կարդալ ավելին »Այսօր Հայաստանում տեղի են ունենում խորքային փոփոխություններ. Փաշինյանն ընդունել է «իԳործ»-ի մասնակիցներին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում սփյուռքի մասնագետների ներգրավման «իԳործ» ծրագրի մասնակիցներին: Վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետը ողջունել է նրանց՝ ընդգծելով, որ նման հանդիպումները դարձել են ավանդական, որոնք հնարավորություն են տալիս քննարկելու նաև տարբեր հարցեր: Նիկոլ Փաշինյանը կարևորել է «իԳործ» ծրագիրը՝ նշելով, որ այն միակն է, որը սփյուռքի մեր հայրենակիցներին պետական համակարգի հետ կապելու ...
Կարդալ ավելին »Զբոսաշրջիկների 46.8%-ը Հայաստան է ժամանել Ռուսաստանից
Ըստ ՀՀ վիճակագրական կոնիտեի տվյալների՝ 2024թ.-ի հունվար-մարտ ամիսներին Հայաստան այցելած զբոսաշրջիկների 51.5%-ը ժամանել են ԱՊՀ երկրներից։ ԵՄ երկրներից ժամանածները կազմել են 11.1%, մնացած 37.4%-ը ժամանել է այլ երկրներց։ Զբոսաշրջիկների 46.8%-ը ժամանել են Ռուսաստանից, 13.2%-ը՝ Իրանից, 4.1%-ը՝ Վրաստանից, 4%-ը՝ ԱՄՆ-ից, 3.2%-ը՝ Ֆրանսիայից, 28%-ը՝ Գերմանիայից, 1.1%-ը՝ Իտալիայից, 0.9%-ը՝ Ուկրաինայից, Նիդերլանդներից և Կանադայից՝ 0.5%։ Զբոսաշրջիկների 47%-ը այցելել է գործնական նպատակներով, 34.6%-ը՝ հանգստի և ...
Կարդալ ավելին »Հայաստանը Հնդկաստանից ՀՕՊ նոր համակարգեր է ակնկալում. հնդկական ԶԼՄ-ներ
Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից անօդաչու սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռներ ստանալ։ Հնդկական idrw.org-ը հայտնում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական MR միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի և Akash NG ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը։ ԶԼՄ-ների տվյալներով՝ Հնդկաստանը դեռ չի սկսել Akash 1S համակարգի մատակարարումները, որոնք նախատեսվում է սկսել ...
Կարդալ ավելին »Հայաստանը մանրակրկիտ կուսումնասիրի MR-SAM-ի և Akash-NG համակարգերի հնարավորությունները, որից հետո որոշում կկայացնի
Հայաստանն ընդլայնում է պաշտպանական գնումների իր ռազմավարությունը՝ ձգտելով Հնդկաստանից ձեռքբերել ռազմական արտադրանքի ավելի լայն տեսականի, այդ թվում՝ ժամանակակից ռազմական անօդաչու թռչող սարքեր և միջին հեռահարության «երկիր-օդ» դասի հրթիռներ: Այդ մասին հայտնում է «Indian Defense Research Wing» պորտալը։ Նշվում է, որ Հայաստանն արդեն ձեռք է բերել Akash 1S հակաօդային պաշտպանության համակարգը և քննարկում է հնդկա-իսրայելական արտադրության MR-SAM միջին հեռահարության հրթիռների և Akash-NG ...
Կարդալ ավելին »
 Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
				 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
							 
			