Tag Archives: Հայաստան

Ֆրանսիան հստակ աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը. նախարար

Ես միշտ պաշտպանելու եմ ֆրանս-հայկական բարեկամությունը։ Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով նախարար-պատվիրակ Բենջամին Հադդադը։ «Պատիվ ունեցա հանդիպելու Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանի հետ։ Մեր ջերմ զրույցի ընթացքում ես նրան հիշեցրի Հայաստանի ինքնիշխանությանը Ֆրանսիայի միանշանակ աջակցության մասին»,- գրել է նա։

Կարդալ ավելին »

Ամփոփվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթը. հայտնի են հաղթողները

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են՝ ամփոփվել է 2024 թվականի «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների հանրապետական երիտասարդական մրցույթը. տեղի է ունեցել հաղթողների պարգևատրման արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել և հաղթողներին պարգևատրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ...

Կարդալ ավելին »

Հայաստանը ԵԱՏՄ-ում զբաղեցրել է նախավերջին տեղը շինարարական աշխատանքների աճի տեմպերով

ԵԱՏՄ-ում շինարարական աշխատանքների ծավալը 2024թ. հունվար-սեպտեմբերին ավելացել է 3,4 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատ։ Ինչպես տեղեկացրել են ԵՏՀ մամուլի ծառայությունում, աճ է նկատվել միության բոլոր երկրներում։ Առավել բարձր ցուցանիշ ունի Ղրղզստանը (38,3 տոկոս)։ Հաջորդում են Ղազախստանը (10,1) եւ Բելառուսը (7,8), Հայաստանը (6,3) եւ Ռուսաստանը (2,5 տոկոս)։

Կարդալ ավելին »

Հայաստանը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է. Փաշինյանը՝ Հռոմի պապին

Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ԶՈՒ-ն Հունաստանում մասնակցում է «Օլիմպիական գործակցություն-24» զորավարժություններին

Հայաստանի զինված ուժերը Հունաստանում մասնակցում են «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին։  Այդ մասին  X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին: «Ֆրանսիայի և Հայաստանի բանակները Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին մասնակցում են 7 այլ ազգերի ուժերի հետ միասին»,- գրել է դեսպանը:

Կարդալ ավելին »

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը կմասնակցի Ազգերի լիգայի անցումային խաղերին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C ենթախմբում երկրորդ տեղ գրավելու շնորհիվ կմասնակցի անցումային խաղերին: Վերջին տուրից հետո Հայաստանի հավաքականը մրցաշարային աղյուսակում գրավեց 2-րդ հորիզոնականը: Այս խմբում 16 միավորով առաջին տեղում Հյուսիսային Մակեդոնիան էր: Ֆարերյանը կղզիները 3-րդն է, իսկ Լատվիան վերջին տեղում է: Հայաստանի հավաքականը կմասնակցի Ազգերի լիգայի B ենթախումբ դուրս գալու անցումային խաղերին: Փլեյ-օֆի վիճակահանությունը կկայանա նոյեմբերի 22-ին:

Կարդալ ավելին »

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23.72 մլրդ դոլար

2024թ. հունվար-սեպտեմբերին Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 23․72 մլրդ դոլար, ինչը 2023թ. համադրելի ցուցանիշը գերազանցում է 10․04 մլրդ դոլարով կամ 73․46%-ով։ Այս մասին փաստում են ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։ ՀՀ խոշորագույն առևտրային գործընկերը շարունակում է մնալ Ռուսաստանը, վերոնշյալ ժամանակահատվածում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը կազմել է 9․76 մլրդ դոլար։ 2023թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 99․23%-ով կամ 4․86 մլրդ դոլարով։ Երկրորդը տեղում ԱՄԷ-ն ...

Կարդալ ավելին »

Հայաստան է այցելել 203 810 զբոսաշրջիկ

Հայաստանի զբոսաշրջության կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստան էկոնոմիկայի նախարարությունը։ Ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստան այցելել է 203,810 զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 195,396-ի համեմատ։ Դիտարկվող ժամանակահատվածում Հայաստան այցելած զբոսաշրջիկների ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Ռուսաստանին (ընդհանուրի 43%), Վրաստանին (11%) և Իրանին (7%):

Կարդալ ավելին »

Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանն ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից

Եվրասիական տնտեսական միության գծով Ռուսաստանի գործընկերներ Ղազախստանը, Ղրղզստանը եւ Հայաստանը պատերազմի մեկուկես տարում ավելացրել են ներմուծումը ԵՄ-ից 5,8 մլրդ դոլարով։ 6,3 մլրդ դոլարով ավելացել է արտահանումը ԵԱՏՄ երկրներից Ռուսաստան, հաշվել է The Moscow Times-ը։ 2021թ. ԵԱՏՄ երկրների ներմուծումը ԵՄ-ից կազմել է մոտ 7,1 մլրդ դոլար, 2023թ. ցուցանիշներն ավելացել են 45 տոկոսով՝ հասնելով 13 մլրդ դոլարի։ 2021թ. ԵԱՏՄ երկրների արտահանումը Ռուսաստան, ...

Կարդալ ավելին »

Հայաստանը կմասնակցի Վիեննայի Սուրբ Ծննդյան տոնավաճառին

Հայաստանի մշակութային ժառանգության միջազգային հանրահռչակման և երկրի ճանաչելիության բարձրացման նպատակով նոյեմբերի 16-ից դեկտեմբերի 23-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցելու է Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայանալիք Շպիտելբերգի Սուրբ Ծննդյան տոնավաճառին, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագիրն իրականացվում է նախարարության նախաձեռնությամբ՝ Մշակույթի զարգացման հիմնադրամի և «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի հետ համագործակցությամբ: Հայկական տաղավարում ցուցադրվելու են շուրջ 40 վարպետի ձեռագործ աշխատանքներ, այդ թվում՝ ...

Կարդալ ավելին »
ajax-loader