Tag Archives: Հայաստան

Տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական գործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը

Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի նախագահությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը: Հայտնում են ՀՀ կատռավարության մամուլի ծառայությունից: Նախ տեղի է ունեցել երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, որի ընթացքում զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը, անդրադարձել տարածաշրջանային նշանակության թեմաների: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը նշել է. «Մեծարգո՛ վարչապետ Կոբախիձե, Վրաստանի ...

Կարդալ ավելին »

Հայաստանը, Մոլդովան և Ուկրաինան չեն մասնակցել ԱՊՀ առաքելությանը Բելառուսում. Լեբեդև

ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները մասնակցել են Բելառուսի նախագահի ընտրություններին որպես դիտորդներ, բացի Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից։ Այս մասին մամուլի ասուլիսում տեղեկացրել է ԱՊՀ դիտորդների առաքելության ղեկավար Սերգեյ Լեբեդեւը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։ «Մասնակցել են ԱՊՀ բոլոր երկրների ներկայացուցիչները, բացի, ցավոք, Հայաստանից, Մոլդովայից եւ Ուկրաինայից»,- ասել է նա։

Կարդալ ավելին »

Արմեն Գրիգորյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերը

Հունվարի 27-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Մայրցամաքային Եվրոպայի վարչության պետ Բրիս Ռոքֆոյին: ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձել է կատարվել Հայաստան-Ֆրանսիա երկկողմ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի և ընդգծվել մի շարք առանցքային ուղղություններով հայ-ֆրանսիական բազմաոլորտ համագործակցության ամրապնդման շուրջ իրականացվող քայլերի կարևորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային ...

Կարդալ ավելին »

Կրասնոդարում դանակահարության համար դատապարտված դեռահասը ծնողների հետ միասին արտաքսվել է Հայաստան

Կրասնոդարի ավագ դպրոցում իր հասակակիցների վրա դանակով հարձակված դեռահասը ծնողների հետ վտարվել է Հայաստան, «Կոմերսանտ»-ին հայտնել են Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ գլխավոր վարչության մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ Կրասնոդարի Պրիկուբանսկի դատարանը դպրոցականին մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ եւ դատապարտել 30 հազար ռուբլու տուգանքի, գրել է Коммерсант-ը։  Կրասնոդարի թիվ 94 միջնակարգ դպրոցում միջադեպը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 6-ին։ Ուսումնական հաստատության միջանցքում աշակերտների միջեւ վեճի ժամանակ դեռահասներից մեկը հանել է դանակը եւ դանակով հարվածել հասակակցի ոտքին։ Ծեծկռտուքի հետեւանքով տուժել են նաեւ այլ աշակերտներ։ Ծեծկռտուք հրահրողը բերման է ենթարկվել եւ պահվել անչափահասների ժամանակավոր պահման վայրում։ Նրա ընտանիքի ստուգման ժամանակ պարզվել է, որ դեռահասի ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողները ապօրինի են գտնվել Ռուսաստանում։ Կարգադրիչները ընտանիքին ուղեկցել են Միներալնիե Վոդի քաղաքի սահմանային հսկողության կետ, որից հետո դեռահասին եւ նրա ծնողներին ավիաչվերթով ուղարկել են Հայաստան։ Թիվ 94 դպրոցում տեղի ունեցած միջադեպից հետո քրեական գործ է հարուցվել ուսումնական հաստատության աշխատակիցների անփութության դեպքի առիթով։

Կարդալ ավելին »

Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին. Պեսկով

Հայաստանը մինչեւ այժմ չի հայտնել ՀԱՊԿ-ից դուրս գալու մտադրության մասին, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։  Լրագրողը Պեսկովին հարցրել է՝ արդյոք Մոսկվան հույս ունի ՀԱՊԿ-ում Հայաստանի աշխատանքի վերականգնման առումով, և արդյոք Ռուսաստանը պատրաստ է դրան սպասել այնքան, որքան անհրաժեշտ է։ «ՀԱՊԿ-ը անկախ, հասուն, կազմակերպություն է, որն ապացուցել է իր արդյունավետությունն ու արդիականությունը։ Աշխատանքն այնտեղ շարունակվում է։ Մինչ այժմ Հայաստանը չի հայտնել այս կազմակերպությունից դուրս գալու իր մտադրության մասին»,- պատասխանել է Պեսկովը։

Կարդալ ավելին »

Քիչ հավանական է, որ 2025-ին Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության սառեցման հիմքերը կվերանան. ԱՀԾ զեկույց

Ռազմական բլոկների կենսունակությունը կշարունակի մնալ մարտահրավերի ռեժիմում: Այս մասին ասվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության՝ Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ 2025թ. զեկույցում։ «Այս առումով, ի հեճուկս հիմնադիր պայմանագրային կարգավորումներին՝ ՀԱՊԿ անգործունակությունը (անկենսունակությունը) Հարավային Կովկասում արձագանքելու այն խնդիրներին, որոնք ՀԱՊԿ կանոնադրական նպատակներն են, 2025 թվականին ամենայն հավանականությամբ չի փոխվի»,- նշվում է զեկույցում։ Կառույցը քիչ հավանական է գնահատում, որ 2025 թվականին Հայաստանի կողմից ...

Կարդալ ավելին »

Défis Humanitaires-ը Հայաստան է բերել ֆրանկոֆոն 2700 գիրք

Ֆրանսիացի ճանապարհորդ և գրող Սիլվեն Տեսոնի հովանու ներքո Défis Humanitaires մարդասիրական կազմակերպությունը Հայաստան է բերել ֆրանկոֆոն ժամանակակից գրականություն՝ 2700 գիրք։ Գրքերն ուսանողների համար են։ Ծրագիրն իրականացվում է Syndicat National de l’Edition-ի և մի շարք հրատարակչությունների, ինչպես նաև SPFA կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության աջակցությամբ: «Հայաստանում այսօր մեծանում է ֆրանսերեն սովորող աշակերտների և ուսանողների թիվը, բայց, եթե  դասական ...

Կարդալ ավելին »

Հայաստանի ճանապարհը դեպի վերականգնվող էներգետիկա եւ տնտեսական առաջընթաց

Banks-ը ներկայացնում է Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանի հոդվածը, որում նա անդրադարձել է էներգետիկայի ոլորտին՝ որպես տնտեսագետ եւ բիզնես կառավարման մասնագետ։ Վարդան Ջհանյան Էներգետիկան նորագույն ժամանակաշրջանում մշտապես եղել է երկրների զարգացման անկյունաքարը: Դրանում կարող ենք համոզվել մի քանի պատմական եւ արդի անդրադարձների միջոցով: 19-րդ դարի Մեծ Բրիտանիայի օրինակը վկայում է, որ ...

Կարդալ ավելին »

Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆոտբոլային մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքները։ Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլային մարզիչ է ճանաչվել «Փյունիկ»-ի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը, ով հավաքել է 92 միավոր:  Երկրորդ հորիզոնականը 67 միավորով զբաղեցրել է «Նոա»-ի գլխավոր մարզիչ Ռուի Մոտան:  23 միավորով երրորդ հորիզոնականում է «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Կարդալ ավելին »

Հայաստանի սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա Չինաստանում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դեկտեմբերի 28-ից հունվարի 2-ը ելույթներով հանդես կգա Չինաստանում։ Նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, կունենա 6 համերգ Չինաստանի 5 քաղաքում՝ Պեկին, Ուրումչի, Չանան, Նանթոնգ և Չենդու։ Համերգային ծրագրերում ընդգրկված են հայ, ռուս և եվրոպացի դասականների հայտնի ստեղծագործություններ։  «Նվագախմբի ամանորյա հյուրախաղերը Չինաստանում ավանդական են դարձել։ Համերգների ծրագրերում եվրոպացի և ռուս կոմպոզիտորների կողքին ընդգրկված են ...

Կարդալ ավելին »
ajax-loader