Tag Archives: Հայաստան

Հայաստանն ամենաշատն արտահանել է թանկարժեք քարեր և մետաղներ

Հայաստանն այս տարվա առաջին եռամսյակում արտահանել է 1մլրդ 664 մլն 789.9 հազար դոլարի ապրանք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ ավելացել է 2.3 անգամ, արտահանման ծավալներում ամենամեծ մասը բաժին է ընկնում թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին ու դրանցից պատրաստված իրերին: Այդ մասին տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեն: Իսկ ինչ վերաբերվում է ներմուծմանը, ապա այն կազմել է 2 մլրդ 583 ...

Կարդալ ավելին »

Հայաստանում անձրևային շաբաթ է սպասվում

Հայաստանի տարածքում մայիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ «Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:։ Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 8-9-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին ...

Կարդալ ավելին »

Ավելի քան 80 %-ով ավելացել է Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը

Հայաստան այս տարվա առաջին եռամսյակում 451 հազար 850 զբոսաշրջիկ է այցելել, ինչը 81.2 տոկոսով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Այդ մասին են վկայում ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Հունվար-մարտ ամիսներին Հայաստան ամենաշատն այցելել են Ռուսաստանի քաղաքացիներ, ռուսաստանցի զբոսաշրջիկների թիվը կազմել է 237 հազար 40: Երկրորդ տեղում են տարբեր երկրներից Հայաստան այցելած հենց Հայաստանի քաղաքացիները՝ 74 հազար 186: Զգալի ...

Կարդալ ավելին »

Հայաստանի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի օդանավակայանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Պրահայի «Վացլավ Հավել» միջազգային օդանավակայանում։ Oդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել են Հայաստանում Չեխիայի դեսպան Պետեր Պիրունչիկը։ Չեխիա կատարած պաշտոնական այցի ընթացքում վարչապետին ուղեկցում է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Այցի ընթացքում Հայաստանի վարչապետը հանդիպում կունենա Չեխիայի կառավարության ղեկավար Պետր Ֆիալայի հետ: Նախ տեղի է ունենալու երկու երկրների վարչապետների առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված ...

Կարդալ ավելին »

Վաշինգտոնում ավարտվում են Հայաստանի և Ադրբեջանի բանակցությունները

Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերջին օրը քննարկումներին կմիանա նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Այդ մասին հայտնում է ԱՄՆ պետդեպարտամենտը։ ԱՄՆ պետքարտուղարի՝ մայիսի 4-ի աշխատանքային գրաֆիկում է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումը՝ խաղաղության երկկողմ բանակցությունների եզրափակիչ նիստի շրջանակներում։ ԱՄՆ պետքարտուղարի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը կկայանա Ջորջ ...

Կարդալ ավելին »

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական ընտրանին թիմային հաշվարկում 3-րդն է

Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական թիմը Երևանում ավարտված Եվրոպայի երիտասարդական առաջնության թիմայի պայքարում 3-րդն է: Երևանի «Միկա» մարզահամալիրում կայացած առաջնությունում Հայաստանի նվաճեց մեկ ոսկե, երկու արծաթե և 9 բրոնզե մեդալ: Թիմային հաշվարկում առաջին տեղում Ռուսաստանի հավաքականն է, իսկ երկրորդը` Ռումինիան: Ոսկե մեդալակիր դարձավ Դավիթ Սիմոնյանը, իսկ արծաթե մեդալներ նվաճեցին Գոռ Ազիզյանը և Աղվան Ալեքսանյանը: Երևանում ընթացող առաջնության բրոնզե մեդալակիր էին դարձել` Հովհաննես ...

Կարդալ ավելին »

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներն ամփոփեցին Եվրոպայի առաջնության արդյունքները

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզչական շտաբն ամփոփեց Եվրոպայի առաջնության արդյունքները: «Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արմեն Բաբալարյանն ամփոփեց բոլոր քաշային կարգերում հանդես եկող մարզիկների գրանցած արդյունքները: «Կան 6 օլիմպիական քաշային կարգեր, և մենք լավ մարզիկներ ունենք այդ քաշերում: Տարբեր մրցաշարերի մասնակցելով՝ փորձելու ենք հենց օլիմպիական քաշերին ավելի շատ ուշադրություն դարձնել: Ձգտելու ենք 6 քաշում էլ ուղեգիր նվաճել»,- ...

Կարդալ ավելին »

Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն ՀՀ խորհրդարանի նախագահը, եզակի բացառություն ենք արել. Չավուշօղլու

Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն ՀՀ խորհրդարանի նախագահը, եզակի բացառություն ենք արել. Չավուշօղլու Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է պատճառները, թե ինչու է հայկական օդանավերի համար փակվել Թուրքիայի օդային տարածքը: Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ այսօր՝ մայիսի 3-ին, Վեհաժողովի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Թուրքիայում կսկսվի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ...

Կարդալ ավելին »

Սաուդյան Արաբիան Հայաստանին տրամադրում է բուհերի հինգ կրթաթոշակային տեղ

Սաուդյան Արաբիայի Թագավորության (ՍԱԹ) կրթության նախարարությունը Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է հինգ կրթաթոշակային տեղ՝ 2023-2024 ուսումնական տարում ՍԱԹ բուհերում բակալավրի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կրթական ծրագրերով սովորելու, ինչպես նաև արաբերեն լեզվի դասընթացին մասնակցելու համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, ծրագրի շրջանակում տրվում են ամբողջական կամ մասնակի փոխհատուցմամբ կրթաթոշակային տեղեր և վճարովի տեղեր՝ ՍԱԹ-ում գործող քսաներկու բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Կրթաթոշակային ...

Կարդալ ավելին »

Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ, Լարսը բաց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։ Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ Եղեգիս գետի վրա կառուցված կամրջի փլուզման վտանգով պայմանավորված՝ ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է։ Ապարանի, Արագածի տարածաշրջաններում, Վանաձոր, Սպիտակ, Արթիկ, Գյումրի, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում տեղում է ձյուն: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ...

Կարդալ ավելին »
ajax-loader