Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն ՀՀ խորհրդարանի նախագահը, եզակի բացառություն ենք արել. Չավուշօղլու

Օդային ճանապարհով Թուրքիա կգա միայն ՀՀ խորհրդարանի նախագահը, եզակի բացառություն ենք արել. Չավուշօղլու

Ինչպես արդեն հայտնել ենք, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պարզաբանել է պատճառները, թե ինչու է հայկական օդանավերի համար փակվել Թուրքիայի օդային տարածքը:

Լրատվամիջոցներին տված հարցազրույցում Չավուշօղլուն նաև հիշեցրել է, որ այսօր՝ մայիսի 3-ին, Վեհաժողովի հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ Թուրքիայում կսկսվի Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հանդիպումը։ Թուրքիա է թռչելու միայն Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, նրան հատուկ թույլտվություն են տվել։

Ըստ Թուրքիայի ԱԳ ղեկավարի՝ սա կհամարեն եզակի բացառություն հայկական օդանավի համար:

Հիշեցնենք՝ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, ըստ նախնական պայմանավորվածության, այսօր կմեկնի Թուրքիա:

Ավելի վաղ Չավուշօղլուն ասել էր, որ անհրաժեշտության դեպքում ինքնաթիռներ կթողնեն Թուրքիա, բայց թույլ չեն տա օդանավերի և մասնավոր ինքնաթիռների անցումը իրենց երկրի տարածքով, քանի դեռ Հայաստանի կողմից «Թուրքիայի և Ադրբեջանի դեմ սադրանքները չեն դադարել»:

Ավելի վաղ FlyOne Armenia-ի խորհրդի ղեկավար Արամ Անանյանը հայտնել էր, որ Թուրքիան չեղարկել է հայկական ավիաընկերությունների կողմից իր օդային տարածքի օգտագործման թույլտվությունը դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելիս։ Նրա խոսքով, «Թուրքիան» նախկինում ավիաընկերություններին չի տեղեկացրել իր որոշման մասին։

Նշենք, որ Չավուշօղլուն նկատի ունի «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշակոթողի բացումը Երևանում:

Բանն այն է, որ հուշարձանի վրա գրված են Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոսների անունները։

Ավելի վաղ պաշտոնական Անկարան արձագանքել էր հուշակոթողի բացմանը՝ դատապարտելով այն։

Հիշեցնենք՝ օրերս Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։

Նյութի աղբյուր   http://medianews.site/427003/

ajax-loader