Հայաստանի տարածքում մայիսի 8-9-ը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, մայիսի 10-ին, 11-12-ի ցերեկը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
«Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:։

Ըստ աղբյուրի՝ Երևանում մայիսի 8-9-ը սպասվում է, 10-12-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15 մ/վրկ արագությամբ։
