Հայաստանում համաներման ծրագրեր չկան։ Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ կայացած զրույցում հայտարարել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։ Ըստ նրա խոսքերի, քաղաքականությունն այդ առումով կայանում է անհատական մոտեցման մեջ։ «Մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց նկատմամբ և ոչ թե համընդհանուր կերպով լուծել մարդկանց այսպես ասած խնդիրը», – հայտնել է Գալյանը՝ հավելելով, որ շեշտը դրվում է պայմանական ...
Կարդալ ավելին »Tag Archives: Հայաստան
Հայաստանը Լեհաստանին է հանձնել առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձին
Առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող անձը հանձնվել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմիններին: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը: «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Լեհաստանի Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը. առանձնապես խոշոր չափերի կողոպուտ կատարելու մեջ մեղադրվող՝ հետախուզման մեջ գտնվող Ի.Շ.-ն հանձնվել է Լեհաստանի իրավասու մարմիններին»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարդալ ավելին »Վարդան Ջհանյան․ կանադական ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման համար
Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիայի նախագահ Վարդան Ջհանյանը հաջողված է հանարում Ծաղկաձորում հոկտեմբերի 4-ին ավարտված Mining Armenia Forum 2025 (MAF25) միջազգային համաժողովը, որը միտված էր Հայաստանի հանքարդյունաբերական ներուժի բացահայտմանը։ Այս մասին նա նշեց՝ ազդարարելով նաև Հայաստանում պղնձի և մոլիբդենի արդյունահանման վերաբերյալ կանադական ընկերություններից մեկի հետքրքրվածության մասին։ Այդ ընկերությունը պատրաստ է մինչև 5 մլրդ դոլար ներդնել, եթե հետախուզական աշխատանքները հաստատեն տվյալ ...
Կարդալ ավելին »Հայաստանում քարի դեֆիցիտ կա. վարչապետը՝ Mining Armenia Forum 2025-ին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Ծաղկաձորում մեկնարկած «Հանքարդյունաբերություն և էներգիա․ միջազգային միտումները և Հայաստանի ներուժը» խորագրով համաժողովում նշել է, որ շինարարության տեմպերի ակտիվացման, մարզերում սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքում արձանագրվել է, որ մեր երկրում քարի դեֆիցիտ կա։ «Մենք, օրինակ, զարմանքով արձանագրեցինք, որ Հայաստանում քարի դեֆիցիտ կա, երբ որ մենք անընդհատ ամեն երրորդ նախադասության մեջ, երբ խոսում ենք Հայաստանի մասին, ասում ենք քարերի ...
Կարդալ ավելին »Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան նշում է 80-ամյակը
Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան (ՀԳՊԱ) այս տարի նշում է իր հիմնադրման 80-րդ հոբելյանը։ Ակադեմիան սեպտեմբերի 24-ին, ժամը 17:00 Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում 2024–2025 թթ. ուս. տարվա շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությամբ կմեկնարկի 80-ամյակին նվիրված միջոցառումները։ Միջոցառումը կներառի ՀԳՊԱ գործունեությանը նվիրված անիմացիոն տեսահոլովակի շնորհանդես, ողջույնի խոսքերով հանդես կգան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ՀԳՊԱ ...
Կարդալ ավելին »Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր. Փաշինյան
Հայաստանն այսօր անկախ է, քան երբևէ, ինքնիշխան է, քան երբևէ, պետություն է, քան երբևէ, անվտանգ է, քան երբևէ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15–ին, «Համապարփակ անվտանգություն և դիմակայություն 2025» միջազգային համաժողովում իր ելույթում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանը երբեք ավելի անվտանգություն չի ունեցել, քան ունի այսօր։ Եթե գարնանը ես ասում էի, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ չի լինելու, լինելու է ...
Կարդալ ավելին »Հայաստանում կընդլայնվեն էլեկտրամոբիլների սեփականատերերի հնարավորությունները
Հայաստանում էլեկտրամոբիլների սեփականատերերի համար հնարավորությունները պետք է ընդլայնվեն։ Այս մասին սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի նիստում «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնության և հարակից օրենքներում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարել է օրենսդրական նախաձեռնության համահեղինակ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը։ Ինչպես նշել է պատգամավորը, վերջին տարիներին, ՀՀ Կառավարության կողմից իրականացված պետական քաղաքականության շնորհիվ, հանրապետությունում էլեկտրամոբիլների թիվը զգալիորեն ...
Կարդալ ավելին »ՖԻԴԵ-ի սեպտեմբերի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է սեպտեմբերի դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց ու կանանց դասակարգման աղյուսակներում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ: Շանթ Սարգսյանը 68-րդ տեղում է, Ռոբերտ Հովհաննիսյանը` 100-րդ: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը դասակարգման աղյուսակում 13-րդն է: Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 40-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 48-րդ:
Կարդալ ավելին »Հայաստանում ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական՝ 1775
Հայաստանում 2025 թվականի հունվար–հունիսին ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 1815 օտարերկրացի, մշտական կացության կարգավիճակ՝ 1775 օտարերկրացի: Այդ մասին են փաստում Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները: Ժամանակավոր կացության կարգավիճակ ստացածներից 638-ը Հայաստանում կացության կարգավիճակ է ստացել՝ ընտանիքի հետ միավորվելու հիմքով, 769-ը՝ ուսման հիմքով, 398-ը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու հիմքով, 10-ը՝ ազգությամբ հայ լինելու հիմքով: Հայաստանում առաջին կիսամյակում ամենաշատը ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ ...
Կարդալ ավելին »Հայաստանի ռեզիդենտների բանկային ավանդները և հաշիվներն աճել են 141 տոկոսով. Փաշինյան
Պետք է արձանագրեմ, որ հանրային բարեկեցության տվյալները երևում են նաև բանկային համակարգի տվյալներից, մասնավորապես, օրինակ, ՀՀ ռեզիդենտ համարվող քաղաքացիների բանկային ավանդները և հաշիվները 2017 թվականի համեմատ աճել են 141 տոկոսով. այսինքն՝ խոսքը գումարի մասին է: Ֆիզիկական անձանց դեպքում հաշիվները և ավանդները աճել են 125 տոկոսով, իրավաբանական անձանց դեպքում հաշիվները, շրջանառությունը աճել է 175 տոկոսով 2017 թվականի համեմատ: Սրանք կոնկրետ ցուցանիշներ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ