Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում քննարկել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։Այդ մասին տեղեկացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:«ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի ընթացքում տեղի են ունեցել ոչ պաշտոնական շփումներ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի միջեւ։ Քննարվել են Հայաստան-Ադրբեջան խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։ Քննարկումները եղել են երկկողմ ձեւաչափով«։
Կարդալ ավելին »Tag Archives: Փաշինյան
Ոչ թե մարդու տարիքը պետք է լինի ուղենիշը, այլ նրա աշխատունակությունը և որակավորումը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը պետք է միտված լինի պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ ՀՀ կառավարության նիստին այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Երեկ քննարկում էինք Հայաստանի Հանրապետության ժողովրդագրության ռազմավարությունը և քննարկում էինք նաև, որ մեր ռազմավարությունները պետք է միտված լինեն պատշաճ որակավորում ունեցող կենսաթոշակային տարիքի անձանց գործընթացների մեջ պահելուն։ Օրինակ՝ տարիքային կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող գիտնականները կարող ...
Կարդալ ավելին »2025-ից բնակարանի գնի վերջին 5 %-ը շինկազմակերպությունը կստանա այն գնորդին հանձնելուց հետո. Փաշինյան
2025-ի հունվարի 1-ից գործելու է կարգավորում, որ նոր ձեռք բերվող բնակարանների գնի վերջին 5 տոկոսը շինարարական կազմակերպությունները կստանան բնակարանը արդեն փաստացի գնորդին հանձնելուց հետո, որպեսզի բնակարան ձեռք բերած անձը սեփական աչքերով տեսնի եւ շոշափի եւ արձանագրվի, որ բնակարանի շինարարությունը տեղի է ունեցել պայմանագրի եւ շահառուի ողջամիտ ակնկալիքներին համապատասխան: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաջորդ ...
Կարդալ ավելին »Տպավորված եմ ՀՀ պաշտպանության ոլորտի բարեփոխումներով․Վրաստանի պաշտպանության նախարարը՝ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի գլխավորած պատվիրակությանը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմը։ Վարչապետը նշել է, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերությունները շարունակում են դինամիկ կերպով զարգանալ և հավելել, որ տարբեր ոլորտներում արձանագրվում է համագործակցության ընդլայնում: Նիկոլ Փաշինյանի խոսքով` դա ՀՀ կառավարության համար ունի մեծ կարևորություն և առաջնահերթություն: Ջուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել ջերմ ...
Կարդալ ավելին »Համաձայնեցված են Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության 3 հիմնական սկզբունքները. Փաշինյան
Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, խաղաղության պայմանագրի ստորագրումն իրատեսական կլինի, եթե հայկական և ադրբեջանական կողմերը հավատարիմ մնան այդ սկզբունքներին: Այդ մասին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «Ըստ էության, պետք է արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ու խաղաղության երեք հիմնական ...
Կարդալ ավելին »Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման մասով առաջընթաց ունենք. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուրջ առաջընթաց է տեսնում Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման առումով։ Վարչապետն այս մասին խոսել է Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2024 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում: «2018 թվականի նկատմամբ 2024-ին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով: Մեր պլանների մեջ է մտնում նաև 2024-ին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ ...
Կարդալ ավելին »Փաշինյանն ու Ղարիբաշվիլին քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները
Թբիլիսիում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը: Այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։Զրուցակիցները քննարկել են հայ-վրացական համագործակցության օրակարգին, այդ թվում՝ երկկողմ տնտեսական կապերին, առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Զրուցակիցները կարևորել են խաղաղության և կայունության ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը:
Կարդալ ավելին »Ամեն ինչ պետք է անենք, որ ԼՂ բնակիչներն իրենց տներում անվտանգ ապրելու հնարավորություն ունենան. Փաշինյան
Հայաստանի կառավարության նպատակը Լեռնային Ղարաբաղը հայաթափելը չէ, ամեն ինչ կանեն, որ Լեռնային Ղարաբաղի հայրենակիցներն իրենց տներում առանց վախի, արժանապատիվ, անվտանգ ապրելու հնարավորություն ունենան: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը: Պարզաբանելով ՀՀ կառավարության դիրքորոշումը՝ ԼՂ հայրենակիցների Հայաստան հնարավոր տեղափոխման հետ կապված՝ վարչապետն ասաց. «Մենք գնահատում ենք, որ սա կարող է տեղի ունենալ այն պայմաններում, երբ ...
Կարդալ ավելին »ԼՂ բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ. Փաշինյան
ԼՂ բնակավայրերի բնակիչները կարող են իրենց տները վերադառնալու իրական հնարավորություն ստանալ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ-ում ստեղծված իրադրությանը: «Իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված: Հումանիտար ճգնաժամը շարունակվում է: Մենք մշտական կապի մեջ ենք ԼՂ գործընկերների հետ: Այսօր առավոտյան ունեցած քննարկումների արդյունքում կարող ենք արձանագրել, այնուամենայնիվ, որ իրադրության դրական տեղաշարժի որոշակի հույսեր կան, դա ...
Կարդալ ավելին »Պեսկովը հայտնել է Պուտինի և Փաշինյանի հեռախոսազրույցի նախապատրաստման մասին
Մոսկվան համաձայնեցնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամկետները։ Իսկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ շփումներ չեն նախապատրաստվում, սակայն անհրաժեշտության դեպքում Պուտինը նաև Ալիևի հետ հեռախոսազրույց կունենա։ Այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք սպասում ենք նախագահ Պուտինի և վարչապետ Փաշինյանի միջև հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցմանը։ Հենց այդ զրույցը կայանա, մենք ձեզ ...
Կարդալ ավելին »
Armhanq.com ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԵՏԱԼՈՒՐԳԻԱՅԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ